«Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանություններն իրենց քաղաքականությամբ Հայաստանը մտցրել են աշխարհաքաղաքական փակուղի։ Ռուսական «Կուլիկովի դաշտ» հաղորդաշարին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, չի կարող անտարբեր թողնել սպային, երբ իր հայրենիքը վտանգի մեջ է։

Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին՝ Կարապետյանը նշել է. «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորագույն տեղում պետք է լինեն։ Արևմուտքում սովորելով՝ ես չեմ տեսել անվտանգային այն պրոդուկտը, որ կարող են տալ Հայաստանին, անձնական համակրությունները մի կողմ՝ պետք է ռեալ գնահատել իրավիճակը»: Ի դեպ, Արշակ Կարապետյանը տեղեկացրել է, որ երբ պաշտպանության նախարար էր, Փաշինյանին հարցրել է, թե ինչո՞ւ պետք է գնալ Արևմուտք, և ի՞նչ անվտանգային երաշխիքներ կարող են ստանալ, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի հիմնավորել:

Արշակ Կարապետյանի գնահատմամբ, գործող վարչախումբը հրաժարվում է իր ռազմավարական դաշնակցից, որը միակ ուժն էր, որը զսպում էր Ադրբեջանին։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի գնահատականով, չի լինելու ոչ մի խաղաղ պայմանագիր Ադրբեջանի հետ, նույնիսկ եթե լինի էլ, ըստ Կարապետյանի, նման է լինելու Հիտլերի օրինակին, վերջինս ևս մի քանի պայմանագիր է ստորագրել հարևան երկրների հետ, բայց առաջինը հենց նրանց վրա էլ հարձակվեց։ Ըստ Կարապետյանի, Հայաստանը չի հրաժարվում Իրանի հետ հարաբերություններից, բայց լավ բարեկամություն անել էլ չի ուզում, քանի որ գտնվում է ԱՄՆ ճնշման տակ, մինչդեռ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է ռազմաքաղաքական դաշինք լինի՝ Հայաստան, Ռուսաստան և Իրան։

«Ռուսաստանը շահագրգիռ է տարածաշրջանում կայունության պահպանման համար, իսկ Արևմուտքը ցանկանում է ձևափոխել տարածաշրջանը»,ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։ Կարապետյանը խոսել է նաև Երևանում շարունակվող բողոքի ակցիաների մասին, տեղեկացրել, որ աջակցում են, ավելին, սկսել են աշխատանքներ տանել շարժման ձևավորումից առաջ, փողոցներ փակել, շատերին էլ շարժման անդամներից ձերբակալել են։ Նա նշել է, որ այսօր էլ «Համահայկական ճակատն» ակտիվորեն մասնակցում է, բայց միևնույն ժամանակ շարժման ղեկավար կազմում չէ և դա իրենց դիրքորոշումն է»:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Մոսկվայում ուժեղ քամին կնոջը գցել է լիճը Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq.am Լա՛վ լսեք՝ Տավուշ, Սյունիք հանձնված դիրքերից ինչ է անելու Ադրբեջանը․․․ փորձագետը մանրամասնում է (video) Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են բեռնատարն ու մարդատարը․ կա տnւժած Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am