Պատրաստ՝ զինված բախման

Հայաստանը հետաքրքրված է Sukhoi Super Jet-100 ինքնաթիռների ձեռքբերմամբ: Tert.am-ի և ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը: «Իսկապես, հարցը քննարկվում է, մենք վերջնական փուլում ենք, գնահատում ենք բոլոր այն ուղղությունները, որոնք հնարավոր կլինի իրականացնել Հայաստանից, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե քանի ինքնաթիռ կփոխանցվի և ինչ ժամկետներում կկատարվի փոխանցումը: Հստակ ժամկետներ չեմ կարող ասել, բայց նախնական ուսումնասիրություն է կատարվում: Երբ մենք կհասկանանք, որ ինքնաթիռների տրամադրումը տնտեսապես արդյունավետ կլինի, վերջնական որոշում կկայացվի ինքնաթիռների փոխանցման քանակի հարցում»,- ասաց Դենիս Մանտուրովը: Նշենք, որ Ռուսական արտադրության այս ինքնաթիռը նախատեսված է մերձմագիստրալային թռիչքների իրականացման համար: Փոխադրումները կատարվում են 4,4 հազար կիլոմետր հեռավորության վրա և կարող են տեղափոխել 98 հոգի: 2011թ.-ին «Արմավիա» ավիաընկերությունը ձեռք էր բերել «Sukhoi Superjet-100» առաջին ինքնաթիռը, բայց 2014թ.-ին «Արմավիան» սնանկ ճանաչվեց: Ի դեպ, երեկ Դ. Մանտուրովը հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախարարն ասաց, որ հանդիպման ժամանակ քննարկվել է այն ճյուղերի զարգացման հարցը, որտեղ կա պոտենցիալ: «Մեկ տարվա ակտիվ աշխատանքի արդյունքները մենք արդեն տեսնում ենք, հայկական արտադրության պոտենցիալը կրկնապատկվել է»,- նշեց նա: Նախարարն ասաց, որ խոսվել է նաև էներգետիկ ծրագրերի իրականացման մասին, գյուղատնտեսական մեքենաների կառուցման, Իրանի ու Հայաստանի սահմանին ստեղծվելիք տեխնիկական կայանների մասին, որտեղ կվերանորոգվի գյուղացիական տեխնիկան: Ըստ նրա՝ նախանշվել է 12 ոլորտ, որտեղ համատեղ աշխատելու պոտենցիալ կա: Հայաստանը Ռուսաստանից, ըստ ամենայնի, սպառազինության նոր խմբաքանակի մատակարարումների է սպասում, այդ մասին օրեր առաջ հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարը: Զուգահեռաբար շարունակվում է նաև Ադրբեջանի զենքի մատակարարումը: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2016-ին Ռուսաստանից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարի Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Հավանական է, որ սա նախկինում ձեռք բերված համաձայնագրերով մատակարարման ենթակա զինտեխնիկայի մի մասն է: Դեռ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջան  դեռ չի մատակարարվել որոշ քանակի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ: Ըստ ЦАМТО վերլուծական կենտրոնի՝ 2011-ին Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել էր հետևյալ հրետանային համակարգերը: «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.), «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.), «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.), «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (6 միավոր, 2013–14 թթ. ևս 12 միավոր պատվիրված էր 2013-ին), 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.) Նշենք նաև, որ նույն զեկույցով ևս մեկ անգամ հաստատվել է նաև Հայաստանին դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարումները: Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 300 միավոր դյուրակիր ԶՀՀ. ՄԱԿ, ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2016 Ռուսաստանի՝ երկրներին մատակարարած սպառազինության ցանկը, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր: 2017-ի ապրիլին ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ: Այս տարվա հունիսի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է զինտեխնիկա։ Նյութին կից հրապարակած տեսանյութում երևում է, որ «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավից բեռնաթափում են «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։ Նման համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրման մասին հայտնի էր դարձել դեռևս 2014 թ։ Տեսանյութից մատակարարված համակարգերի հստակ քանակը հնարավոր չէ որոշել, սակայն խոսքը շուրջ 10 միավոր «Քրիզանտեմա-Ս» մարտական մեքենաների վաճառքի մասին է։ Դատելով հրապարակված տեսանյութից՝ մատակարարվել են «Քրիզանտեմա-Ս» համալիրի մեջ ներառվող 9П157-2 արձակման կայաններ և 9П157-3 դասակի հրամանատարի մեքենաներ, ինչպես նաև համակարգերի տեխնիկական սպասարկման համար նախատեսված մեքենա։ Marinetraffic կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Բաքվի նավահանգստում տվյալ համակարգերը բեռնաթափած «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավը հունիսի 23-ին դուրս է եկել նավահանգստից և շարժվել Ռուսաստանի կողմ։ Նավը կրում է Ռուսաստանի դրոշը։ Համաձայն ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկությունների՝ Ադրբեջանը 2014 թ․ պատվիրել, իսկ 2015-ին ստացել էր 10 միավոր նման համակարգ։ Իր հերթին ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը հայտնում է, որ Ադրբեջանը 2015 թ․ ստացել էր առաջին խմբաքանակը, հետո գործարքը ֆինանսական խնդիրների պատճառով կանգնեցվել էր և վերսկսվեց հիմա՝ 2017 թ․ հունիսին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am