Եթե դա «ստատուս-քվոն է», որ կար 2019-ին՝ դուք պատրա՞ստ եք դա անել 4000 զոհի գնով. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը

Երբ մենք ոչ լավ օրից խոսում էինք նշաձող իջեցնելու մասին, դուք ոչ միայն չփորձեցիք լսել, թե ինչ ենք ասում, այլ բանաձև ընդունեցիք ԼՂ խորհրդարանում՝ «ծովից ծով» ԼՂ-ի մասին։ Այս մասին ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մոտեցում է, բան չասեցի, բայց դա հանգեցնում էր հաջորդ աղետին, հաջորդ աղետի դեպքում, երբ բանակցության կոչ էր արվում՝ դուռը շխկացնելով մերժվում էր այդ կոչը, որն էլ հանգեցնում է հաջորդ աղետին։ Երբ ինչ-որ մարդիկ ասում են՝ ինչ-որ բան սխալ է արվում, կային ինչ-որ մարդիկ էլ, որ շարունակում են նույն ոճով համառորեն գնալ դեպի անդունդը։

Հիմա դուք մեղադրում եք մյուս խմբին, որ ասում է մի րոպե, ժողովուրդ, մենք էլ էինք գնում էր ճանապարհով, բայց այդ ճանապարհը անդունդ է տանում։ Դուք ասում եք՝ ինչի՞ եք հրաժարվում մեր սրբազան անդունդային ճանապարհից, էդ ա մերը՝ գնանք, ցեղասպանվենք, հետո խփենք ծնկներիս՝ անընդհատ ասենք, թե անարդար մարդկությունը ևս մեկ անգամ հանդուրժեց Հայոց Ցեղասպանությունը։ Իսկ կարո՞ղ է այնպես անենք, որ այդ Ցեղասխանությունը չլինի»։

Անդրադառնալով արցախցիների վերադարձին ԼՂ՝ Միրզոյանն ասաց, որ անազնիվ է, որ իրենք ասում են իրենց տեսլականը և ըստ այդմ՝ կարող ենք քննադատվել կամ ոչ, իսկ ընդդիմությունն իր տեսլականը չի ասում։

«Խնդրում եմ, մարդկայնորեն խնդրում եմ, մանրամասնել, թե դուք ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք վերադարձ ԼՂ, մասնավորապես, կենտրոնանալով հետևյալ նրբերանգների վրա.

Ի՞նչ պայմաններով եք առաջարկում , որ ԼՂ հայերը վերադառնան,

Արդյո՞ք դրանք այն պայմաներն են, որ առաջարկում է պաշտոնական Բաքուն, դա ինքնավարությո՞ւն է Ադրբեջանի կազմում, թե դա անկախ ԼՂ է։

Եթե դա «ստատուս-քվոն է», որ կար 2019-ին՝ դուք պատրա՞ստ եք դա անել 4000 զոհի գնով։

Առաջարկ արեք հարությանը, պատերա՞զմ եք առաջարկում, թե՞ ինչպես ձեր հերթական վարչապետի թեկնածուն է ասում՝ զինվորականները պիտի մեռնեն, դա էլ իրենց գործն է»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք դիտարկում են այդ վերադարձը միջազգային իրավունքին համապատասխան, ոչ թե ռազմական գործողություններ առաջ մղելով։

«Վերդարձի իրավունքը միջազգային լայն կոնսոլիդացիայի հնարավորություն է, այս մոտեցումը պաշտպանվում է գրեթե բոլոր առաջադեմ երկրների կողմից, որոնց մեջ ես չեմ մտցնում Թուրքիան, այլ մտցնում եմ ԵՄ երկրներ, ԱՄՆ, տարբեր այլ երկրներ, որոնք պաշտպանում են վերադարձի իրավունքը և դրա վերաբերյալ անգամ հայտարարում են»։

Նա ընդգծեց, որ արցախահայությունը իր պատմական հայրենում ապրելու համար միջազգային երաշխիքներ պիտի ունենա՝ ստանալով ինքնավարության աստիճան։

«Մինչդեռ ձեր իշխանության չարածը բերում՝ բարդում եք մեր վրա»,-ասաց Մինասյանը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Հայաստան-Վրաստան սահմանային անցակետում մեքենաներից մեկում 13 կգ մարիխուանա է հայտնաբերվել Մոսկվայում ուժեղ քամին կնոջը գցել է լիճը Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq.am Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am