«Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին

Հարգելի՛ ժողովուրդ,

Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանկի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե այդ զիջումները չարվեն, ապա պատերազմ կլինի՝ տողատակում կանխորոշելով մեր անխուսափելի պարտությունը։ Սա ուղղակիորեն սեփական ժողովրդի ահաբեկում է նշանակում:

Այս հարցն ունի երկու կողմ՝ իրավական և անվտանգային:

Հայաստանի տարածքների վերաբերյալ ցանկացած փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով: Որևէ այլ տարբերակ կնշանակի Սահմանադրության խախտում՝ դրանից բխող հետևանքներով: Օրվա իշխանությունների վարքագծի մեջ կարելի է տեսնել Սահմանադրության կոպիտ խախտման դրսևորումներ՝ ուղղված ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականության, այլ նաև մեր քաղաքացիների շահերի դեմ:

Անվտանգային մասով․ Փաշինյանը միակողմանի զիջումների դեպքում որևէ երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը չի հարձակվի կամ միակողմանի նոր զիջումներ չի պարտադրի։ Ըստ Փաշինյանի՝ եթե մենք զիջենք, ապա ընդամենը կապահովագրվենք այնքանով, որ Ադրբեջանի նոր հարձակումը լեգիտիմ չի լինի, և միջազգային հարթակներում հնարավորություն կունենանք լեգիտիմ ձևով բողոքել։

Մեզ փորձում են համոզել, որ եթե զիջումների գնանք, ապա միջազգային հանրությունը տեր կկանգնի մեզ։ Դե երևի այնպես, ինչպես Արցախի հարցով տեր կանգնեց։

Փաշինյանը հայտարարում էր, որ եթե Արցախի կարգավիճակի հարցում մենք իջեցնենք մեր պահանջների նշաձողը, ապա մեզ խոստանում են արցախահայության անվտանգության ապահովում և իրավունքների պաշտպանություն։ Նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ այդպիսով դրժելով իր իսկ նախընտրական խոստումը և իջեցնելով կարգավիճակի նշաձողը մինչև զրոյական կետ։ Դրան հաջորդեց Արցախի կորուստն ու արցախահայության էթնիկ զտումն իր դարավոր բնակավայրից։ Միայն սա բավարար է, որպեսզի Փաշինյանի 2021 թվականի ընտրական լեգիտիմությունը համարենք զրոյացած: Եթե արցախյան ողբերգությունը չլիներ, ապա այսօր Տավուշի հարցը չէր առաջանա։

Հիմա Փաշինյանը գրեթե նույն բանն է անում Տավուշի հարցում, ինչ արեց Արցախի դեպքում։ Ասում է՝ եկեք հանձնենք, որ ավելի անվտանգ լինենք: Կիրանցիներին էլ խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չտեսնելու համար... ծառեր տնկել դպրոցի մերձակայքում: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումներն ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Փաշինյանի պարտվողական ու ոչ լեգիտիմ քաղաքականությունն էլ իր հերթին սպասարկում է Ալիևի այդ օրակարգը։

Ակնհայտ է, որ Տավուշում արվող զիջումներից հետո հարվածի տակ են հայտնվելու մեր մյուս մարզերն ու ի վերջո Երևանը։ Այսինքն՝ կիրանցիները, ոսկեպարցիները, բաղանիսցիները պայքարում են ոչ միայն իրենց սեփականության վկայականով պաշտպանված հողակտորների, այլ նաև ամբողջ Հայաստանի համար։

Հարգելի՛ քաղաքացիներ,

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն ու կիսում վերջինիս առաջ քաշած պահանջները՝ դեմ արտահայտվելով միակողմանի զիջումներին և կողմ լինելով իրական խաղաղություն ապահովող բանակցային գործընթացին:

«Մայր Հայաստանը»՝ որպես մայրաքաղաքի ավագանիում ներկայացված և ժողովրդից առաջնային մանդատ ստացած ուժ, կոչ է անում Երևանի, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու իշխանական ու ընդդիմադիր անդամներին հստակ դիրքորոշում հայտնել Տավուշում և ընդհանրապես Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։

«Դեմ ենք սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»։ Այս կարճ ու հստակ հայտարարությունն է պահանջվում Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռվա, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի մարզերի համայնքները ներկայացնող մեր գործընկերներից՝ ավագանու անդամներից։

Հարգելի՛ գործընկերներ, միացե՛ք մեր այս կոչին։

Միացե՛ք, որ փոխենք։

դիտվել է 392 անգամ
Լրահոս
Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ Փորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am Այսօր կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը. կուսակցությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Նարեկ Մանթաշյան ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ տեսնելով հայրենիքի քանդումը․ Արամ Ա Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան» Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ 141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում Չէ, նիկոլին մի քննադատեք, Պանթեոնի տեղի հարց կա: Ուղղակի ասեք ` մյաու Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am