Դիանա Գալոյանը հրաժարական տվեց. News.am

NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, սկանդալային պատմություններով հայտնի Դիանա Գալոյանը: Մեր տեղեկություններով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:

Դեռևս տարեսկզբին կայքը գրել էր սպասվող հրաժարականի մասին: Պատճառն, ըստ մեր տեղեկությունների՝ Գալոյանի անվան հետ կապված քրեական պատմության բացահայտումն է, որի մասին դեռևս նախորդ տարեվերջին բաց տեքստով խոսում էին անգամ ՔՊ-ական քաղաքական գործիչները: Ըստ մամուլի հրապարակումների՝ Դիանա Գալոյանը դեռևս 2017 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել է հագուստ գողանալու համար:

Նկատենք, որ «թալանի», «կոռուպցիայի» և «ավազակապետության» դեմ պայքարի համար իշխանության եկած քաղաքական ուժի ներկայացուցիչները շուրջ երեք տարի է՝ փորձում էին աչք փակել սկանդալային բացահայտումների վրա: Գալոյանի անվան հետ կապված տհաճ «պատմության» ու ռեկտորի քրեական անցյալի վերաբերյալ վերջերս հրապարակված աղաղակող փաստերի ճնշման տակ իշխանություններն ի վերջո Գալոյանին պարտադրեցին հրաժարականի դիմում ներկայացնել՝ պատճառաբանելով, որ իրենց համակիրների կողմից քննադատության են արժանանում անփույթ կադրային քաղաքականության համար:

Հիշեցնենք, որ 2019թ Դիանա Գալոյանը հայտնվել էր մեկ այլ սկանդալի կենտրոնում: Գալոյանին մեղադրում էին գրագողության մեջ: Մասնավորապես նրա դոկտորական աշխատանքում, ըստ ուսանողների, հետագայում՝ նաև ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի, առկա էին ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ։ Դիանա Գալոյանը, սակայն չէր ընդունել իրեն հասցեագրվող մեղադրանքները և առաջարկել էր ստուգել դոկտորական ատենախոսությունը:

դիտվել է 603 անգամ
Լրահոս
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ Փորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am Այսօր կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը. կուսակցությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Նարեկ Մանթաշյան ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ տեսնելով հայրենիքի քանդումը․ Արամ Ա Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան» Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am