Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրեց առաջիկա օրերին սպասվող եղանակային կանխատեսումները: Ըստ նրա՝ հունիսի 4-ի կեսօրից մինչև երեկո հանրապետության առանձին հատվածներում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Հունիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։
«Եթե հունիսի 7-ին նրա գործունեության արեալը կընդգրկի Շիրակը, Լոռին, Տավուշը, Կոտայքն ու Գեղարքունիքը, ապա հունիս 8-ից 14-ը ՀՀ ողջ տարածքը կլինի այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ Հունիսի 7-ին հյուսիսային շրջաններում, 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ մեծ մասի շրջաններում, հատկապես՝ գիշերն ու կեսօրից հետո, սպասվում են անձրև ու ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է կարկտահարությունը։ Առանձին օրերին ՀՀ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտեսիվ»,- ասաց նա։
Սուրենյանի խոսքով՝ մինչև հունիսի 7-ը ներառյալ ՀՀ-ն գտնվելու է հարավ-արևելքից ներթափանցող տաք օդային ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կլինի հունիսի 6-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտում կհասնի մինչև 35 աստիճանի։
Հունիսի 7-ից սկսած՝ տաք օդային ալիքը նահանջելու է, երկրում զովություն բերող հոսանք է ներթափանցելու։ ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Հունիսի 11-ին ջերմաստիճանները կլինեն +25-+26 աստիճանի սահմաններում։
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան
Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը