Իրավ Դաշնակցության դեմ պայքարը, անցողակի խաղ ու պար չէ, «հարցը այնքան էլ հեշտ չի սպառվում»․ Կարեն Խանլարյանի պատասխանը՝ Ռ․ Ռուբինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), ՀՅԴ անդամ, պ․գ․թ․Կարեն Խանլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ՝ պատասխանել է Ռուբեն Ռուբինյանի օրերս՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը, իբրև թե ՀՅԴ-ն երբեք էլ կողմ չի եղել Հայաստանի Անկախության գաղափարին։ Խանլարյանը գրում է՝

Օրեր առաջ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ի տրիբունայից քննադատեց ՀՅԴ-ին, իբրև թե ՀՅԴ-ն երբեք էլ կողմ չի եղել Հայաստանի Անկախության գաղափարին։ Սա բնական երևույթ է և նույնիսկ ուրախալի, երբ ազգային և պետական շահերին հակընդեմ ընթացող իշխանությունների գաղափարախոսական տեսադաշտում է հայտնվում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որպես գլխավոր թիրախ։

Այնուամենայնիվ վատ չէր լինի, որ հակադաշնակցական նոր արշավանքի նորալուկ ասպետները գոնե կարդային, Անկախության փաստն ու գաղափարը ոչնչացնող, իրենց նախահայրերի՝ բոլշևիկ պետական գործիչների տեսակետը՝ ՀՅԴ-ի մասին և տեսնեին, թե «իրական Հայաստան» շինծու հասկացությունը Հայրենիքի գաղափարին հակադրելու նախագծի առաջին հեղինակներն ինչպիսի նրբանցքներով էին փորձում մոտենալ Հայ Յեղափոխական Դաշնակցության դեմ գաղափարական պայքարին։

Այս առումով, չափազանց կարևոր է հաշվի առնել բոլշևիկ համեմատաբար խելամիտ գործիչ՝ Ալեքսանդր Մյասնիկյանի (1886-1925թթ․) կարծիքը, որը հնչել է շուրջ մեկ դար առաջ, Դաշնակցության «լիկվիդացիա»-ի, այսինքն՝ այս կուսակցության «պաշտոնական հուղարկավորության» բոլշևիկյան թատերախաղի օրերին․

«Բայց և վերլուծությունը չպետք է կրի մակերեսային բնույթ» ,- գրում է Մյասնիկյանը,- «նա չպետք է բավականանա թեթև ակնարկներով, որակումներով և երկրորդ կարգի դիտողություններով։ Լինում են և կան մարդիկ, որոնք սովորաբար անցողակի հայհոյում են Դաշնակցությունը․․․ և ապա հանկարծակի խոստանում են, որ Դաշնակցությունը շուտով իսպառ կկործանվի։ Սակայն բանը սրանում չէ, և հարցը այնքան էլ հեշտ չի սպառվում․․․

«Խնդիրը նրանում է, որ գաղութահայության ծոցում Դաշնակցությունը տակավին ուժ է ներկայացնում: Իրերի ընթացքն այդ ուժը տանում է դեպի կորուստ, այստեղ է օրհասականությունը: Բայց և այնպես, մինչև կորչելը, Դաշնակցություն կոչվածը որոշ դեր է կատարում, մտքեր է խմորում, տրամադրություններ է ստեղծում․․․

«Առհասարակ պետք է, որ մենք լրջորեն և հանգամանորեն կանգ առնենք Դաշնակցության վրա, նրա ծագման, զարգացման էպոխաների վրա, չէ որ Դաշնակցությունը մի ամբողջ պատմություն է, շրջան է և նույնիսկ վերապրում է հայ կյանքում: Եվ այսօրվա հայերի մոտ այդ վերապրումը ստեղծել է ողջ հոգեբանություն:

«Մի այլ տեղում մենք արդեն ասել ենք, որ դաշնակցականությունը հոգեբանություն է դառել հայ մասնավոր սեփականատիրոջ, հայ խանութպանի, հայ ինտելիգենտի համար: Այդ հոգեբանության կողքից անցնել մենք չենք կարող։ Պետք է, կրկնում ենք, լուրջ ուսումնասիրություն»: (Ալեքսանդր Մյասնիկյան, Կուսակցությունները գաղութահայությանը մեջ, Թիֆլիս, 1924, Էջ 8-9)

Ու մի պարզ բան էլ նկատի ունեցե՛ք պրն․ Ռուբինյա՛ն՝ ՀՅԴ-ի «օրհասականության» մասին Մյասնիկյանի տեսությունը, ըստ որի՝ «իրերի ընթացքն այդ ուժը տանում է դեպի կորուստ», արտաբերվել է 1924 թ․-ին և 100 տարի շարունակ մնացել է թղթի վրա։

Իրավ Դաշնակցության դեմ մանավանդ գաղափարական պայքարը, անցողակի խաղ ու պար չէ, որ դուք եք պատկերացնում, և «հարցը այնքան էլ հեշտ չի սպառվում»․․․

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Մոսկվայում ուժեղ քամին կնոջը գցել է լիճը Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq.am Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am