Միջազգային հարաբերությունների պարադոքսը և Փաշինյանի Լենինյան Հայաստանը

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը ներկայացնող քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Միջազգային հարաբերություններում կա մի հետաքրքիր պարադոքս։

Մի շարք մասնագետներ պնդում են, որ փոքր պետությունները ունեն ավելի մեծ հնարավորությունների «պատուհան»՝ միմյանց դեմ ուժ կիրառելու և միջազգային համակարգի կողմից անպատիժ մնալու համար, քան ավելի մեծ պետությունները։ Եվ իսկապես, ի տարբերություն վերջիններիս, որոնց ուժի կիրառումը սահմանափակված է միջուկային «զսպման» տրամաբանությամբ, փոքրերը զսպվածություն չունեն, և, ինչպես նշում են Ռոթշթեյնը (1968թ.), Փուրնելը (1973թ.), Հանդլը (1990թ.) կամ Րիքլին (2008թ.), ռեսուրսների կուտակման շնորհիվ կարող են մարտնչել միմյանց դեմ առանց սահմանափակումների։ Նույնիսկ կարծիք կա, որ փոքր պետությունները կարող են լինել շատ ավելի ագրեսիվ, օպոնենտի հետ բարոյական տեսանկյունից ավելի անկաշկանդ վարվել, քան մեծեր պետությունները։ Փոքրերի այս գերագրեսիվությունը բացատրվում է համեմատության մեջ ուժի դեֆիցիտի հետևանքով ձևավորված մշտական գոյատևման առաջնահերթությունից բխող սինդրոմով։


Հակամարտող փոքր պետությունները միմյանց նկատմամբ կարող են կիրառել ուժ, իրականացնել ինտերվենցիա, զավթել կամ «ազատագրել» տարածք և միջազգային հարաբերությունների համակարգի կողմից անպատիժ մնալ։

 

Բանն այն է, որ փոքր պետությունների միջև ուժային խաղն ու հակամարտությունը, միմյանց տարածք նրանց գրավելը, բացառությամբ՝ եզակի դեպքերի, մեծամասամբ չի խախտում գերտերությունների ուժային բալանսը՝ թե՛ գլոբալ և թե՛ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության առումով։

Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև աշխարհակարգի բևեռային կառուցվածքը, որի տարբեր տեսակները փոքր պետություններին ավելի հավակնոտ և անկաշկանդ լինելու տարբեր մակարդակի հնարավորությունների «պատուհաններ» են տալիս։

Ավելին, փոքր պետությունները տարբեր պատրվակներով միմյանցից տարածք ներխուժելու, տարածք գրավելու կամ իրենց գերակայությունը մյուսի նկատմամբ հաստատելու հնարավորություն են տեսնում, երբ մեծերը կա՛մ «զբաղված» են ներքին հիմնախնդիրներով, կա՛մ մեծերի միջև ուժային բալանսի էական վերադասավորում է տեղի ունենում` մեծերի միջև հակամարտության տեսքով, որն էլ առաջացնում է մեծերի ազդեցության կարճաժամկետ «վակուումներ» տարածաշրջաններում, որտեղ առավել հավակնոտ փոքրերը կարգ ու խաղի կանոն թելադրելու հնարավորություն են ունենում։

Եվ քանի որ միջազգային հարաբերությունների կառուցվածքն անարխիկ է` տեղի է ունենում զսպման մեխանիզմների կտրուկ անկում, մինչև որ չձևավորվի նոր գլոբալ ուժային բալանսի ճարտարապետություն։

Փոքրերի համար նման «պատուհանները» կարող են բաց լինել մի քանի ամսից մինչև նույնիսկ մի քանի տասնամյակ։

Այսպիսի իրավիճակային դասական օրինակ կարող է համարվել, օրինակ, 1960-1980-ականների Վիետնամն իր ինտերվենցիաներով՝ Լաոս, Կամբոջա, դե Հարավային Վիետնամի կործանման և անեքսիայի մասին էլ չեմ ասում։

Այդպիսի «պատուհաններից» էր, օրինակ, ԽՍՀՄ փլուզման շրջանը, երբ Հայաստանին հաջողվեց, ըստ ադրբեջանական նարատիվի՝ գրավել իրենց 20%-ը, իր օժանդակ հետևանքներով ադրբեջանցիների համար, և պահել այն առանց որևէ արտաքին մեծ խնդիրների, նույնիսկ ՄԱԿ-ի չորս ռեզոլյուցիաների առկայության դեպքում։ Եվ իսկապես, Հայաստանի նկատամամբ որևէ պատժամիջոց չկիրառվեց՝ Ադրբեջանի խնդրանքով Թուրքիայի կողմից սահմանը փակելուց բացի, և ոչ մեկը Հայաստանին, պատկերավոր ասած, չասաց, որ աչքի վերևը ունք կա։ Այս իրավիճակը շարունակվեց այնքան, մինչև որ նույն ադրբեջանցիները չհասկացան, որ իրենք պիտի լինեն իրենց բախտի տերը, պատրաստվեն ու օգտվեն նման մի «պատուհանից»՝ հետևողականորեն համբերատար ձևավորել կոնսենսուս Հայաստանի ռազմավարական պարտության և վերջինիս կարգավիճակի անկման շուրջ՝ կիրառելով ուժ, ռազմական հանցագործություններ, էթնիկ զտում և այլն, նույն կերպ «մարսելով» մի տարածքի ձեռք բերում, որն իրենց որպես սուվերեն ակտոր հավասարապես չի էլ պատկանել։

Հետևաբար, Ադրբեջանը միշտ փնտրելու է առիթ և «պատուհաններ»՝ իրականացնելու համար ռազմական ինտերվենցիա Նիկոլ Փաշինյանի (ՆՓ) կողմից, ըստ էության, մայիսի 24-ին հռչակված «Լենինյան» Հայաստան։

Բանն այն է, որ ի տարբերություն Արցախով Հայաստանի, ՆՓ-ի Լենինյան Հայաստանը այսպիսի ասիմետրիկ ուժային կոնֆիգուրացիայի մեջ տևական ժամանակ կարող է լինել կործանումից «հինգ պակաս»՝ իր գերնպաստավոր սահմանների, վատ աշխարհագրության, սակավ բնակչության և վատ բաշխման, ԶՈւ ոչ ադեկվատ ունակությունների և Ադրբեջանի գերակա դիրքի ու ուժի վրա քաղաքականություն իրականացնելու արդյունավետ լինելու հետևանքով։ Ու դա նրանից չէ, որ ՆՓ-ն Ադրբեջանի հնարավոր մշտական ինտերվենցիայի վտանգը դարձրել է ներքաղաքական կամ արտաքին քաղաքական իր դիսկուրսների պատեհ կամ անպատեհ «հիմնավորում» ինչ-որ բան անելու կամ չանելու համար։ Նրանից չէ, որ այն ՆՓ-ի իշխանություն պահպելու և ներքին իշխանափոխություն թույլ չտալու գործիք է։ Այլ այն, որ Ադրբեջանի ՆՓ-ի Լենինյան Հայաստան ինտերվենցիա իրականացնելու ու ներքին գործերին բացահայտ խառնվելու առիթների փնտրտուքը բխում է հենց միջազգային հարաբերությունների օրենքներից և Իլհամ Ալիևի պետական շահի ընկալման շրջանակներում պետական հավակնությունների մեկնաբանությունից։

Կարճ ասած՝ նման միջավայրում, նման աշխարհաքաղաքական «պատուհանների» համատեքստում նորմալ է լինել այնպես, ինչպես Ադրբեջանն է։ Նորմալ չէ լինել այնպես, ինչպես ՆՓ-ի Լենինյան Հայաստանն է»։

 

168.am 20:21 Հունիս 5 2024 | | Դիտվել է` 32
Բաժիններ՝
Քաղաքականություն
Խորագրեր՝ #Էդուարդ Աբրահամյան #Լենինյան Հայաստան #Նիկոլ Փաշինյան

ԲԱԺՆԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ
Եթե իշխանություն ունենայինք, թուրքերին կասեին՝ մեր ներքին գործն է, ձեզ ի՞նչ, բայց չունենք. Սրբազան
20:30 | Եթե իշխանություն ունենայինք, թուրքերին կասեին՝ մեր ներքին գործն է, ձեզ ի՞նչ, բայց չունենք. Սրբազան
Եթե իշխանություն ունենայինք, թուրքերին կասեին՝ մեր ներքին գործն է, ձեզ ի՞նչ, բայց չունենք. Սրբազան ...
ԱՄՆ քաղաքական գիծը Թայվանի հարցում չի փոխվել. Սպիտակ տուն
20:28 | ԱՄՆ քաղաքական գիծը Թայվանի հարցում չի փոխվել. Սպիտակ տուն
Բայդենը Time ամսագրի հարցազրույցում չէր բացառել ամերիկյան զինված ուժերի օգտագործումը Թայվանի պաշտպանության համար՝ Չինաստանի ներխուժման դեպքում։ ...
Միջազգային հարաբերությունների պարադոքսը և Փաշինյանի Լենինյան Հայաստանը
20:21 | Միջազգային հարաբերությունների պարադոքսը և Փաշինյանի Լենինյան Հայաստանը
Կարճ ասած՝ նման միջավայրում, նման աշխարհաքաղաքական «պատուհանների» համատեքստում նորմալ է լինել այնպես, ինչպես Ադրբեջանն է։ Նորմալ չէ լինել այնպես, ինչպես ՆՓ-ի Լենինյան Հայաստանն է։ ...
Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները
20:11 | Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները
Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները։ ...
Հայտնի դերասան Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» փառատոնում
20:11 | Հայտնի դերասան Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» փառատոնում
Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ «Բարձրանալով խորքից» ֆիլմի ռեժիսորը Մեթյու Ռիցն է։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Video Player

Եթե իշխանություն ունենայինք, թուրքերին կասեին՝ մեր ներքին գործն է, ձեզ ի՞նչ, բայց չունենք. Սրբազան

Մահվան աչքերի մեջ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց իմ ձեռքերով հուղարկավորել եմ. Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն ու հավաքի մասնակիցները երգում են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը
Օրվա տեսանյութերը
ԼՐԱՀՈՍ
20:30 | Եթե իշխանություն ունենայինք, թուրքերին կասեին՝ մեր ներքին գործն է, ձեզ ի՞նչ, բայց չունենք. Սրբազան
20:28 | ԱՄՆ քաղաքական գիծը Թայվանի հարցում չի փոխվել. Սպիտակ տուն
20:21 | Միջազգային հարաբերությունների պարադոքսը և Փաշինյանի Լենինյան Հայաստանը
20:11 | Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները
20:11 | Հայտնի դերասան Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» փառատոնում
20:07 | Պետք է պատրաստ լինենք պատերազմի մինչև 2029 թվականը. Գերմանիայի պաշտպանության նախարար
19:52 | ՀՀ-ն նվազեցրել է ՌԴ-ի հետ պաշտպանական շփումները, փորձում է սերտ համագործակցել Սերբիայի և Բուլղարիայի հետ. Ի՞նչ գործոններ պիտի հաշվի առնվեն
19:51 | Մահվան աչքերի մեջ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց իմ ձեռքերով հուղարկավորել եմ. Բագրատ սրբազան
19:49 | Բագրատ սրբազանն ու հավաքի մասնակիցները երգում են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը
19:44 | Ադրբեջանցիները կլողան Սևանում, բայց միայն որպես տուրիստ. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան
19:30 | Նոր Նորքում գիշերային ժամերին փողոցներ են փակվելու
19:01 | Ժամանակին խոպանչի Գեղարքունիքի մարզպետը որոշել ա, որ էս մարզում էս պայքարին մարդիկ չեն մասնակցելու. Գառնիկ Դանիելյան
19:00 | Էրդողան և Ալիև՝ վարչախմբի շահառուները
18:52 | Մենք կողմ ենք խաղաղության, սակայն արժանապատիվ խաղաղության. վարդենիսցի
18:45 | Հայաստանում 16 դպրոցում «Արհեստական բանականություն» դասընթաց է ներդրվել
18:30 | Արցախցիներին իրենք են տնավեր արել, էժան քայլ է. սրբազանը՝ արցախցիներին քաղաքապետարան կանչելու մասին
18:08 | Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը կարճվեց
18:00 | Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Արևմուտքին կոչ են արել վերականգնել ԳՀՀԾ- ն
17:57 | Ինչպես Գնել Սանոսյանն ու եղբայրները հարստացան ու բիզնեսի տեր դարձան 2018-ից հետո
17:56 | Վարդենիսի բնակավայրերում ամենուր կանգնեցնում են Բագրատ սրբազանի ավտոշարասյունը, ջերմ ընդունում նրան
17:50 | Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները խուսափում ՌԴ-ի հետ շփումներից, և ինչո՞ւ ՀՀ շրջադարձը դեպի Արևմուտք լիարժեք չէ. մեկնաբանում է վերլուծաբանը
17:40 | Հաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
17:36 | Անհաշվելի քանակի պարեկային մեքենաները Սրբազանի խոսքը խլացնում էին ազդանշաններով ու անկանոն երթևեկով
17:34 | Չեմ կարծում, թե Սյունիքից տարածքներ կհանձնվեն․ մարզպետ
17:31 | #ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը Գեղարքունիքի մարզում է. #ՈՒՂԻՂ
17:30 | Այս տարի բավականին լավ նախադրյալներ կան Սևանից քիչ քանակով ջուր բաց թողելու համար․ նախարար
17:29 | Երևանի քաղաքապետարանի աշխատողները հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե
17:23 | Կոռուպցիայի մասին հարցերին Ավինյանը հրաժարվում է պատասխանել
17:22 | «Շողակաթի» նախկին տնօրեն Արա Շիրինյանը չգիտի՝ «Շողակաթը» փակելու հարցի ժամանակ ինքն ինչպե՞ս կարձագանքի
17:20 | Հ1-ում շարժման մասին չեզոք ռեպորտաժներ են պատրաստվում. Արա Շիրինյան
17:20 | Վստահ եմ, որ Հայաստանի հետ միասին կկարողանանք համաշխարհային ֆուտբոլը բերել մեր երկրներ. Լևան Կոբիաշվիլի
17:12 | Որ ասեմ «Շողակաթը» 100 տոկոսով բավարարում է պահանջներին, անհնար է. Շիրինյան
17:09 | Վարդենիսցիները ծափերով ու աղուհացով դիմավորեցին Բագրատ սրբազանին
17:08 | Այսօր ականատես եղանք բռնաճնշումների նոր դասական օրինակի. Հենրիխ Դանիելյան
17:03 | Քաղաքացի Գալստանյանին չեմ տեսնում վարչապետի աթոռին, անլուրջ հարց եք տալիս. Սինանյան
17:00 | ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը
16:50 | Բագրատ Սրբազանի պատերազմական օրերի հիշեցումը մեսի՞ջ էր Քյարամյանին, թե՞ զուտ տեղեկություն. ինչ իրադարձություններ են եղել 2020թ. հոկտեմբերի 18-20-ին
16:47 | Շուտով հայտարարվելու է նոր մրցույթ, որին կրկին մասնակցելու եմ՝ օր առաջ աշխատանքի վերադառնալու նպատակադրմամբ. Գարեգին Խումարյան
16:40 | Աղետի գոտում մեծ քանակությամբ տիղմ ու անկած կենդանիներ կան. Սանոսյանը խոսել է հնարավոր համաճարակի վտանգից
16:36 | Քաղաքացու վրա ինչի՞ ես գոռում. Իշխան Սաղաթելյանը՝ պարեկին

ԿԻՆ/ՏՂԱՄԱՐԴ

Որդեծնության դժվարություններ

Ամուսնական անպտղություն

Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

4 նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

6 նշան, որ կնոջ բախտը կբերի հարաբերություններում

ԼՈՒՐԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
Հունիս 2024

դիտվել է 662 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am