Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։
Ո՞վ եւ ովքե՞ր են իրական ընդդիմադիրները՝ իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ շարունակելով.
Ընդդիմադիրը նա է միայն, ով Արմեն Աշոտյանին ճանաչում է քաղաքական բանտարկյալ։
Ընդդիմադիրը նա է միայն, ով Նիկոլի հետ խաղեր չի տվել ու չի կազմել նրա թիմի մասը։
Ընդդիմարիրը նա է միայն,ով գիտակցել է 2018-ի «հեղափոխության» ազգակործան բնույթը:
Ընդդիմադիրը նա է միայն,ով հավասարության նշան չի դնում նախկինի ու ներկայի միջեւ։
Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է եւ վերջ։