«Փաստ» օրաթերթը գրում է. «Փարաքար համայնքում կրքերը չեն հանդարտվում: Օրերս այստեղ հերթական ամոթալի իրադարձությունը տեղի ունեցավ։ Մոտ երկու շաբաթ առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական տվեց, իսկ համայնքի ավագանին օրեր անց ընտրեց համայնքի նոր ղեկավար։ Իմպիչմենթի գործընթացին միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը, որը, սակայն, վերջին պահին անցավ իշխանությունների կողմը՝ ընտրելով ՔՊ թեկնածուին։
Մեր ունեցած տեղեկություններով, Երիցյանը, մեղմ ասած, հենց այնպես չի գնացել այդպիսի քայլի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները նրան խոստացել են աչք փակել Երիցյանի կնոջ՝ Նատալյա Լափաուրիի գործունեության հետ կապված ֆինանսական որոշակի թեմաների վրա, որոնք կապված են ԵՄ «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» 4 մլն եվրոյի ծրագրի հետ, որը ղեկավարում է Երիցյանի կինը։
Ի դեպ, կան տեղեկություններ, որ համապատասխան մարմինները որոշակի խնդիրներ են նկատել նաև Երիցյանի ղեկավարած Համայնքների միությունում»:
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան
Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը