Ո՞ր մի դատավորը կուզի Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ձեռքը ընկնել․ Աննա Մկրտչյան

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի ներկայացված հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Աննա Մկրտչյանի՝ պահանջելով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասների փոխհատուցում։ Հայցը ներկայացվել է Աննա Մկրտչյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արված հայտարարությունների վերաբերյալ, որում ասվում էր․ «Ալենը էն մարդն ա, ով որ Երևանում 2018 թվականին դագաղների շքերթից հաճույք էր ստանում: Հաճույք էր ստանում, երբ որ զանգում էին ՀՀԿ-ականների անչափահաս երեխաներին ու ահաբեկում էին:՚, ՙԷդ 18 թվականը հիշելու ա միայն սեփական անբարո գործողությունները այլարացումներ փնտրելու դրվագների մեջª թե էդ ոնց հայտնվեցին էդ դագաղները փողոցներում, էդ սև լենտերը, թե հանրապետականի երեխաներին ովքեր էին կազմակերպում, որպեսզի դպրոցներում ահաբեկեն, որպեսզի դպրոցներում հոգեբանական ճնշումների ենթարկեին, ոնց էին բարձրանում հանրապետականների տներ, ոնց էին աստիճաններ դնում էդ տներին: Դուք հիմա պատկերացնում եք ինչ-որ մեկը Ալեն Սիմոնյանի տուն փորձենա, փորձի աստիճանով բարձրանա, ոնց որ իրենք էին կազմակերպում դա 18 թվականին, խրախուսում և իրենց էջերով տարածում էին էդ ամեն ինչը:՚, ՙԱլենը, նորից եմ կրկնում, 18 թվականը հիշելու ա, միայն ինչ-որ դրվագներ ա փորձելու գտնել՝ սեփական անբարո գործողությունները էդ ժամանակահատվածում արդարացնելու համար:՚, ՙԷս մարդիկ պատերազմ կեղծեցին, էս մարդիկ իշխանության փոխանցում կեղծեցին, որտև իրականում դա պետական հեղաշրջում էր իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացվող, իրենց տերերի կողմից կազմակերպված՝ Հայաստանի թշնամիների, թուրքադրբեջանական գործակալական ցանցի հետ միասին: Էս մարդիկ կեղծեցին 2-3 ընտրություն, բա վարչության ընտրություններ են կեղծելª բա ինչ պիտի աներ»։

Գործը գտնվում է բուն դատաքննության փուլում։ Դատարանը նախորդ նիստերի ընթացքում արդեն իսկ բաշխել է ապացուցման բեռը։ Դատական նիստը, սակայն, չի լուսաբանվում՝ Ալեն Սիմոնյանի ներկայացուցչի պահանջով, ընդ որում, լրագրողներն ահազանգում են նաև, որ Սիմոնյանի ներկայացուցիչը վիրավորում է լրագրողներին։ Այսօր կայացած նիստի ավարտից հետո պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Ալեն Սիմոնյանի փաստաբանը «AM» իրավաբանական գրասենյակի աշխատակից է, որը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի համատեղ շահերով կապված ընկերությունն է։

«Պատահակա՞ն է, որ բոլոր ՔՊ-ականների շահերն այդ գրասենյակն է իրականացնում և խիստ պատահականությամբ բոլոր գործերը, որոնք կապված է ՔՊ-ականների հետ, միշտ հաղթում են։ Ո՞ր մի դատավորը կուզի Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ձեռքը ընկնել, անմիջապես վարույթը կհարուցվի, լիազորությունները կդադարեցվեն»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ բավարար չէ, որ դատավորները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Մինասյանի և Անդրեասյանի հետ, մի հատ էլ՝ այս դատավորը մեղմ ասած խնդիրներ ունի իրավապահների հետ, խուզարկություններ են իրականացվել; Մկրտչյանը նաև հայտնեց, որ երկու անգամ ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացվել, որոնք դատարանը մերժել է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq.am Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am