Ի՜նչպիսի շռայլություն

«Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանում լսումներ են ընթանում, որը վարում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա առանձնակի էնտուզիազմով ներկայացրեց արդեն հայտնի դարձած երկու նախագծերը՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ» , որոնք իր գաղափարն են։ Ըստ այդմ՝ տարկետում պետք է տան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: «Ես եմ» ծրագիրը կստեղծի այսպես կոչված սոցիալական վերելակ, կամրապնդի բանակ-հասարակություն կապը․«Այս ծրագրով զինծառայություն անցնող քաղաքացիները յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ անցկացնելու են տանը: Մեկ շաբաթ լինելու են տանը, մեկ շաբաթ՝ զորամասում պատրաստվելու են մարտական հերթապահության եւ երկու շաբաթ մարտական հերթապահություն են իրականացնելու»: Նա նաև նշեց, որ գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են․«Հիմա քաղաքացին չի կարող քաշել այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակավայրից 150 կմ շառավիղով մոտ, ժամանակին սա 50 կմ էր: Սա բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետև եթե դա վիճակահանություն է, յուրաքանչյուր քաղաքացի պիտի հավասար հնարավորություն ունենա՝ տեսնելու, թե որ զորամասում է ինքը ծառայելու իր վիճակահանությամբ: Բայց մենք նաև կարգավորում ենք արտոնությունների խնդիրը: Այսօր արտոնությունը միակ, որ տալիս ենք, ընտանիքի վիճակից ելնելով և այլն, կապված է ընտանիքին մոտ ծառայելու հետ, արդյունքում Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը մոտ է գտնվում, և մենք կարծում ենք, որ դա ձևական բնույթ է հաղորդում այդ արտոնություններին՝ որևէ խնդիր չլուծելով: Մենք առաջարկում ենք տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ, այսինքն՝ մարտական հերթապահության մեջ այս արտոնություններից օգտվող քաղաքացին կարող է ընդգրկվել միայն կամավոր հիմունքներով»: Հաջորդ արտոնությունն ըստ նախարարի՝ այն է, որ ընդլայնվել է զինված ուժերում եղբայրական կարգի ծառայությունը: «Մինչև հիմա նրանցից մեկը կարող էր վիճակահանությամբ մասնակցել, մյուսը տեղափոխվել այդ նույն զորամաս, դա չէր տարածվում տարբեր զորակոչների ընթացքում զորակոչվող եղբայրների վրա, այս օրենքով եթե ավագ եղբոր ծառայությունը 17 ամիսը չի գերազանցում, ցանկացած պահին կրտսեր եղբայրը կարող է գնալ նույն զորամաս ծառայելու»։ Նախարարը «աչքալուսանք» տվեց եւս մեկ իր խոսքով կարեւորագույն փոփոխության մասին։ «Իրական կյանքում չգործող տեղական զորակոչային հանձնաժողովները վերանում են, պատասխանատվության լղոզման որոշակի ձև էր սա․«Մենք հիմք ենք ստեղծում, որ բուժզննման կարգը կսահմանի կառավարությունը, այսօր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկների կցագրում, պետությունն էլ վճարում է 2 անգամ նախքան զորակոչվելը 2 անգամ ստուգում անցնել: Հետևաբար, անիմաստ է զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելը, քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջության գնահատման ձև, որի տակ պոլիկլինիկան կամ բուժամբուլատորիան պիտի իրավունք ու պարտականություն ունենա ստորագրելու, ասի, որ զննել է, քաղաքացին այս հիվանդությունն ունի կամ չունի»։ Հանրապետական հանձնաժողովը նրա տեղեկացմամբ կշարունակի գործել, բայց կա մտադրություն ձևավորել փորձագիտական լրջագույն կարողություններ, որպեսզի հանձնաժողովը ևս վերջնական պատասխանատվություն կրի իր տված ախտորոշման համար, ոչ թե ասի, թե օրինակ՝ «էրեբունիի» կամ «Արմենիա» ԲԿ-ի տված թուղթն ավելի արժանահավատ է: Նախարարը երկար-բարակ պարծենում էր իր նոր իդեաներով, որոնք իր համոզմամբ կբարելավեն հայկական բանակի մարտունակությունը, կբացառեն կոռուպցիան եւ այլն, եւ այլն, սակայն ինչ բարեփոխումներ ակնկալել բանակից, եթե հրամկազմում ամեն ինչ նույնն է, նույն կոռումպացված, դոլարային միլիոնատեր սպաներ ու հրամանատարներ, որոնց թանկարժեք դղյակների ու ավտոմեքենաների վաճառքից կարելի է մեր բանակը սպառազինել նորագույն զինտեխնիկայով։ Կամ ինչ պետք է անեն այդ օրենքները, որպեսզի քաղաքական էիտար զավակները չխուսափեն ծառայությունից, որպեսզի պաշտոնյաներն իրենց զավակների համար մի ողջ կարողությամբ «գժի թղթեր» չառնեն։ Անի Սահակյան

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am