Ինչպես հերքել անհերքելին

Ապրիլի 13-ին հրապարակված «Ինչու հայկական դրոնները չարտադրվեցին» հոդվածում անդրադարձել էինք «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանի դեմ հարուցված քրեական վարույթներին, ինչպես նաեւ նրա ղեկավարած «Պրայդ Սիստեմս» ընկերությանը, որը մարտական զենք արտադրելու պետպատվեր ու լիցենզիա էր ստացել։ Մեր հրապարակման հիմքում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից վերջերս տրված տեղեկանքն էր, ըստ որի՝ ընկերությունը չի արտադրել նշված զենքը։ Պարզվում է` այս հրապարակումն առաջացրել է Մհեր Տերտերյանի զայրույթը, եւ նա օրեր առաջ մի նամակ է ուղարկել մեզ, թե պահանջում է անհապաղ հերքում տարածել: Դժվար է ըմբռնել, թե հոդվածի որ մտքերն «իրականությանը չեն համապատասխանում եւ արատավորում են իր բարի համբավն ու արժանապատվությունը», բայց փորձենք հասկանալ, թե ինչից է նա զայրացած։

Թերեւս, իր մեջբերումներով առաջնորդվենք․ նա ընդգծել է հետեւյալ հատվածը. «Մեկ այլ հաղորդմամբ, որը տրվել է մոտ մեկ ամիս առաջ, Նաիրա Տերտերյանը նախկին ամուսնուն մեղադրում է իր բանկային հաշվից մոտ 213 մլն դրամ հափշտակելու մեջ: Հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»: Տեղեկացնենք, որ մեր նշած քրեական վարույթը նախաձեռնվել է 25․03․2024 թ., Երեւանի քննչական վարչության Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննիչի կողմից Տերտերյանի նախկին կնոջ՝ Նաիրա Տերտերյանի՝ 14․03․2024 թ․ Նոր Նորքի ոստիկանությանը տրված հաղորդման հիման վրա։ Համապատասխան փաստաթղթերը մեր տրամադրության տակ են։
Մհեր Տերտերյանին դուր չի եկել նաեւ հոդվածի հետգրությունը, որում ասված է․ «Ինչո՞ւ դրոնները չարտադրվեցին, ի՞նչ պարզաբանումներ կարող է տալ, ձախողված գործարքի վերաբերյալ կա՞ արդյոք քրեական վարույթ: «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահը հրաժարվել էր մեր հարցերին պատասխանել, ասել էր, որ պահանջվող տեղեկությունները գաղտնիք են պարունակում, եւ զգուշացրել էր, որ լրագրողին ձայնագրում է»: Իսկ հերքման պահանջի մեջ գրում է. «Հեռախոսազրույցի ընթացքում քրեական վարույթի վերաբերյալ խոսք չի գնացել, նման հարցադրումներ ինձ չեն տրվել։ Ի՞նչ ձախողված գործարք, ի՞նչ քրեական վարույթ»։ Եվ ամենաուշագրավը` նա մեղադրում է «Հրապարակին» ռազմական գաղտնիք պարունակող նյութեր «հրապարակելու» մեջ, քանի որ դա «ուղիղ վտանգում է երկրիս անվտանգային համակարգը», եւ կոչ է անում` «դադարեք ծաղրել եւ ծաղրող լսարան հավաքել»։
Որպեսզի պրն Տերտերյանը նեղություն չքաշի վերարտադրել լրագրողի հետ խոսակցությունը, ներկայացնում ենք մեր երկխոսությունը.

- Պարոն Տերտերյան, խնդրում եմ պարզաբանեք՝ էս ի՞նչ պատմություն է՝ դրոնների արտադրությունը։ Հետո չլինի, թե չեմ հարցրել, Ձեր կարծիքը հաշվի չեմ առել։ Կա՞ այդպիսի վարույթ` «Պրայդ Սիստեմսի» հետ կապված, ինչ-որ դրոնների արտադրության համար: Ես ասեմ իմ տեղեկությունը, եթե սխալ է, ասեք՝ սխալ է, խոսքը 237 մլն դրամի մասին է, որը, իմ տեղեկություններով, տրվել է Ձեր ընկերությանը, որի տնօրենը Դուք եք։ Երեք տարվա լիցենզիան ավարտվել է, բայց դրոնները չեն արտադրվել։ Ուզում էի իմանալ՝ ի՞նչն է եղել պատճառը։

- Ճիշտն ասած՝ ես Ձեզ չճանաչեցի։ Կուզեի մի քանի բան ճշտեի, մինչեւ պատասխանելը։ Դուք լրագրող եք, ճի՞շտ է։ Ձեր անունը Սյուզան Սիմոնյա՞ն է։

- Այո։ Ես Սյուզան Սիմոնյանն եմ, թերթում գրվում եմ՝ Սյուզան Սիմոնյան։

- Շատ լավ, Ձեր պսեւդոնի՞մն է Սյուզան Սիմոնյան:

- Այո, ես թերթերում այդպես եմ գրվում (անձնագրով Սուսաննա Սիմոնյան եմ, բայց մշտապես ստորագրել եմ Սյուզան Սիմոնյան, ինչի մասին Մհեր Տերտերյանը տեղյակ է՝ Ս․ Ս․)։

- Ուզում եմ պարզել այն տեղեկատվությունը, որ Դուք ինձ հեռախոսով տրամադրեցիք, Դուք դա որտեղի՞ց եք ստացել։

- Ես կարող եմ դա Ձեզ չասել։ Դա իմ իրավունքն է՝ աղբյուրը չնշել։

- Եթե Դուք աղբյուրի մասին չեք հայտնում, ապա ես չեմ կարա Ձեզ որեւէ մեկնաբանություն տամ դրա վերաբերյալ։

- Շատ լավ, դա էլ է պատասխան։

- Նաեւ պարտավոր եմ Ձեզ տեղեկացնել այն մասին, որ պետական օրենսդրությունով սահմանված գաղտնիության հետ կապված կա որոշակի պարտավորություն եւ սահմանված կարգ, որի շրջանակներում Դուք պետք է գիտակցեք, որ առնչվում եք նման ինֆորմացիայի, Դուք պետք է գիտակցեք դա, թե՛ կրելով այդ ինֆորմացիան, թե՛ դա տարածելով, թե՛ հարցումներ տալով։

- Պարոն Տերտերյան, Ձեր ընկերության հետ կապված կա՞ վարույթ՝ դրոնների արտադրության վերաբերյալ։ Ձեզ զանգել եմ, որ ճշտեմ, Ձեր կարծիքը գրանցեմ։ «Պրայդ Սիստեմս» ընկերությունը ստացե՞լ է դրոնների արտադրության պատվեր, որը չի իրականացրել, եղե՞լ է նման բան, թե՞ ոչ, ինչո՞ւ չեն արտադրվել, եթե դա ճշմարտություն է։

- Ես չեմ կարող հեռախոսով պսեւդոնիմով քողարկված մարդուն նման հարցերի պատասխան տալ։
Մեր ընթերցողի համար նշենք, որ «Ինչու հայկական դրոնները չարտադրվեցին» հոդվածում որեւէ ռազմական գաղտնիք չի բացահայտվել: Այն հանգամանքը, որ Մհեր Տերտերյանի ղեկավարած «Պրայդ Սիստեմս» ՍՊ ընկերությունը պետք է մարտական զենք արտադրեր, սակայն չի արտադրել, չի պարունակում ոչ մի գաղտնիք, հանդիսանում է հրապարակված տեղեկություն։ Դրան անդրադարձել են նաեւ այլ լրատվամիջոցներ, օրինակ, «Հետք» պարբերականի 2021 թ. մարտի 22-ի «Հայկական ցուցանմուշները IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին չեն հասել՝ փորձաքննություն անցած չլինելու պատճառաբանությամբ» հոդվածում. «Նշենք, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը «Պրայդ Սիստեմս» ՍՊԸ-ին այս տարվա փետրվարին տրամադրել է մարտական զենքի արտադրության լիցենզիա՝ 3 տարի ժամկետով»: Պետական բյուջեից միջոցների տրամադրումն ու պետական ծրագրերի իրականացումը չեն կարող գաղտնիք լինել:

Այն, որ Մհեր Տերտերյանի ղեկավարած ընկերությունը 3 տարով մարտական զենքի արտադրության լիցենզիա է ստացել, սակայն պետպատվերի շրջանակներում իր պարտավորությունները չի կատարել եւ ժամկետի ավարտին չի դիմել ԲՏԱ նախարարություն` լիցենզիան երկարացնելու համար, հիմնավորում է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրված եւ մեր ձեռքում հայտնված տեղեկանքը, ըստ որի` «Ընկերությանը 2021 թ. փետրվարի 12-ին նախարարության կողմից տրամադրվել է զենքի արտադրության թիվ «ԶԱ N 013» լիցենզիան՝ 3 տարի գործողության ժամկետով: Ընկերությանը տրամադրված լիցենզիայի ժամկետն ավարտվել է 2024 թ. փետրվարի 12-ին․․․ վերջինս լիցենզիայի գործողության դադարեցումից հետո նոր լիցենզիա ստանալու նպատակով չի դիմել նախարարություն»:

Մհեր Տերտերյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու որեւէ միտում, բնականաբար, չունենք, սակայն կարծում ենք, որ հանրային միջոցների ծախսերի արդյունավետության մասին Մհեր Տերտերյանը չէ, որ պետք է որոշի, թե ինչն է հրապարակման ենթակա, ինչը` ոչ: Եվ մեր պետության անվտանգության մասին հոգ տանելու լավագույն ապացույցը կլիներ նշված զենքի արտադրությունն իրականացնելը, այլ ոչ թե լրագրողներին ուղղված դասախոսություն կարդալը։

hraparak.am

Սյուզան Սիմոնյան

 

դիտվել է 431 անգամ
Լրահոս
Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ Փորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am Այսօր կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը. կուսակցությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Նարեկ Մանթաշյան ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ տեսնելով հայրենիքի քանդումը․ Արամ Ա Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան» Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ 141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում Չէ, նիկոլին մի քննադատեք, Պանթեոնի տեղի հարց կա: Ուղղակի ասեք ` մյաու Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am