Ինչ կարգավիճակով կգործի «Ոստիկանության գվարդիան»

Բարեփոխումների 2017-2022 թվականների հայեցակարգի նախագծով ոստիկանությունը պատրաստվում է կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունների: Առանցքային փոփոխություններից մեկը թերեւս ապառազմականացնել ոստիկանության զորքերն ու վերանվանել «Ոստիկանության գվարդիա»։ Այդուհետ ոստիկանության զորքերը երկրի սահմանների պաշտպանության գործում ներգրավված չեն լինելու: Հայեցակարգը, որը դառնալու է «Ոստիկանության մասին» նոր օրենքի հիմքը, առաջարկում է ոստիկանության զորքերն օգտագործել միայն զանգվածային անկարգությունները կանխելու և խափանելու համար, հակաահաբեկչական նպատակով, ռազմական և արտակարգ դրության ռեժիմ ապահովելիս, տարերային ու տեխնածին վթարների ժամանակ: Այսինքն, ոստիկանական զորքերը պաշտպանական, արտաքին ագրեսիայից պաշտպանվելու գործառույթներ ունի այս պահին, որը աստիճանաբար վերանալու է եւ բացառապես ներքին իրավակարգի ապահովման խնդիրներ են լուծվելու ոստիկանության կողմից: Ոստիկանության զորքե¬րի ապառազմականացումից զատ առաջարկվում է նաև համանման գործառույթներ իրականացնող կենտրո¬նական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների: Հայեցակարգը «ոստիկանության զորքեր» հասկացությունը, այդուհանդերձ, թույլատրում է որոշ դեպքերում կիրառել, մասնավորապես ընդգծվում է, որ վերակազ¬մակերպված տվյալ ստորաբաժանումն օգտագործել օրենքով նախատեսված հետևյալ բացառիկ դեպքերում՝ զանգվա¬ծային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջո¬ցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռե¬ժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանք¬ներին աջակցելիս: Այսինքն ստացվում է, որ ոստիկանությունը հարկ եղած դեպքում իր մահակի ֆունկցիան կատարելու է: Ոստիկանության կարգավիճակի վերաբերյալ գործադիրի ընդունած հայեցակարգի հիմնա¬վորումների համաձայն այն նախարարություն չի դառնա եւ պետք է որ ենթարկվի վարչապետին: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությունը չի թույլատրում կառավարությանն առընթեր մարմիններ, որոնցից է նաեւ Ոստիկանությունը: Ըստ հայեցակարգի՝ ապագա մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավա¬ռի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվու¬թյունը վարչապետի առջև: 2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նա¬խատեսված է ոչ թե որպես նախարարու¬թյուն, այլ որպես ենթակա մարմին: Ուշագրավ է, որ վերջին մի քանի օրերին նոր մոդել է շրջանառության մեջ դրվել, ըստ մամուլի տեղեկությունների՝ Ոստիկանությունը, ԱԻՆ-ը եւ Տարածքային կառավարման նախարարությունը հնարավոր է միավորմեն մեկ սուպերնախարարության մեջ, եւ դառնան կառավարության հերթական նախարարություններից մեկը՝Ոստիկանության գվարդիա անվանումով: Սա նշանակում է, որ ներիշխանական տիրույթում կառուցվածքային փոփոխություններն այնքան էլ հարթ չեն ընթանում՝ պայմանավորված այդ գերատեսչությունների ղեկավարների ամբիցիաներով ու վարչապետի հետ ունեցած հարաբերություններով: Չի բացառվում, որ ոստիկանապետը չի ցանկանում դառնալ վարչապետին ենթակա կառույց, բայց չունենալ նախարարության կարգավիճակ: Անի Սահակյան

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am