Իշխանության պահպանման ևս մեկ երաշխիք

Որքան մոտենում է «Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության» համաձայնագրի ստորագրման ժամանակը, որը նախատեսված է նոյեմբերի 24-ին ԱլԳ բրյուսելյան գագաթնաժողովում, այնքան խորանում են այն ստորագրելու կասկածները: Մեկ բան պարզ է. Հայաստանի իշխանություններն, իսկապես, ցանկանում են ստորագրել համաձայնագիր, երկրորդ անգամ տապալումը վստահաբար Սերժ Սարգսյանի պլանների մեջ չի մտնում: Ու այստեղ է, որ հարց է առաջանում, թե ԵՄ-ում այդ համաձայնագրի ստորագրումից բացի՝ իրագործումն ո՞ր քաղաքական առաջնորդի իշխանավարման դեպքում են հնարավոր տեսնում: Եվ այստեղ է, որ առաջ է գալիս մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը ստանում է լրացուցիչ «գործիք»՝ 2018-ից հետո իշխանավարելու հարցում: Թե՛ ԼՂ խնդրով, թե՛ ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր մակարդակն ապահովելու հարցում Հայաստանի քաղաքական դաշտը, կարծես, ամայացել է: Կարեն Կարապետյանն ընկալվում է, որպես ռուսական ընկերության աշխատակից, մարդ, որը քաղաքական, տնտեսական որևէ որոշում չի ընդունում, որևէ կարևոր հարց չի լուծում, մնում է «մենեջերային» կառավարման մարմնավորող՝ առանց որևէ արդյունքի: Մյուս կողմից, ակնհայտ է, որ ԵՄ երկրների հետ աշխատելու տեսանկյունից՝ Կարեն Կարապետյանին տրված էլ չեն լծակներ: Դա իրականացնում է Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Երեկ սկսվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստան: Ընդ որում, այս այցը կայացել է ճիշտ նույն օրը, երբ Բաքու էր ժամանել Լեհաստանի արտգործնախարարը: Հայաստանի պատվիրակության հետ հանդիպմանը Լեհաստանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը եղել և մնում է «Հայաստանի լավագույն բարեկամը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ «Լեհաստանի նախագահը վերահաստատել է իրենց հավասարակշիռ մոտեցումն ու համոզմունք հայտնել, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում»: Սա Լեհաստանի կողմից կարևոր հայտարարություն է, որովհետև Բաքուն ամեն ջանք թափում է, որպեսզի Լեհաստանից ադրբեջանանպաստ հայտարարություններ կորզի: Հիշեցնենք, որ Եվրամիությունն անցյալ շաբաթ հրապարակեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է գալիք նոյեմբերին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այս քայլը որոշակի հույս է տալիս, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ Հայաստանը հաստատակամ են ստորագրել համաձայնագիրը, և, եթե այս պահին կան ԵՄ որոշ երկրներում վերապահումներ՝ Հայաստանի վերաբերյալ, դրանք կհարթվեն: ԵՄ-ի կողմից փաստաթղթի հրապարակման քայլը, թերևս, հենց դա էր նշանակում: ՀՀ-ԵՄ փաստաթուղթը քաղաքական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես այն բանից հետո, երբ 2013-ին իշխանությունները հրաժարվեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից և Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացվեց: Ստորագրելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Հայաստանը հնարավորություն կստանա համագործակցության նոր փաստաթուղթ ունենալ Եվրամիության հետ։ Հիշեցնենք, որ «Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում» անդրադարձ կա նաև Ղարաբաղյան խնդրին։ Մասնավորապես՝ փաստաթղթում նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում ղարաբաղյան խնդրի՝հնարավորինս շուտ կարգավորմանը հասնելու անհրաժեշտության մասին։ Սա ևս, խիստ կարևոր հայտարարություն է, քանի որ այդ այս փաստաթղթով ևս մեկ անգամ վերահաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այլընտրանք չունի: Այսինքն, բոլոր միջազգային կառույցները՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպային խորհրդարանական վեհաժողովը, որոնք մշտապես փաստում են, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն է լիազորված զբաղվել ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, ուժի մեջ կմնա ԵՄ անդամ պետությունների համար՝ արդեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում, ինչը բացարձակապես չի բխում Ադրբեջանի շահերից, որտեղ ամեն ջանք թափում են ԼՂ խնդիրն այլ հարթակներ տեղափոխել: Ինչևէ, «Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության» համաձայնագրի ստորագրման գործընթացը դառնում է Հայաստանի ոչ միայն տնտեսական ապագայի հարց, այլև՝ քաղաքական, արտաքին քաղաքական հարցերում խիստ կողմնորոշիչ, նաև՝ ԼՂ խնդրի հարցում կարևոր գործիք: Սերժ Սարգսյանի համար, այս համաձայնագիրը որոշակիորեն նաև սեփական իշխանության պահպանման երաշխիք է: Թամար Բագրատունի

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am