Աննախադեպ փրկօղակ Սերժ Սարգսյանի համար

Նոյեմբերին նախատեսվող ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից մեկուկես ամիս առաջ, թերևս, աննախադեպ քայլ արվեց. հոկտեմբերի 13-ին Եվրամիությունը և ՀՀ ԱԳՆ-ն միաժամանակ հրապարակեցին Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վերջնական ստորագրումը նախատեսվում է գալիք նոյեմբերին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: ՀՀ ԱԳՆ-ի կայքում տեղադրված է 357 էջերից կազմված համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը: Սա կարելի է աննախադեպ քայլ համարել, որովհետև սովորաբար մինչև վերջնական փաստաթղթի ստորագրումը՝ համաձայնագրի տեքստը ԵՄ-ն չի հրապարակում: Սա, ի դեպ, տեղի ունեցավ վերջերս համառորեն ուժգնացող կասկածների ֆոնին. խոսակցություններ էին ինտենսիվանում, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կրկին կասկածի տակ է: Իսկ այս քայլը, որոշակիորեն, հույս է ներշնչում, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն, այնուամենայնիվ, նոյեմբերին կստորագրվի: Մեկ ամիս առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ համաձայնագրի տեքստը գաղտնի կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն վերջնականապես ստորագրված չէ: ՀՀ ԱԳՆ-ից «Ազատությանը» հայտնել են, որ չնայած սովորաբար համաձայնագրերի տեքստը չի հրապարակվում, այդուհանդերձ այս անգամ փոխադարձ համաձայնությամբ որոշվել է հանրայնացնել ստորագրվելիք փաստաթուղթը: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ համաձայնագրի նախապես հրապարակումը արտառոց չէ, և սա փաստում է, որ եվրոպական կողմը Բրյուսելում ավարտել է փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները: Հայկական կողմը պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը գալիք գագաթնաժողովին, սա հստակ է: Այս մասին ամենաբարձր ամբիոնից` ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարեց Սերժ Սարգսյանը: Այսինքն, հայկական կողմից որևէ խնդիր և խոչընդոտ չկա, համենայնդեպս այդպես են պնդում իշխող ՀՀԿ-ից: Աշոտյանն ակնարկել է, թե ԵՄ-ում կան որոշ տեխնիկական խնդիրներ. «Եվրոպական կողմի վարչարարությունը բավական բարդ է: Հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրներում քաղաքական, ընտրական ցիկլերը` այդ խնդիրները տեխնիկական կարող են լինել և մենք մեծ հույս ունենք, որ քաղաքական կամք կդրսևորի նաև ԵՄ-ի կողմից, որպեսզի արագացնեն փաստաթղթի ստորագրման համար համաձայնությունների տրամադրումը ազգային մարմինների կողմից»: Համաձայնագրի 386 հոդվածներից առաջինը, որպես նպատակ նշում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի մասնակցությունը Եվրամիության քաղաքականությանը, ծրագրերին ու աշխատանքներին: Համաձայնագիրը ծայրահեղ անհրաժեշտություն է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար: Այն, փաստացի բացի մաքսային հարցերից մյուս բոլոր հարցերին պրակտիկորեն անդրադառնում է: Սահմանում է այն հիմնական չափանիշները կամ չափորոշիչները, որոնք ընդունվում են երկու կողմերի կողմից` տարբեր ոլորտում համատեղ գործողություններ իրականացնելու ուղղությամբ: Օրինակ՝ համաձայնագրի էներգետիկ համագործակցության և ատոմային անվտանգության բաժնում առանց ժամկետների հստակեցման նշված է, որ անհրաժեշտ է փակել Մեծամորի ատոմակայանը և իրականացնել նոր հզորությամբ դրա փոխարինումը: Անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտությանը: Նրանում ասվում է, որ ճանաչում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Փաստացի այս համաձայնագրով Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի ձևաչափին, ինչը խիստ կարևոր է, և դառնում է փաստացի եվրոպական քաղաքականություն, և որին բարդ կլինի հակազդելը, հաշվի առնելով Բաքվի ջանքերը: Հիշեցնենք, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվեց այս տարեսկզբին: Մինչ այդ Հայաստանը շուրջ չորս տարի Եվրամիության հետ բանակցել էր Ասոցացման համաձայնագրի շուրջ, սակայն այդ փաստաթուղթն այդպես էլ կյանքի չկոչվեց այն բանից հետո, երբ Հայաստանը 2013-ին ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը: Ասոցացման չստորագրված համաձայնագրի տեքստը նախապես չէր հրապարակվել: Այժմ ստորագրվելիք փաստաթղթի քաղաքական մասը գրեթե նույնն է, ինչ ասոցացման համաձայնագրում, սակայն էականորեն տարբերվում է տնտեսական մասը: Իհարկե, նոյեմբերին Հայաստանի հետ ստորագրվելիք փաստաթուղթը հսկայական տարբերություն կունենա Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ ստորագրած փաստաթղթից: Հայաստանը, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, չի ստանալու այն հնարավորությունները ու լիազորությունները ազատ առևտրի գոտի մտնելու, որը կարող էր ստանալ, եթե ստորագրեր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Համաձայնագրի տնտեսական մասում Հայաստանը պարտավորվում է քայլեր ձեռնարկել շուկայական տնտեսության զարգացման և իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունն աստիճանաբար Եվրամիության չափանիշներին մոտեցնելու ուղղությամբ: Եվրամիությունն, իր հերթին պետք է աջակցի Հայաստանին Կենտրոնական բանկի անկախության, գների կայունության, պետության ֆինանսական հուսալիության, կայուն փոխարժեքի և այլ հարցերում: Փաստաթղթում նշվում է նաև կողմերի քաղաքացիների շարժունակության խթանման անհրաժեշտությունը` ինչպես մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրերի կիրառման, այնպես էլ համապատասխան ժամանակահատվածում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու միջոցով: Հավելենք նաև, որ վերջնական ստորագրումից հետո փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի, ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների կողմից: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am