Ալիևի նյարդերը տեղի են տալիս

Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպումից հետո դատելով Բաքվից հնչող հայտարարությունները, կարելի է կանխատեսել, որ սկսվում է ավանդական ձևով՝ բանակցությունների արդյունքը, թեև այն խիստ վերապահումով կարելի է արդյունավետ համարել, «ջրելու» գործընթացը: Պաշտոնական Բաքվից առաջին արձագանքողը Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովից էր, որը Twitter-ում արտահայտվեց: Նա դժգոհեց, թե՝ «թեև որոշվել էր որևէ հայտարարություն չանել նախագահների հանդիպումից հետո, բայց «Սարգսյանը դարձյալ չպահեց իր խոսքը»: «Ցավոք, Սերժ Սարգսյանը կրկին իր դերում է: Չփոխելով իր սովորույթը՝ նա իր համար պատիվ է համարում խախտել բանակցությունների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները»: Զավեշտալին այն է, որ տարիներ շարունակ պայմանավորվածություններ խախտող, կայացած բանակցությունների վերաբերյալ իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարություններ անող Բաքուն է այսօր հայկական կողմին մեղադրում պայմանավորվածությունները խախտելու մեջ: Նովրուզ Մամեդովի հայտարարությանը հետևեց պաշտոնական Երևանի կոշտ արձագանքը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանելով Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը՝ կապված Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության հետ, նշեց. «Բաքվի ժամկետանց նոմենկլատուրան դարձյալ բաց թողեց լռելու հնարավորությունը և ի ցույց դրեց իր ողջ սահմանափակ լինելը»: Հիշեցնենք, երեկ Ժնևում Ալիևի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հանդիպել էր շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ հայտարարելով, որ Ալիևի հետ «պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում զոհեր չլինեն»: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել էր․ «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»: Իհարկե, պարզ է, որ Բաքվի համար ձեռնտչու չէ, եթե հայկական կողմը բացահայտում է, որ բանակցություններում որևէ բան չի որոշվել, ընդամենը Ադրբեջանը պարտավորվել է լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ասել է թե՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հարգել, ինչից Ալիևը մեկ տարուց ավելի խուսափում է: Այնուհետև Նովրուզ Մամեդովին լրացրեց Ադրբեջանի արտգործնախարարը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն, ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չեն: «Արտգործնախարարների հանդիպման հիմնական նպատակը հստակ քննարկումներ անցկացնելն է», - ասել է Մամեդյարովը լեհ պաշտոնակից Վիտոլդ Վաշիկովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Մամեդյարովը ևս հարկ է համարել անդրադառնալ Հայաստանի նախագահի՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարություններին՝ կարծիք հայտնելով, թե դրանք ճիշտ չեն բանակցություններից հետո: «Ընդունված հայտարարությունը համատեղ հայտարարություն է: Ամբողջ տեքստը թելադրվել է նախագահների կողմից: Այդ հայտարարությունների շրջանակից Հայաստանի նախագահի անպատասխանատու դուրս գալը ճիշտ չէ», - այսօր ասել է Մամեդյարովը: Այսպես, պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, փորձում է խուսափել նաև Ժնևում ձեռքբերված միակ պայմանավորվածությունից: Դրանով են պայմանավորված Բաքվից նյարդային հայտարարությունները, մեղադրանքները հայկական կողմի ուղղությամբ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am