Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակ է առաջացել։ ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք համայնքներ հայտարարվել են «աղետի գոտի»: «Փաստ» թերթի տեղեկություններով, աղետի առաջին իսկ ժամերին տարբեր պաշտոնական խողովակներով Հայաստանին օգնության առաջարկ է արվել Ռուսաստանի Դաշնությունից: Ավելին, նախ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ հայկական կողմից դիմելու դեպքում ՌԴ ԶՈՒ միջոցները և ուժերը 102-րդ ռազմաբազայից անհապաղ կուղարկվեն տարերային աղետի գոտիներ:

Ապա և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղից տուժած տարածքների վերականգնման հարցում: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանը մերժել է այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն աղետի գոտում: Մեր տեղեկություններով, Ռուսաստանում ՀՀ դեսպանը, ՀՀ ԱԳՆ-ի հետ խորհրդակցելով, ռուս գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ինքը գլուխ կհանի և Ռուսաստանի օգնության կարիքը չի զգում:

Ռուսական որոշ փորձագետներ երեկ արդեն կարծիք էին հայտնում, որ նման մերժումը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ, այլև այն հանգամանքով, որ Հայաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաներից առնվազն մեկը գտնվում է աղետի գոտում և զգալի վնասներ է կրել: Ուստի, ըստ փորձագետների, ամերիկացիների համար ցանկալի չէր լինի, որ ռուսները այդ հատվածում հայտնվեն»:

դիտվել է 423 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am