Թաքնված «ական», ինչու է պարտադրվում Ընտանեկան բռնության մասին օրենքը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումներն արդեն մեկ շաբաթ է անցնում են թեժ մթնոլորտում։ Դրանց որոշ մասնակիցներ պնդում են, թե նախագիծը թելադրված է արտերկրից, և որ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա։ Առավել «քյարթուները» հեռու գնալով ասում են, որ դա հարիր չէ «հայու գենին»։ Քաղաքացիական հասարակության մի մասը, արդեն նաև պետությունը վստահեցնում են, որ նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը հասունացել է: Աժ-ի քննարկումը բացառություն չէր։ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իր ելույթում նշեց, որ 100-ից ավելի առաջարկություններ են եղել. «Շատերն են խոսում հանրային պահանջի մասին: Շատերը գնահատականներ են տալիս, որ հանրային պահանջ գոյություն չունի: Մի քիչ տարօրինակ է դա լսել այնպիսի մարդկանցից, որոնք համապատասխան ոլորտում որեւէ գործունեության փորձ չունեն եւ համապատասխան աշխատանքներ այս բավականին խնդրահարույց ոլորտում չունեն: Հաճախ փաստարկներ են հնչում, թե մեր օրենսդրությունը արդեն նախատեսել է համապատասխան կարգավորումներ՝ ի դեմս Ընտանեկան օրենսդրության, Քրեական օրենսդրության, բայց այստեղ այլ կարգավորումներ կան, որոնք չեն կարող պարունակել ոչ Քրեական, ոչ Ընտանեկան օրենսդրության մեջ: Ընտանեկան բռնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության համար է սա: Խոսքը ապաստարանների մասին է: Պատկերացրեք, մենք այս օրենսդրական կարգավորումը չենք ունենում եւ ունենում ենք այն իրավիճակը, ինչ այսօր է, երբ պետական մարմինները ստիպված են դիմել ՀԿ-ներին, որ օգնեն բռնությունից տառապող ընտանիքների, ասենք՝ մորը՝ երեխաների հետ: Այս ոլորտում պետությունը համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկի»: Փոխնախարարի խոսքով՝ «Այս օրինագիծը, ես կարող եմ հստակ ասել՝ ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը: Մեր ընդդիմախոսներն ասում են՝ դե, Քրեական օրենսդրություն կա, երբ ընտանեկան բռնություն լինի՝ պատժեք բռնարարին եւ խնդիրը լուծված է, բայց այս օրենքը վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը: Փոխնախարարն ասաց, որ Արեւմուտքն առաջարկում է ընտանեկան բռնությունը քրեականացնել. «Մենք չենք անում նման բան»: Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբանն էլ նկատեց․ «Կարեւոր է անպատժելիության մթնոլորտի վերացումը, օրինագիծը Քրեական օրենսգրքում չի՞ նախատեսում փոփոխություն, որով ընտանեկան բռնության հանգամանքը ծանրացուցիչ հանգամանք կհամարվի: Տարիներով ընտանիքում ծեծի դեպքում կիրառվում է տուգանք, իսկ դա անպատժելիության մթնոլորտ է ստեղծում, պետք է պատժիչ մեխանիզմներ սահմանվեն»: Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Մեր համոզմամբ, դա ընտանեկան բռնության կանխարգելման եւ մեր ընտանիքներին աջակցելու լավագույն ճանապարհը չէ: Քրեական պատասխանատվության հեռանկարը մեծ բացասական ազդեցություն ունի ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման վրա: Շատ են խոսում այն մասին, որ Արեւմուտքի գրանտների պատճառով մենք ստիպված ենք ընդունել այս օրինագիծը, մասնավորապես խոսքը 16 մլն եվրոյի մասին է, ինչն էլ թաքնված «ականն է այս օրենքի ընդունման։ Վարդան Բոստանջյանն էլ այս մասին հարց ուղղեց: Ըստ նրա, պարտադրանքը եկել է 2014-ից, պարզապես հիմա ստիպված իրագործում ենք: Փոխնախարարը պատասխանեց. «Ինչ վերաբերում է գրանտին, այո, գաղտնիք չի, որ ԵՄ-ի հետ բյուջետային աջակցության ծրագրում է նախատեսված: Որպես օժանդակություն համապատասխան բյուջեին տրամադրվում է համապատասխան աջակցություն: Մենք պետք է գիտակցենք, որ եթե բյուջետային աջակցության կամ գումարների մասին ենք խոսում, նյութական խնդիրներ այստեղ չկան»: Բոստանջյանի խոսքով՝ նախագծում «բստրածին ձեւակերպումներ» կան՝ տնտեսական, հոգեբանական բռնություն. «Արտագաղթը եկեք վերացնենք, եկել ենք ամենաամուր տեղամասին՝ ընտանիքին ենք կպել»: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am