Մարզպետն ինչ կասի՝ ոչ մեկին հետաքրքիր չէ այլևս. մարդիկ հասկացել են ամեն ինչ. պատգամավոր

«Չեմ ցանկանում արձագանքել մարզպետին, բայց նշեմ, որ կոնկրետ Մարտունիում, այն էլ՝ մի քանի տեղ, մեծ թվով բնակիչներ ինքնաբուխ, ջերմորեն ու աղուհացով են դիմավորել Շարժման մասնակիցներին ու, հատկապես, Բագրատ Սրբազանին». Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հայտարարություն առ այն, ըստ որի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման` Սոթքում հրավիրած հանրահավաքին ընդամենը մի քանի բնակիչ է մարզից ներկա եղել, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

«Նույնիսկ պարեկներն էին ամեն կերպ ուզում էին խոչընդոտել, բայց չկարողացան, ֆիքսված կադրերը կան։ Մնացածն իրենք ինչ կասեն, ինչ չեն ասի՝ իրենց խնդիրն է, և որևէ մեկին էլ հետաքրքիր չէ։ Կարևորը՝ մեր ժողովուրդը հասկացել է ինչ է կատարվում երկրում. ընդամենը հայտարարություն է տարածվել, դրանից հետո ժողովուրդն ինքնաբուխ եկել, հավաքվել, դիմավորել է։ Մարդիկ հստակ պատկերացնում են անվտանգությանն առնչվող այն խնդիրները, միակողմանի զիջումները, որոնք այսօր Տավուշում են, վաղը՝ Վարդենիսում, մյուս օրը կհասնեն Մարտունի»,- ասաց Արման Ղազարյանը, ով, ի դեպ, Գեղարքունիքի մարզից է և քաջածանոթ տեղի խնդիրներին ու տրամադրություններին։

Անդրադառնալով լրատվամիջոցների կողմից ֆիքսված դրվագներին, թե ինչպես են այգում աշխատող գյուղացիներն ավտոերթը տեսնելուն պես թողնում իրենց գործն ու շտապում ճամփեզր՝ ողջունելու Բագրատ Սրբազանի գլխավորած ավտոերթի մասնակիցներին, Արման Ղազարյանը նշեց. «Դա խոսում է այն մասին, որ մարդիկ ողջ էությամբ՝ մտքով, հոգով Շարժման հետ են, պարզապես իրենց ապրուստի միջոցն այս պիկ սեզոնին հողագործությունն է, որով պայմանավորված ֆիզիկապես շատերը չեն կարողանում ներկա լինել։ Մարզում բոլորի հետ շատ եմ շփվում, վստահեցնում եմ, որ համատարած բոլորն էլ ողջունում են Սրբազանի գլխավորած Շարժումը, բոլորն էլ հասկացել են ու հասկանում են ինչ է կատարվում և իշխանության մանիպուլյացիաներին չեն տրվում»։

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Հայաստան-Վրաստան սահմանային անցակետում մեքենաներից մեկում 13 կգ մարիխուանա է հայտնաբերվել Մոսկվայում ուժեղ քամին կնոջը գցել է լիճը Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq.am Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am