Հիմա էլ Քննչական կոմիտեն է սատանաներ փնտրում

Քիչ առաջ մի անհասկանալի հաղորդագրություն ենք ստացել Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեից, որն արդեն տեւական ժամանակ է դարձել է քաղաքական հետապնդումների գործիք` Նիկոլ Փաշինյանի ձեռքում եւ զբաղված է բացառապես այս իշխանությունների շահերը սպասարկելով: 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների առերևույթ աջակիցներից մեկի սոցիալական ցանցի էջում հրապարակվել է մի գրառում, որտեղ նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ»։ 

Թե ով է գրառում անողը, ում դեմ է գրառումն արել եւ ինչու է Քննչական կոմիտեն` իր բան ու գործը թողած, զբաղված ֆեյսբուքյան գրառումներով, պարզ չէ: Սա շատ նման է ԱԱԾ-ին Նիկոլ Փաշինյանի իջեցրած հրահանգին` սատանաներ փնտրելու մասին: 

Քննչական կոմիտեն որոշել է, որ սոցցանցում արված «գրառման մեջ առկա են անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված` զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու...առերևույթ հատկանիշներ», որը տեղավորվում է այս իշխանությունների մոգոնած հոդվածին` ՀՀ քրեական օրենսգրքի 330–րդ հոդվածին, որը հատուկ քաղաքական հետապնդումներ իրականացնելու հոդված է։ 

Բայց ամենակարեւորը` գրառումն արած անձը չկա եւ Քննչական կոմիտեն ասում է, որ «միջոցներ են ձեռնարկվում՝ նշված գրառման հեղինակին հայտնաբերելու և նրա արարքին համապատասխան իրավական գնահատական տալու նպատակով»։

Ուրեմն` անձը չկա, գրառումն անորոշ է` ակնհայտորեն թիրախներն էլ հայտնի չեն, գրառումն էլ հավանաբար քաղաքական բնույթի է եւ իշխանություններին ուղղված, բայց Քննչական կոմիտեն որոշել է, որ այդտեղ հանցակազմ կա եւ գործի է անցել: Իսկ գուցե գրառումն անողը ֆե՞յք է, կամ` քաղաքական պայքարի կո՞չ է արել եւ բնական է, որ թիրախը իշխող ուժը պետք է լինի: Ի՞նչ է` Հայաստանում դադարել է գործել Սահմանադրությո՞ւնը, քաղաքական պայքար ծավալել արդեն չի՞ կարելի, եւ ամեն մի քաղաքական տեքստ արդեն իրավապահների քննության առարկա՞ն պետք է դառնա եւ քրեական վարույթ հարուցվի՞: 

Այսքան անթաքույց քաղաքական-քրեական հետապնդումները միջազգային կառույցները մի՞թե չեն տեսնում: Ի վերջո` եթե անձը իր հասցեին սպառնալիք է ստացել, կաշկանդված է իր գործունեության ընթացքում, ոտնահարված են իր իրավունքները, ինքը կդիմի իրավապահներին եւ քաղհայցով հանդես կգա` ընդդեմ վիրավորանքի, զրպարտության, գործարար համբավն արատավորելու համար: Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, ինչո՞ւ մտել մատի ու մատանու արանքը, ինչո՞ւ դառնում քաղաքական գործիք իշխանությունը ցանկացած մեթոդով պահելու պատրաստ անձանց ձեռքում: 

Եւ եթե զբաղվում եք Քաղպայմանագրի անդամների պաշտպանությամբ, ինչո՞ւ չեք զբաղվում շարքային քաղաքացիների, արցախցիների, ընդդիմադիր քաղաքական ուժերի շահերի պաշտպանությամբ, որոնց հասցեին առավել անթույլատրելի եւ քրեական հանցանք պարունակող հայտարարություններ ու գրառումներ են արվում նույն սոցցանցերում: 

ՀԳ Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանը Դանիայում մասնակցում է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին», որի շրջանակներում կայանալու է «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկում: Առաջարկում ենք ՔԿ այս հաղորդագրությունը, բանտերում գտնվող քաղբանտարկյալների օրինակները ներկայացնել` որպես «Հայաստանի ժողովրդավարության» վառ ապացույցներ:

Արեգ Մարգարյան

hraparak.am

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ Փորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am Այսօր կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը. կուսակցությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Նարեկ Մանթաշյան ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ տեսնելով հայրենիքի քանդումը․ Արամ Ա Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան» Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ 141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում Չէ, նիկոլին մի քննադատեք, Պանթեոնի տեղի հարց կա: Ուղղակի ասեք ` մյաու Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am