Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը. Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անցած մի քանի օրերին, Բաքվի բռնապետը, ՀՀ կամակատար իշխանությունների և նրան ծառայող ոստիկանական ուժերի միջոցով Կիրանցը գրավելուց հետո, անցավ Հայաստանի նկատմամբ նոր լկտի պահանջների առաջադրման։ Մասնավորապես, նա հետևյալ պահանջներն առաջադրեց՝

ա) ներողություն խնդրել մտածածին «Խոջալուի ցեղասպանության» համար (հիշեցնենք, որ նախկին Խոջալուի խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել էր Աղդամի շրջանի տարածքում, սեփական հրոսակների կրակից, որոնք դա արել էին՝ այդ պահին Ադրբեջանի գործող նախագահ Մութալիբովին վարկաբեկելու և իշխանազրկելու համար)։

բ) Հայաստանին Ադրբեջանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Արցախի հարցով զբաղվող Մինսկի խումբը պաշտոնապես լուծարելու, և դրանով Արցախի հարցը միջազգային հարթակներում վերջնականորեն թաղելու նպատակով (թեև նույնիսկ Արցախի հայաթափումից հետո Արցախ հայ բնակչության վերադարձի և նրա իրավունքների պաշտպանության հարցը շարունակում է ակտուալ մնալ, և Հայաստանի ցանկացած հաջորդ իշխպանություն դրան հետամուտ է լինելու)։

գ) փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, նրանից հանել հղումը ՀՀ Անկախության հռչակագրի վրա՝ որպես նախապայման «խաղաղության պայմանագիր» կնքելու համար: Սա առավել լկտի պահանջ է, ուղիղ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, և փորձ այնպիսի անընդունելի պահանջներ առաջադրել, որոնք անհնար են դարձնում նույն այդ «խաղաղության պայմանագրի» կնքումը տեսանելի հեռանկարում։

Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, և Հայաստանի կամակատար վարչախմբից ստանալով հերթական միակողմանի զիջումները Տավուշում, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը, հստակ ցույց տալով, որ իր նպատակը Հայաստանի Հանրապետության վերջնական ոչնչացումն է որպես հայկական ազգային պետություն, և դրանով ապագայում իր ընտանիքի բռնապետական իշխանության համար ցանկացած հնարավոր ռիկսերի բացառումը։

Դրանում նրան օժանդակում է Հայաստանի կամակատար վարչախումբը, որն ամեն անգամ Ադրբեջանի բռնապետի հերթական պահանջները փաթեթավորում է որպես «իրավաչափ և միջազգային հանրության համար ըմբռնելի», սպառնում է ժողովրդին պատերազմով դրանք չընդունելու դեպքում, ուժային կառույցներում ապաստանած իր կամակատարներին պարգևավճարներ, կոչումներ և պաշտոններ է բաժանում դրանք կատարելու համար, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով փորձում է մարել հանրային բողոքի հուժկու ալիքը և բռնաճնշումներով ահաբեկել շարժման մասնակիցներին։

Այս իրավիճակում մեզ մի բան է մնում՝ գիտակցել, որ գործող վարչախմբի յուրաքանչյուր օր շարունակում է Հայաստանի համար նորանոր կորուստների բերել, հնարավորինս արդյունավետ կազմակերպել մեր պայքարը ծավալվող շարժման շրջանակներում, և հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով հասնել գործող վարչախմբի հեռացմանը իշխանությունից, հանրային վստահություն վայելող նոր իշխանությունների ձևավորմանը, և դրանով Հայաստանը պարտադրված վերջնական կապիտուլացիայի սրի տակից դուրս բերելուն»։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq.am Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am