Սերժ Սարգսյանի չտապալվելու հարցն է սեղանին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 16-ին՝ Շվեյցարական Ժնև քաղաքում: Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին շուրջ մեկ ու կես տարի առաջ Սանկտ Պետերբուրգում: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սարգսյանն ու Ալիևը դրանից ավելի վաղ հանդիպել էին Վիեննայում՝ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց: Ադրբեջանի կողմից սահմանին պարբերաբար իրականացվող ագրեսիվ գործողությունները լավ հիմք չեն նախագահների առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքների համար, սակայն պարզ է նաև, որ Բաքուն գործի է դրել իր վաղեմի աշխատոճը: Ալիևը, «երես առած» այն փաստից, որ համանախագահներն իրենց նախավերջին հայտարարության մեջ չհիշատակեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ներկայացրած պահանջների կատարումը, այն է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, փորձելու է առաջիկա բանակցություններում ցույց տա Բաքվի «առավելությունը» հայկական կողմի նկատմամբ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալիևը Բաքվում հայտարարեց, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի». «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»: Ի պատասխան Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հակադարձեց, թե նախագահների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս և այդպիսով խուսափել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց: Իհարկե, պարզ է, որ Հայաստանը շարունակելու է պնդել, որպեսզի ստեղծվեն սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմներ, ինչպես նաև կատարվեն նախագահների նախորդ հանդիպումներում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները, բայց այն հանգամանքը, որ համանախագահներն իրենց մեկ հայտարարության մեջ դա չհիշատակեցին՝ հայկական կողմի բացթողումն էր: Պաշտոնական Երևանը, չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին, իհարկե, հավատարիմ լինելով բանակցային գործընթացի ձևաչափին, գնում է հանդիպման, բայց դիրքորոշումը չի փոխվել՝ չեն կարող լինել արդյունավետ բանակցություններ քանի դեռ սահմանին կրակում են: Երկու օր առաջ ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին Սոչիում նույն սեղանի շուրջ էին գտնվում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները, սակայն ուշագրավ է, որ այդուհանդերձ, Սարգսյան-Ալիև առանձին հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ: ՀՀԿ-ից պարզաբանեցին, որ Ռուսաստանում հանդիպում չի եղել, քանի որ նման հանդիպում պարզապես նախատեսված չէր: Պետք է փաստել, որ Պուտինի հովանու ներքո հանդիպում, եթե չկազմակերպվեց, ապա, թերևս, Պուտինն էլ վստահ է դրա անցկացման անպտղության մեջ: Մյուս կողմից դրական է, որ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման ղեկավարումը մնում է ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում: Սակայն գլխավոր հարցը մնում է այն, թե հայկական կողմին կհաջողվի՞ առաջիկա հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների տարածված համատեղ հայտարարություն վերադարձնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ներկայացրած պահանջների կատարումը: Սա սկզբունքային հարց է լինելու, և ևս մեկ անգամ այդ թեմայից շրջանցումը լուրջ դիվանագիտական ձախողում կլինի: Թամար Բագրատունի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am