Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am

Ռուսները դեռ հույս ունեին, որ Արցախ գիծը կարող են պահել, այսինքն՝ դեռ հույս ունեին, որ արցախցիները կարող է վերադառնային, իսկ եթե պետք է վերադառնային, ապա իրենց անվտանգությունը պետք է ապահովվեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։


«Եկել, հասել են մի տեղի, որ պարզ է, որ ոչ մի վերադարձի մասին խոսք չկա։ Ավելին, հայկական կողմն ամեն ինչ անում է, որ վերադարձի մասին խոսք էլ չլինի, այսինքն՝ վերադառնան որպես ինչ Արցախ, երբ հայկական կողմն ասում է, որ ոչ մի ինքնակառվարման մարմիններ պետք է չստեղծվեն, բա այդ մարդիկ գնան իրենց ո՞վ է կառավարելու, ադրբեջանական կո՞ղմը։ Ռուսները տեսել են այդ ամենը, որոշել են՝ այլ բան ստանալ Ադրբեջանից, դրա դիմաց փակեն այդ թեման, ինչպես միշտ այդ մոտեցումներն աշխատում են թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների դեպքում։ Ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում, բայց եթե այդ լուծումը չկա, ապա իրենց ինչի՞ն է պետք խաղաղապահ ուժ պահելը։

Ռուսաստանի համար հիմա կարեւոր է Ուկրաինայում հարցը լուծել, հետո կզբաղվի այս հարցերով։ Նրանք մտածում են՝ եթե դա հայերին պետք չէ, մեզ էլ պետք չէ, կամ եթե հայերն այսպես են ուզում, թող լինի, հետո տարածքներ կկորցնեն, կգան, մեզ կխնդրեն, իհարկե դա սխալ է, ռուսները պետք է մտածեին երկարատեւ շահերի մասին։ Այդ երկարատեւ շահերի մասին պետք է հայկական կողմն էլ մտածեր»,- նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ այսպիսով կարելի է համարել, որ Արցախի հարցն այս պահին փակ է․ «Գուցե ռուսները վերադարձնեն այդ հարցն օրակարգ, արցախցիներին վերադարձնելու հարց գուցե քննարկեն, առայժմ դեռ շուտ է այդ մասին խոսելը։ Ամեն դեպքում սա շատ վատ ավարտ է ունենալու, որովհետեւ ունենք ոչ կոմպետենտ ղեկավար»։

Նշենք, որ պաշտոնական Մոսկվան հաստատել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանագրերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման մեկնարկը։

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ Փորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am Այսօր կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը. կուսակցությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Նարեկ Մանթաշյան ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ տեսնելով հայրենիքի քանդումը․ Արամ Ա Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան» Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ 141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում Չէ, նիկոլին մի քննադատեք, Պանթեոնի տեղի հարց կա: Ուղղակի ասեք ` մյաու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am