Հայաստանի հետ հարաբերությունները խզելու մասին խոսք չի գնում, ՀՀ-ում ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան, «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Խորհրդակցությունների նպատալով դեսպանին կանչելւ դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այդ պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Կոպիրկինը կանչվել Մոսկվա՝ խորհրդակցությունների։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք, հետևաբար, կարծում եմ, պետք է սպասել, որ շուտով Սերգեյ Կոպիրիկինը վերադառնա Երևան՝ իր պարտականությունները կատարելու»,- ասել է նա։
Պատասխանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ Գալուզինն ասել է, որ դրա մասին խոսք չկա։
«Դեսպանը կանչվել է խորհրդակցության, նա հետ չի կանչվել. Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ։ Տարաձայնություններ լինում են, բայց դա չի նշանակում, որ մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան
Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը