Սոթքում մեկնարկել է Հանուն հայրենիքի շարժման հանրահավաքը։ Հանրահավաքն սկսվելուց առաջ տեղեկություններ ստացվեցին, որ տեղի իշխանություննեը խոչընդոտում են բնակիչների մասնակցությունը հանրահավաքին։ Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանրահավաքի հարթակից խոսք ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին․
«Գեղարքունիքի նախկին «խոպանչի» մարզպետը որոշել է, որ այս մարզում մարդիկ պայքարին պետք է չմիանան ու չմասնակցեն։ Ուրեմն, լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ հաստատ այս Շարժումը հաջողելու է, և դու վերադառնալու ես քո գործին։ Մինչ այս ով ինչ գործի եղել է, վերադառնալու է դրան։
Այս հայրենիքը քո հոր «դուքյանը» չէ, որ դու որոշես՝ ով պիտի մասնակցի հանրահավաքի, ով պիտի գա երթի կամ չգա։ Հայրենիք եք հանձնել ու դեռ մի բան էլ սպառնում եք մարդկանց՝ հանկարծ չմասնակցեք։
Ի պատիվ մեր բազմաթիվ արժանախատիվ քաղաքացիների, շատերը եկան ու ասացին՝ մեզ համար մեր հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի։ Անտեսելով այդ սպառնալիքները՝ եկան ու շարունակելու են գալ ու մասնակցել պայքարին և վերջնական հաղթանակն էլ տոնել մեզ հետ։
Նրանց անունից եմ նաև ասում այս իշխանություն կոչեցյալներին՝ բոլոր ապօրինությունները մենք արձանագրում ենք, գալու է պատասխան տալու ժամանակը, և այդ ժամանակը հեռու չէ»։
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան
Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը