Թրամփը Հայաստանի հարևանի հետ այրում է կամուրջները

Թրամփն՝ ընդդեմ Իրանի միջուկային ծրագրի ու «ֆանատիկ ռեժիմի» Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Իրանի հանդեպ ամերիկյան վարչակազմի «մասշտաբային ռազմավարությունը»։ Ելույթ ունենալով հատուկ ուղերձով՝ Թրամփը նշեց, թե Իրանի «ֆանատիկ ռեժիմը» մնում է ահաբեկչության գլխավոր հովանավորը։ «Մենք չենք հետևի ճանապարհին, որը տանում էլ ավելի մեծ բռնության ու ահաբեկչության տարածման։ Ես հանձնարարում եմ իմ վարչակազմին սերտորեն աշխատել Կոնգրեսի և դաշնակիցների հետ՝ շտկելու գործարքի լուրջ թերությունները»,-ասել է ԱՄՆ նախագահը: ԱՄՆ նախագահը կոչ է արել Կոնգրեսին խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և վեց գերտերությունների միջև 2015-ին ստորագրված համաձայնագրից: «Ես հանձնարարել եմ իմ վարչակազմին սերտորեն աշխատել Կոնգրեսի հետ՝ այդ փաստաթղթում առկա բազմաթիվ բացթողումները վերացնելու համար, որպեսզի իրանական վարչակազմը այլևս երբեք չկարողանա միջուկային զենքով սպառնալ աշխարհին», ասել է Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը վերստին քննադատել է Թեհրանի՝ հրթիռային զինանոցն ընդարձակելու ծրագիրն ու աջակցությունը Մերձավոր Արևելքում գործող ծայրահեղական խմբավորումներին: «Մենք չենք շարունակի այն ճանապարհը, որը ի վերջո բերելու է ավելի շատ բռնությունների, ահաբեկության ավելի մեծ ծավալների և Իրանում միջուկային զենք ստեղծելու իրական հնարավորության», - ասել է ԱՄՆ ղեկավարը՝ ընդգծելով, որ պատրաստվում է այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել համաձայնագրի մասնակից մյուս գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Նկատենք, որ ավելի վաղ այս երկրները հայտարարել էին, թե մտադիր են ուժի մեջ թողնել Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այսպես, Թրամփը մտադիր է կոչ անել Կոնգրեսին փոփոխել օրենքը, որով սահմանվում է ատոմային գործարքով Իրանի պարտավորությունների վերահսկողության կանոնակարգը: Թրամփը օրենքում նշել է «կրիտիկական կետեր», որոնց խախտման դեպքում Իրանի հանդեպ ինքնաբերաբար կվերականգնվեն պատժամիջոցները, որոնք չեղյալ էին համարվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը օրերս հրավիրված հատուկ ճեպազրույցում հայտնել էր, որ օրենսդիրները նաև պետք է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ սահմանափակումներ մշակեն: Իսրայելը կողմ է ընդդեմ Թեհրանի՝ Թրամփի քաղաքականությանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հետ ատոմային գործարքը շտկելու ձգտման մեջ։ Գործարքը, ինչպես հաստատում է կառավարության ղեկավարը, պահպանում է «տասնյակ միջուկային ռումբերից» զինանոց ստանալու հնարավորությունը։ «Այդ համաձայնագրից միանգամայն պարզ է, որ եթե ոչինչ չփոխվի, ապա Իրանը մի քանի տարուց կտնօրինի միջուկային զինանոցի։ Գործարքը դրան չի խանգարում, այլ երաշխավորված ուղի է հարթում դեպի հարստացման համակարգի ստեղծում, որը կարող է թույլ տալ Իրանին արագ ստանալ մի քանի տասնյակ ատոմային ռումբեր»,-հայտարարել է Նեթանյահուն։ «Նախագահ Թրամփի որոշումը թույլ է տալիս շտկել միջուկային պայմանավորվածությունները և դադարեցնել տարածաշրջանում Իրանի աճող ագրեսիան։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պատասխանատու կառավարություն և բոլորը, ովքեր ձգտում են մոլորակի վրա խաղաղության ու անվտանգության, պետք է օգտվեն այն հնարավորություններից, որոնք բացվել են՝ շնորհիվ նախագահ Թրամփի որոշման»,-կոչ է արել նա։ ԵՄ երկրները դեմ են Թրամփի դիրքորոշմանը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը չեն ողջունում Թրամփի դիրքորոշումը: Այս երկրները հայտարարել են, որ մտադիր են ուժի մեջ թողնել Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ֆրանսիան ԱՄՆ կոնգրեսին հորդորել է չվերանայել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը։ «Հուսով ենք՝ գործարքի հնարավոր չեղարկման համար պատասխանատու կոնգրեսը չի վերանայի այն»,- ասել է Լե Դրիանը։ «Դա կայուն և համաձայնեցված գործարք է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ համաձայնագրից հրաժարվելը վտանգավոր նախադեպ կլինի։ Թեհրանը բոլոր ճգնաժամերի համար մեղադրում է ԱՄՆ-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կարծիքով՝ տարածաշրջանային բոլոր հակամարտությունների և ճգնաժամերի ետևում կանգնած է ԱՄՆ-ը: Տեղական ԶԼՄ-ների համար իր ելույթում Ռոհանին ուշադրություն է հրավիրել ԱՄՆ հատուկ ծառայությունների դերակատարման վրա, երբ 1950-ականներին հանրապետությունում տեղի ունեցավ հեղաշրջում: Բացի այդ, նա քննադատել է ամերիկյան միջամտությունը Վիետնամի, Աֆղանստանի ու Իրաքի հակամարտությանը և առանձին նշել 1988-ի միջադեպը, երբ իրանական ինքնաթիռը խոցվեց ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից արձակված հրթիռով: Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհիմն է մեղադրում Իրանին: «Թրամփի ելույթը լի է Իրանի ժողովրդի դեմ անհիմն մեղադրանքներով », – ասել է Ռոհանին: Նա հայտարարել է, որ երկիրը մտադիր է իրականացնել միջուկային ծրագրի բոլոր պայմանները: Նա նաև նշել է, որ թույլ չի տալիս համաձայնության մեջ որևէ նոր կետ ավելացնել: Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե գործարքի մասնակիցներից որևէ մեկը ձեռնարկի փորձ՝ վերականգնելու իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Իսկ Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները և Իրանի ու Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կարող են քաոսի հանգեցնել միջազգային հարաբերություններում: «Կարծես թե նրանք ինչ-որ շարժումներ են սկսել, որոնք վերջին հաշվով խառնաշփոթության կհանգեցնեն միջազգային ասպարեզում,-նշել Է Իրանի խորհրդարանի ղեկավարը ՌԴ Պետդումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինի հետ հոկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում:-Դրա վկայությունն այն պատժամիջոցներն են, որոնք նրանք սահմանել են Իրանի և Ռուսաստանի դեմ, ինչպես նաև այն միջոցները, որոնք նրանք վերջերս սկսել են ձեռնարկել Իրանի հետ միջուկային պայմանավորվածությունների կապակցությամբ»: Նա նաև հավելել է, որ եթե ԱՄՆ-ը չկատարի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ գործարքից ոչինչ չի մնա: Հիշեցնենք, որ Իրանը և միջազգային բանակցողների «վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության հասան իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատև բանակցություններն ավարտվեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016թ. հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվեց սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am