Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան
![Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան](/timthumb.php?src=/disc/01-06-24/de4ccdbd7864075a0d12e79e106aaf39.jpg&w=708)
Հրմշտեցին՝ հարվածներ, ծեծ, ջարդ, տարել են նախկին փոխնախարար, ռազմական բժիշկ, որը վերջին մարդն է եղել Ստեփանակերտի հոսպիտալում, մեր սարկավագներին, և վերջում էլ ուզում են քրեական գործ հարուցեն, ասում են քար են նետել այդ մարդիկ: Քար չկա այդ տարածքում, որ զոռով ուզես գտնել, չես գտնի:
Այս մասին այսօր Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Հնարել են, թե շիրակցի, նախկին գյուղատնտեսության փոխնախարար Աշետ Հարությունյանը բզով ծակել է, դուք լավ չե՞ք, ամեն ինչ կարել են։ 40 հոգի բորենիներով խոշտանգել են Աշոտ Սիմոնյանին։ Գնացել ենք Ներքին գործերի նախարարություն, ասում են՝ ծառայողական քննություն է ընթանում, իսկ փողոցում կանգնած մարդկանց բռնում, տանում են ու միանգամից քրեական գործեր են հարուցում:
Պետք է առնվազն 10 ոստիկան պատժվի, դրանք ոստիկան չեն, խուլիգաններ են, փողոցային բանդա, ոհմակ: Էս բոլորի նկարները մեկիկ մեկիկ տրածեք։
Ինձ, մեզ սրանով ոչ ոք չի կարող վախեցնել, այս քրեական գործերն էլ հարուցել են, որպեսզի ասեն` շրջանակն են փնտրում։ Շրջանակներ մի փնտրեք, պատասխանատուները ձեր առջև կանգնած են ամբողջությամբ և պատասխանատվությունից էլ չեն խուսափում:
Այդ գործերը հարուցել են տղաների վրա, վախեցնելու համար եւ միաժամանակ հող նախապատրաստելով մեզ կալանավորելու համար: Վաղը, որ գամ Քննչական կոմիտե՝ Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորես, թե չես կալանավորի, եղա՞վ:
Դեռ քո բաժինը ստանալու ես Արգիշտի Քյարամյան։ Այս շաբաթվա մեջ միգուցե այցելություն ունենանք, որևէ պաշտոնա մեր երկրում պիտի պատասխանատու լինի իր խոսքերի համար»,-ասաց նա:
Աղբյուր` Փաստինֆո