Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր գաղափարախոսությունը, մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին․ Հայտարարություն

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը․

«Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Սրբազան Պայքարին մասնակցում է առանց պաշտոնապես նրան միացած լինելու։ «Կամք» -ն առաջին իսկ օրերից ողջունել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և, չնայած այն հանգամանքին, որ առ այսօր պաշտոնական հայտարարություն չի եղել Սրբազան պայքարին միանալու, սակայն անմնացորդ աջակցել է և շարունակում է աջակցել, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է կազմակերպված բոլոր միջոցառումներին և գործողություններին։ Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր մարդու համար է։

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հիմնադրվել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կողմից Հայաստանում իշխանազավթում իրականացնելուց անմիջապես հետո՝ փորձելով հակազդել Հայաստանում ազգային արժեքների նկատմամբ գործադրվող ոտնձգություններին։ «Կամք»-ը պայքարի առաջամարտիկներից է եղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Արայիկ Հարությունյանի թուրքական կրթական չափորոշիչների ընդունման, Հայաստանում արևմտյան բիոլաբորատորների դեմ պայքարում, ինչպես նաև Արցախի նկատմամբ ազգադավ գործընթացների ժամանակ հայկական շահերը պաշտպանելիս։

Ավելին, մենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին ենք եղել այսպես կոչված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական, ապազգային շարժման ալիքի առաջին իսկ օրերից սկսած։ Իսկ ներկայումս «Հեռացնենք Նիկոլին» սեփական օրակարգից զատ, ինչպես արդեն վերևում նշեցինք, Բագրատ Սրբազանի և նրա Սրբազան Պայքարի աջակիցն ու ակտիվ մասնակիցն ենք։ Դա է պատճառը, որ այսօր ակնհայտ քաղաքական նկատառումներով և շարժառիթներով հետապնդում է իրականացվում «Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանի նկատմամբ, և նա խստացված տնային կալանքի մեջ է գտնվում՝ քաղաքական պայքարից մեկուսացնելու նպատակով։

Մեր անդամների նկատմամբ այսօր էլ կան տասնյակ քրեական գործեր, որոնց միակ նպատակն է մեզ մեկուսացնել և զերծ պահել ազգակործան իշխանության դեմ պայքարից։

Նկատի ունենալով այս ամենը, մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր նպատակը և հայտարարում՝

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ՔՊ-ական իշխանության հեռացումը չունեն այլընտրանք։ Մենք մինչև այդ պահը կանգնած կլինենք պայքարի կիզակետում բոլոր նրանց կողքին, ովքեր անկեղծորեն կպայքարեն այդ նպատակը կյանքի կոչելու համար։

Այս պահին Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող Սրբազան Պայքարը չունի այլընտրանք։

Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր «Չակնկալիքների» գաղափարախոսությունը, և մեզանում հույս է արթնացնում, որ կարող է իսկապես Հայաստանի փրկության գործընթացի շրջանակում ձևավորվել այնպիսի ուժ, որտեղ անհատները չեն ունենա անձնական նկրտումներ և կնվիրվեն մեկ միասնական նպատակի իրագործմանը, այն է՝ Հայաստանի հզորացումը և Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացումը:

Լիահույս ենք, որ այս շարժումը հավատարիմ կմնա իր սկզբունքներին պայքարի ամբողջ ընթացքում, ինչպես նաև Փաշինյանի և նրա ազգակործան խմբակի հեռացումից հետո։ Այս ակնկալիքով մենք անմնացորդ կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին և մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին՝ անմնացորդ ծառայելով Հայաստանի հզորացման գաղափարին, որը համայն հայության սրբազան նպատակն է»։

դիտվել է 457 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am