Նոր սկանդալ. Պայթեցրին Ալիևյան կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին

Օրերս սարսափելի ու դաժան սպանություն է տեղի ունեցել, որը կարող է միջազգային սկանդալի վերաճել: Սպանվել է Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողը: Մալթայի ամենահայտնի հետաքննող լրագրողը սպանվել էր` մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: Ադրբեջանի և Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննությանը կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետները: Այդ մասին` սպանությունից մոտ մեկուկես ժամ անց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը: «Բոլորին է հայտնի, որ տիկին Կարուանա Գալիցիան խստորեն քննադատում էր ինձ` թե՛ անձնապես և թե՛ այն քաղաքականությունը, որը ես էի իրականացնում: Բայց միևնույն է` նման բարբարոսական գործողությունն անհնարին է որևէ կերպ արդարացնել: Ես չեմ հանդարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Կարուանա Գալիցիայի սպանությունը չի բացահայտվել», - հայտարարում էր Մալթայի վարչապետը: Դաֆնե Կարուանա Գալիցիայի անունը Մալթայի սահմաններից դուրս հայտնի դարձավ այս տարվա գարնանը, այն բանից հետո, երբ մալթացի լրագրողը մի շարք ֆինանսական փաստաթղթերի պատճեններ հրապարակեց: Դրանցից պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող՝ Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող՝ Պանամայում գրանցված Egrant ֆիրմային: Բացի այդ, հետաքննող լրագրողը պարզել էր, որ Լեյլա Ալիևան 2016-ի հունվարից մինչև մարտ շաբաթական երկու անգամ 100-հազարական դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի տիկնոջը պատկանող այդ ընկերությանը: Փոխանցումներն իրականացվել են Մալթայում գործող Pilatus բանկի միջոցով, որի ամենահարուստ հաճախորդներ են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը և Իլհամ Ալիևի երկու զավակները` Լեյլան և Հեյդարը: Մալթացի ընդդիմադիրները ենթադրում են, որ վարչապետ Մուսկատն ու նրա շրջապատը ադրբեջանական իշխանություններից նման պատկառելի գումարներ էին ստանում՝ որպես երախտագիտություն 2014-ի դեկտեմբերին Բաքու կատարած այցի ընթացքում կնքված պայմանագրերի դիմաց: Դրանց համաձայն, Մալթան պարտավորվում էր 18 տարի ժամկետով գազ գնել բացառապես Ադրբեջանից, ինչպես նաև ադրբեջանական ընկերություններին ներգրավել երկրի խոշորագույն էլեկտրակայանի շինարարության գործում: Գարնանը հրապարակված այս հետաքննությունը ստիպեց վարչապետ Ջոզեֆ Մուսկատին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց ընթացքում, չնայած հնչող քննադատությանը, իշխող Լեյբորիստական կուսակցությանը հաջողվեց մեծամասնություն ստանալ: Ընդդիմադիր Ազգայնական կուսակցության առաջնորդներն արդեն կրկին քննադատում են Մուսկատին` պահանջելով նաև Կարուանա Գալիցիայի սպանության անկախ հետաքննություն անցկացնել: «Այսօր Մալթայի քաղաքական կյանքում արձանագրված թերևս ամենամռայլ օրն է: Այս սպանությունը օրենքի գերակայության և օրինականության ասպարեզներում առկա կաթվածահար վիճակի ուղղակի հետևանքն է: Անհրաժեշտ է սպանության անկախ հետաքննություն իրականացնել, որում ներգրավված չեն լինի ոչ ոստիկանապետը, ոչ գլխավոր դատախազը և ոչ էլ զինված ուժերի հրամանատարը: Վերոհիշյալ գործիչները վերջին տարիներին Դաֆնե Կարուանա Գալիցիայի քննադատության թիրախ են հանդիսացել», - հայտարարում էր Ազգայնական կուսակցության ղեկավար Ադրիան Դելիան: Երկուշաբթի ուշ երեկոյան Մալթայի ամենահայտնի հանգստավայրում` Սիլեմա քաղաքում շուրջ 3 հազար մարդ էր հավաքվել: Նրանք այդ տարերային ակցիայի միջոցով հարգանքի տուրք էին մատուցում սպանված լրագրողին: «Սա իմ կյանքի թերևս ամենատխուր օրն է: Դաֆնեն պարզապես լրագրող չէր կամ համարձակ մի մարդ, նա Մալթայի ժողովրդավարության չորրորդ հենասյունն էր: Այն, ինչ կատարվեց այսօր, նախևառաջ հարված էր այդ հենարանին», - նշում էր հավաքվածներից մեկը: Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունը նաև լայն միջազգային արձագանք է գտել: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն, օրինակ, Twitter-ի իր էջում գրել է․ - «20 հազար եվրոյի վարձատրություն եմ խոստանում այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի ձերբակալել Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հեղինակներին»: Նոր հանցագործություն և նոր սկանդալային իրադարձություն՝ Ալիևի ընտանիքի շուրջ: Ինչպես երևում է, քաղաքակիրթ աշխարհը դեռ շատ է բախվելու նորանոր հանցագործություններին, որոնք այս կամ այն կերպ կապվում են ալիևյան կլանին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am