Քաղաքական դաշտը՝ պայքարի հանդիսատես

Hraparak.am-ը գրել է.

«Քաղաքական դաշտը շուրջ ամիսուկես է՝ զբաղված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողություններին «թամաշա» անելով։ Մի քանի տասնյակ կուսակցություններ, անհատ գործիչներ շարժման սկզբում շտապեցին աջակցել Բագրատ սրբազանի նախաձեռնած գործին: Ապա իրենց «պարտքը հայրենիքին» համարեցին տրված, եւ հիմա ամենօրյա ակտիվ գործողություններին քչերն են մասնակցում: Սրբազանի կողքին` առաջնագծում, ծեծվում, քայլում, ոստիկանների դեմ պայքարում են մի խումբ մարդիկ միայն: Որքանով նկատել ենք` մի խումբ դաշնակցականներ, «Հայաստան» դաշինքի մի մասը, ՀՀԿ-ից մի փոքր խումբ: Մյուսները փողոցային պայքարին մասնակցում են մեկումեջ: Ոմանք պասիվ դիտորդի դերում են, որոշները սիմվոլիկ մասնակցություն են ցուցաբերում, ոմանք էլ փորձում են «ճշտել», թե ինչ ակնկալիք կարող են ունենալ «չակնկալիքների» շարժումից` ժամանակավոր կառավարությունում ինչ պաշտոններ են զբաղեցնելու, արժե՞ ակտիվ պայքարի մասնակից դառնալ, թե՞ ոչ: Որոշ հանրային դեմքեր էլ չեն ուզում դուրս գալ իրենց կոմֆորտ կաբինետներից, փողոցում կեղտոտել իրենց օսլայած հագուստը: Որոշ լատենտ իշխանականներ էլ տարբեր պատճառաբանություններ են բերում, թե սրբազանի ետեւում ռուսական ուղղորդում կա, կամ նրա արտաքին կողմնորոշմանը, որոշ հարցերում ծրագրերին ծանոթ չենք եւ որոշակի հստակություն ենք ակնկալում` մասնակցության դիմաց։

Մինչդեռ բոլորի համար պարզ է մի բան. գերխնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է եւ դրա համար նախեւառաջ հանրային մեծ ճնշում ապահովելը, մյուս հարցերը երկրորդական են, եւ այս պահին դրանց մասին խոսելը խանգարում է ձեռնարկած գործի բուն նպատակին: Այսինքն՝ բոլոր այն կուսակցությունները, քաղաքական գործիչները, որոնք ծանրութեթեւ են անում, ինչ-ինչ պատրվակներով փողոց դուրս չեն գալիս կամ ունեցած ողջ ռեսուրսը չեն դնում այս գործի համար, իրականում, կա՛մ լատենտ նիկոլականներ են եւ չեն ուզում Նիկոլի հեռացումը, կա՛մ էլ հայրենիքն ու նրա փրկությունը ստորադասում են իրենց ստանալիք պաշտոնին, դիրքին, դիվիդենտներին:

Ընդդիմադիր դաշտի որոշ անդամների մասին տարբեր պատմություններ են պտտվում, որոնք, ըստ ամենայնի, ընկել են նաեւ Բագրատ սրբազանի ականջը: Օրինակ, շարժման պասիվ աջակիցներից մեկն իր ազգականին խորհուրդ է տվել՝ մեկ-մեկ երեւալ ակցիաներին, սրբազանին մոտ կանգնել, որ իշխանափոխությունից հետո պաշտոն ստանա։ Պատահական չէ, որ Բագրատ սրբազանը շարունակ կրկնում է «չակնկալիքների շարժում» արտահայտությունը, իսկ օրերս կոչ արեց շարժմանը սատարող քաղաքական ուժերին՝ հստակ արտահայտել իրենց համերաշխությունը կամ հայտարարել, որ չեն սատարում։ ՀՀ քննչական կոմիտեի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նա թվարկեց, թե ինչ կարող են անել քաղաքական ուժերի ներկայացուցիչները. ճանապարհներ փակել, տարբեր ձեւերով արձագանքել ոստիկանության գործողություններին եւ ապօրինություններին, ցուցարարների ձայնը ներկայացնել միջազգային կառույցների վարքագծին:

Շարժման ակտիվին հատկապես զարմացնում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պահվածքը, ում շատերը տեսնում էին որպես վարչապետի թեկնածու, եւ երբ շարժման մեկնարկին հայտարարություն արեց քաղաքականություն մտնելու մասին, իսկ դրանից հետո առանձնապես ակտիվ չէ։

Կուսակցականների հաշվենկատ պահվածքն այնքան ցցուն է, որ սրբազանը երբեմն ստիպված է լինում գրեթե հասցեական հակադարձել «չակնկալիքների պայքարից» մեծ ակնկալիքներ ունեցողներին։ Իսկ կոչերից հետո, երբ սկսեցին Բագրատ սրբազանից պահանջել, որ նա հրապարակի ժամանակավոր կառավարության կազմը, սրբազանը հայտարարությամբ հանդես եկավ․ «Այն մարդկանց, որոնք ուզում են կառավարության կազմն իմանալ, հիշեցնում եմ՝ ձեր ցերեկով անցած ճանապարհը ես գիշերով լիքը անցել եմ։ Դուք այդ կազմը չեք իմանալու, որպեսզի սկսեք ոչնչացնել մարդկանց, կամ իմանաք՝ դուք կա՞ք այդ կազմում, թե՞ ոչ։ Արդեն ասել եմ, որ սա չակնկալիքների պայքար է, որ մեզ հասցնելու է մեր երազած Ավետյաց երկրին»։

Նախկին վարչապետ, «Միասին» շարժման առաջնորդ Հրանտ Բագրատյանին էլ վերջին օրերին չէինք նկատել ակցիաների ժամանակ, ուստի կապվեցինք նրա հետ եւ հարցրինք` չե՞ք մասնակցում ակցիաներին։ Նա իրեն բնորոշ տոնով ասաց` լավ չենք տեսել, ինքը մշտապես ներկա է լինում ակցիաներին․ «Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված ձեր չտեսնելը, ավելի ուշադիր եղեք։ Երեկ էլ եմ հանդիպել սրբազանի հետ, զրուցել ենք, որեւէ խնդիր չկա, մենք միշտ էլ տեսնվում, զրուցում ենք, ոչ մի խնդիր չկա»։ Հարցրինք՝ այսինքն, իրենց ուժը պաշտոնների ակնկալիք չունի, ինչպես սրբազանն էր ակնարկում ոմանց ու ասում, որ ովքեր ակնկալիքներ ունեին, ու չարդարացան, այսօր այլեւս մեր կողքին չեն։ «Ոչ, մենք պաշտոնի ակնկալիք չունենք»։ Ավելին, տեղեկացանք, որ սրբազանը մի քանի առիթով բարձրաձայնել է Հրանտ Բագրատյանի անունը, նախկին վարչապետը խնդրել է ձեռնպահ մնալ դրանից:

Սրբազան շարժումը ողջունել էին նաեւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները, Անի Սամսոնյանը գրել էր` Երեւանում սպասում ենք Բագրատ սրբազանին: Տեղեկացանք, որ ԼՀԿ ներկայացուցիչները նաեւ հանդիպում են ունեցել սրբազանի հետ առանձին, ապա համատեղ՝ քաղաքական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցած ԼՀԿ քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին հարցրինք՝ ի վերջո, իրենց կուսակցությունն աջակցո՞ւմ է սրբազանին, թե՞ ոչ, եթե այո` ինչո՞ւ փողոցում չեն, նրա կողքին։ «Շարժումը եղել եւ շարունակում է մնալ ապակուսակցական, եւ այս առումով կուսակցությունները՝ որպես քաղաքական մարմիններ, ներգրավված չեն, բացառությամբ սրբազանի նախաձեռնած` կուսակցությունների հետ հանդիպմանը: Ինքս ներկա եմ եղել այդ հանդիպմանը, եւ, ինչպես տեղյակ եք, դրանից հետո որեւէ այլ՝ կուսակցությանը վերաբերելի նախաձեռնություն չի եղել։ Մեր ըմբռնումը շարունակում է մնալ նույնը, առ այն, որ միակողմանի զիջումները պետք է դադարեցվեն, այդ թվում՝ նաեւ hանրային ճնշմամբ եւ ներքաղաքական գործիքներով: Կուսակցության անդամները, կիսելով այս օրակարգը, ըստ իրենց հայեցողության, մասնակցում են հանրային միջոցառումներին»,- պատասխանեց Խաժակյանը։ Դեմ են միայն միակողմանի զիջումների՞ն, թե՞ նաեւ Նիկոլ Փաշինյանի հեռացմանն են կողմ:


«Առիթ ունեցել եմ ասելու, որ եթե իշխանությունը շարունակում է միակողմանի զիջումների քաղաքականությունը, ապա վերջիններիս հեռացումը հրամայական է: Ըստ իս՝ այդ պրոցեսում ամենաարդյունավետ քայլը կլինի ընդդիմության կողմից մանդատները վայր դնելը (հասկանալի է, որ իշխանությունն ինքնակամ չի հեռանա), ինչը ներքաղաքական ճգնաժամն էլ ավելի ակնհայտ կդարձնի եւ հանրային աջակցություն կգեներացնի, այդ թվում` նաեւ փողոցում»։

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq.am Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am