Պայթյունից հետո տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռի արտահոսք՝ հրդեհի բռնկումով․ մանրամասներ

ՆԳՆ-ն նոր տեղեկատվություն է հրապարակել «Գազօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։

«Հունիսի 6-ին՝ ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչպես նաև «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան-Սևան մայրուղում գտնվող գազալցակայանում պայթյունի և բռնկված հրդեհի վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Փրկարարական ուժերի և Բժշկական ապահովման վարչությունների մեկական օպերատիվ և հերթապահ խմբեր։

Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է հրդեհի «Թիվ 3» կանչ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 13 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ, 1 փրկարարական ջոկատ և համայնքային 12 ջրատար, որոնցից 5-ը՝ Երևանի քաղաքապետարանից, 3-ը՝ Աբովյան համայնքից, 1-ական՝ Նոր Հաճն և Ակունք համայնքներից, և Բալահովիտ համայնքի բնակչի 2 ջրատար։

Հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնել է Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Գևորգյանը։

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում գտնվող «Գազօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Այրվել են «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները՝ ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:

Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ։

Պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը, «Աբովյան» ԲԿ-ում ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ 6-ը գտնվում են «Այվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակվել է։

Ընդհանուր աշխատանքների ղեկավարումն իրականացրել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը: Դեպքի վայրում են եղել նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։

Հունիսի 7-ի ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Մոսկվայում ուժեղ քամին կնոջը գցել է լիճը Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq.am Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am