Վարչապետի աշխատակազմը մայիսն ամփոփել է գնանշման հարցում գնման ընթացակարգով կնքված խոշոր պայմանագրով. աշխատակազմը 28 միլիոն 800.000 դրամով «Արտ օֆ շին» ՍՊԸ-ին պատվիրակել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Այս գումարի շրջանակում, ըստ տեխնիկական բնութագրի, ընկերությունը պետք է կատարի քանդման աշխատանքներ, դռների և պատուհանների տեղադրում, ներքին հարդարման և էլմոնտաժային աշխատանքներ, ջեռուցման ապահովում, հակահրդեհային պաշտպանություն: Աշխատանքների կատարման ժամկետը նշված է 110 օրացուցային օր:
Ընտրված մասնակցի՝ «Արտ օֆ շին» ՍՊԸ-ի մասին
Այս ընկերությունը գրանցվել է 2023 թվականին: ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Տաթևիկ Տեր-Ղահրամանյանին:
Պարզվում է՝ Տաթևիկ Տեր-Ղահրամանյանն ամենևին էլ պատահական մարդ չէ. ըստ բաց աղբյուրներում տեղ գտած ինֆորմացիայի՝ Տաթևիկ Տեր-Ղահրամանյանը 2022 թվականին Չարենցավան համայնքում ՏԻՄ ընտրությունների ցուցակներում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Այս պահին ընկերությունը տնօրինում է նրա ամուսինը՝ Արթուր Մարտիրոսյանը:
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան
Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը