Արցախի  չճանաչման փաստը թուլացնում է Ղրիմի ինքնորոշման իրավունքի կիրառման լեգիտիմությունը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Փորձագետները փաստում են՝ որևէ խոսք չկա նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու մասին: Այսօր Ժնևում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Միջնորդները պնդում են՝ ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո նախագահների առաջին հանդիպումն  անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել կարգավորման գործընթացը: Շուրջ մեկուկես ժամ շարունակված բանակցություններից հետո, հանդիպելով շվեյցարահայ համայնքին, Հայաստանի նախագահը պնդել է՝ Ալիևը ևս խորապես շահագրգռված է, որ սահմանին զոհեր չարձանագրվեն: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու», - հայտարարել է Սերժ Սարգսյանը ընդգծելով. «Մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը», - ըստ նախագահական նստավայրի, այսօր շվեյցարահայերի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: Լեւոն Շիրնյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի այդ հավաստիացմանը նկատում է, որ այն զուրկ է իրավական ձեւակերպումից, զուտ քաղաքական խոստում է, իսկ քաղաքագիտական տեսանկյունից Շիրինյանի խոսքով մեծ պոտենցիալ չունի.<<Թե ինչպես պետք է դա միջազգային իրավունքի շրջանակներում ձեւակերպվի, մնում է անհասկանալի>>,-ասում է քաղաքագետը՝ նկատելով, որ հիմա էլ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս է, չճանաչված.<<Այսինք ուզում է չճանաչված մնա՞>>,- հռետորական հարց է հնչեցնում մեր զրուցակիցը,նկատելով, որ   հայկական կողմը համառորեն իր տեսակետն այս հարցում  չի հստակեցնում: <<Երբ իրավունքի տեսանկյունից այդպիսի անորոշ հայտարարություն է արվում, մեր կողմը դա կարող է ընկալել կամ Արցախը պետք է անկախ լինի, կամ Հայաստանին միացած: Սակայն Ադրբեջանում էլ կարող է պատկերացնել, որ նախկին վիճակը ստատուս քվոն պետք է վերականգնվի, այսինքն վերադառնա Ադրբեջանի տակ, նրա կազմում երբեք չի եղել ոչ առաջին հանրապետության շրջանում, ոչ էլ երկրորդ,որովհետե Ադրբեջան պետություն չի եղել, ԽՍՀՄ-ի ժամանակ էլ անգամ չի եղել>>: Շիրինյանը դատապարտեց նաեւ Ռուսաստանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի չճանաչման փաստը, նա ուշադրություն հրավիրեց Արցախում կատարված հանրաքվեներին եւ այն համեմատեց Ղրիմի հետ.<<Արցախում մի քանի հանրաքվե է եղել, ինչպես նաեւ մի քանի լավ անցկացրած ընտրություններ, որոնք քաղաքագիտական տեսանկյունից  նույնպես հանրաքվե են կոչվում, հետեւաբար Արցախն ավելի կատարյալ է , քան Ղրիմի միացման ժամանակ ռուսական հանրաքվեն: Հիմա մեր գլխավոր  գործընկերոջ կարծիքով այդ մի քանի հանրաքվեն կարելի է չտեսնել, բայց Ղրմի հանրաքվեն, որը նույն մոդելով է, կատարյալ է: Այսինքն մեր հանրաքվեն լեգիտիմ չէ, հրթիռների ներկայությամբ արված հանրաքվեն է լեգիտի՞մ: Այս վերաբերմունքը թուլացնում է Ղրիմի հանրաքվեի լեգիտիմությունը: Մի օր էլ կարող է Թրամփը նստի եւ Պուտինին հարցնի՝ բա, որ Արցախը չես ընդունում, Ղրիմը ո՞նց ես ընդունում>>: Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am