Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. Մանուկ Սուքիասյան
Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը անդրադարձավ նախորդ նիստին իր ֆրակցիայի ներկայացուցիչների բարձրախոսներն անջատելուն։ «Միջանձնային տիրույթում որևէ մեկը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին, կհաչա, կվնգստա ու կկազկանձի։ Ինչ մնում է քաղաքական մասին՝ փաստերը խոսուն են։
Պարոն Ավինյան, դուք հեղափոխության առաջամարտիկներից եք, բայց հեղափոխական լինելը այլ բան է, բարձրաստիճան չինովնիկ լինելն՝ այլ բան է։
Այս տարի ՊՎԾ-ն պարզեց, որ ձեր 5 մլրդ դոլարի ծախսերը եղել են անարդյունավետ»։