Իշխանությունը չի արձագանքում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին․ ՀԱԿ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին սուտ հոխորտանքներին ու սպառնալիքներին․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ս.թ. մայիսի 28-ին հայտարարել է. «…Հայաստանը իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը, սպանել է անմեղ մարդկանց, մարդկության դեմ հանցագործություն է գործել։․․․ Հայաստանն ինքը պետք է ճանաչի դա, ինքը պիտի ներողություն խնդրի մեզանից»։

Հայաստանի Հանրապետությանը, փաստորեն, վերագրվում է Խոջալուում ցեղասպանություն իրականացնելու պաշտոնական մեղադրանք եւ դրա հետ կապված նոր պահանջ, ինչը հղի է լրջագույն հետեւանքներով Հայաստանի միջազգային վարկի համար եւ էլ ավելի է բարդացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարը։ Ակնհայտ է նաեւ, որ Ալիեւը, օգտվելով Հայաստանի իշխանությունների անհոդաբաշխ եւ անձեռնհաս քաղաքականությունից, մի նոր անարդար եւ նվաստացուցիչ նախապայման է դնում Հայաստանի հետ հաշտության գնալու եւ խաղաղություն կնքելու գործում։

Այս իրավիճակում Հայաստանի իշխանություններն արդեն քանի օր է որեւէ կերպ չեն հակադարձում պաշտոնապես առաջադրված այդ մեղադրանք-պահանջին եւ բացարձակապես անհասկանալի լռություն են պահպանում՝ ըստ էության քաջալերելով Ադրբեջանի նման վարքագիծը։ Հայաստանի իշխանությունների լռությունը լրջագույն կասկածներ է հարուցում հատկապես այն պատճառով, որ առկա են Խոջալուի դեպքերում հայկական կողմի պատասխանատվությունը հերքող բազում արժանահավատ ապացույցներ։ Դրանց մեջ ամենակարեւորը՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունն էր դեպքերից անմիջապես հետո, որում նա մեղադրել էր Ադրբեջանի Ազգային ճակատին Խոջալուի ողբերգությունը կազմակերպելու եւ այն իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով օգտագործելու համար (տես՝ Մութալիբովի հարցազրույցը չեխ լրագրող Դանա Մազալովային, որը հրապարակվել է «Независимая Газета»-ի 1992 թ. ապրիլի 2-ի համարում)։

դ

Այդ բացահայտումը հաստատվում է նաեւ այլ կարեւոր վկայություններով, փաստաթղթերով եւ տեսանյութերով, որոնց թվում են հայտնի հեռուստալրագրող եւ Ադրբեջանի Ազգային հերոս Չինգիզ Մուստաֆաեվի նկարահանումները եւ Խոջալուի դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովին տված նրա վկայությունները, որոնք բավականին լավ փաստագրված են տարբեր հրապարակումներում։ Հատկանշական է, որ մի քանի ամիս հետո նա սպանվեց կասկածելի հանգամանքներում։ Նույն շարքում են Դանա Մազալովայի բազում հրապարակային ելույթներն ու վկայությունները Խոջալուի դեպքերը նենգափոխված ներկայացնելու ադրբեջանական քարոզչամեքենայի փորձերի դեմ, Ադրբեջանցի հայտնի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւի հրապարակումը «Реальный Азербайджан» թերթի 2005 թ. ապրիլի 29-ի համարում։

Ապացույցների այս ցանկն ամենեւին չի հավակնում սպառիչ լինելուն։ Ցանկացողները կարող են համացանցում եւ հրատարակված բազում աշխատություններում՝ մասնավորապես Թաթուլ Հակոբյանի հեղինակած «Արցախյան օրագիր. Կանաչ ու սեւ» գրքում, գտնել լրացուցիչ ապացույցներ։

Նման առատ նյութի առկայության պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից վճռական հակադարձման բացակայությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երկրի ղեկը գտնվում է Հայաստանի պետական շահը չներկայացնող, ապաշնորհ մի խմբակի ձեռքերում։

 

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am