Առաջիկայում քաղաքացիների հանդեպ՝ սև ու կարմիր բերետավորների կատարմամբ նոր որակի վայրագությունների պրոլոգը

168.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնյաների 2023 թվականի տարեկան հայտարարագրերը: ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի շարքի հերթական ներկայացուցիչը խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի աննահանջ պայքարը համակարգող Հայկ Բաբայանն է:

Ի դեպ, Բաբայանն ընդամենը 1 շաբաթ առաջ է ստացել գեներալ-մայորի կոչումը: Մամուլում չէին բացառել, որ սա առաջիկայում քաղաքացիների հանդեպ կարմիր ու սև բերետավորների կատարմամբ նոր որակի վայրագությունների պրոլոգն է: Հրապարակումներից մեկում էլ վստահեցրել էին՝ Հայկ Բաբայանը քաղաքական ղեկավարության կողմից ոչ միայն շնորհակալությունների է արժանացել իր նվիրումի համար, այլև նոր խոստում է ստացել՝ ՆԳՆ-ում առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնի տեսքով:

Այսպիսով, 2020 թվականից ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը ստանձնած Հայկ Բաբայանը 2024 թվականի իր հայտարարագրում տարեսկզբին հանրայնացրել է 9 անշարժ գույք, իսկ տարեվերջին՝ մեկով պակաս:

2004 և 2008 թվականներին նա ձեռք է բերել 5 հողամաս, որոնց տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով. գույքերը չեն գնվել, իսկ ձեռք բերելու եղանակը նշված է՝ այլ

Ժառանգության եղանակով 2021 թվականին նա ստացել է հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն` իր տնտեսական շինություններով, և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում:

Տարեվերջին այս ցանկը լքել է 2022 թվականին Նոր Նորքում գնված բնակարանը, որը տնօրինել է համատեղ սեփականության իրավունքով:

Տարեսկզբին Հայկ Բաբայանը հայտարարագրել է 4 տրանսպորտային միջոց՝ 2015թ. գնված Նիսան, 2021թ. գնված ԲՄՎ և 2022թ. ձեռք բերված Կիա և Հյունդայի մակնիշի մեքենաներ:

Տարվա ընթացքում պաշտոնյան օտարել է 2006 թվականի արտադրության ԲՄՎ և Նիսան մակնիշի մեքենաները՝ համապատասխանաբար՝ 1 միլիոն 200 հազար դրամով և 2500 ԱՄՆ դոլարով:

Հանձնված և վերադարձված փոխառություններ տողից էլ տեղեկանում ենք՝ 2023 թվականի տարվա վերջում տարեսկզբին առկա 27 միլիոն 250,000 դրամ փոխառության գումարը կազմել է 26 միլիոն 864,500 դրամ. պարտապանն Էվոկաբանկն է:


Տարեսկզբին 3,820,000 դրամ կանխիկ դրամն էլ տարեվերջին ավելացել է՝ կազմելով 3 միլիոն 930.000 դրամ:

Հայկ Բաբայանի հաշվետու տարվա եկամուտները գոյացել են ՆԳՆ-ից՝ 12 միլիոն 511.754 դրամ աշխատավարձի տեսքով և 1500 դոլարի չափով ազգականից ստացած նվիրատվության կամ օգնության տեսքով:

Հայկ Բաբայանի չափահաս որդին էլ՝ Հարություն Բաբայանը, հայտարարագրել է 2023 թվականին գնված 2017 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի մեքենան, որը գնել է 1 միլիոն 459.000 դրամով:

դիտվել է 721 անգամ
Լրահոս
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am