Փաշինյանի իշխանությունը յուրացնելու գործով մեղադրյալը վթարից մահացել է. Armlur


Armlur.am-ը գրում է.

Առեղծվածային դեպքը հունիսի 1-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին կյանքից զրկված տղամարդը անցնում էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրացնելու գործով։

Shamshyan.com-ը հունիսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ վարորդի դին դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։

Վթարի հետեւանքով մահացածը Դավիթ Տերտերյան էր, որ մեղադրյալի կարգավիճակ ուներ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու քրեական վարույթի շրջանակներում:

2023 թվականի սեպտեմբերի 24-ին ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք:

Մասնավորապես «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, որը, որը Դավիթ Տերտերյան էր, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաև Ա.Բ-ն, որը երևանի նախկին քաղաքպետ Ալբերտ Բազեյան է,այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:

Արդյունքում, հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել և խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Արդյունքում քրեական վարույթով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ։

Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում և հասարակական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, զենք, ռազմամթերք, օդաճնշիչ ատրճանակներ, զրահաբաճկոններ, հեռահաղորդակցության սարքեր, համակարգիչներ, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր և այլն։

Որքանով իշխանությունը յուրացնելու նախապատրաստելու քրեական վարույթով անցնող մեղադրյալ Դավիթ Տերտերյանի մահը կապ ունի վթարի հետ, դժվար է ասել, հուսանք կպարզի քննությունը:

դիտվել է 599 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am