Ե՞րբ Սերժ Սարգսյանը կհիշի Ռուբեն Հայրապետյանին

Ղազախստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, պատասխանելով իր հետագա աշխատանքի մասին հարցին ուշագրավ պատասխան է տվել: «Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել»,- ասել է գլխավոր մարզիչը, որին հիշեցրել են շաբաթներ առաջ հայտարարությունն այն մասին, թե աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վերջին խաղից հետո որոշում կկայացնի՝ մնալ մարզչի պաշտոնում, թե հեռանալ։ Հիշեցնենք, որ Աստանայում կայացած վերջին հանդիպումն ավարտվել է 1/1 հաշվով։ Այդ հանդիպումը վերջինն էր 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում: Ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականի համար անհաջող ստացվեց ոչ միայն գրանցած արդյունքների առումով, այլեւ ցուցադրած խաղի՝ ապացույցը Հայաստան-Լեհաստան նախորդ խաղն էր: Պետրոսյանի գլխավորությամբ թիմն ունեցավ երկու հաղթանակ, մեկ ոչ ոքի եւ 4 պարտություն։ Ուշագրավը թերեւս այն է, որ Արթուր Պետրոսյանը հերթական մարզիչն է, որն անհաջող խաղից հետո պատրաստ է իր ուսերին կրել ձախողումների ողջ բեռը, եւ վայր դնել մարզչի պարտականությունները։ Հետաքրքրականն այն է, որ նման ճակատագրի են արժանացել նաեւ այն մարզիչները, որոնք Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ հայտնի են որպես բարեփոխիչներ եւ նրանց մարզչական կարերիայի ընթացքում հավաքականը հաջող ելույթներ է ունեցել, սակայն ինչ-որ փուլում որոշակի ձախողումներից հետո բարձրացած աղմուկը խլացնելու համար հրաժարականի դիմում են գրել՝ որպես իրավիճակից հետեւություն։ Հիշենք Վարդան Մինասյանի հրաժարականը 2013-ին՝ Հայաստան-Չեխիա խաղից հետո։ Չեխիայի հավաքականից պարտություն կրելուց հետո Հայաստանի հավաքականի շուրջ իրավիճակը լարված էր: Նախ, խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ որոշ ֆուտբոլիստներ խաղում են, ոչ թե հավաքականի, այլ իրենց անձնական հաջողության համար, մի քանի անհաջող խաղերից հետո էլ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական տվեց, ինչը Ֆուտբոլի ֆեդերացիան չընդունեց, եւ Մինասյանին վերականգնեց մարզչի պաշտոնում: Սակայն շատ չանցած այդ հրաժարականն անխուսափելի էր։ Հարց է ծագում՝ իսկ ինչու են նման իրավիճակներում հարվածն իրենց վրա վերցնում մարզիչները, իսկ ասենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարականի որեւէ խոստում չի կատարել։ Իրականում հանդիսատեսի, ֆուտբոլասել հանրության դժգոհությունը Հայաստանում ոչ այնքան մարզչից է եւ ֆուտբոլիստներից, որքան Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, որն իր ձեռքն է վերցրել ոլորտը եւ հանդիսանում է ոլորտի գլխավոր կառավարիչն ու պատասխանատուն։ Արթուր Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականին պետք է թարմ արյուն եւ որ ֆուտբոլում պետք չէ ակնկալել մեծ հաջողություններ, եթե ողջ երկրում է այդ մակարդակը․«Հայկական ֆուտբոլի մակարդակը համապատասխանում է երկրի կենսամակարդակին»։ Իհարկե, Արթուր Պետրոսյանը միանգամայն իրավացի է, իսկ չէ՞ որ այդ «թարմ արյունը» առաջին հերթին նոր մոտեցումն է ֆուտբոլի զարգացմանը, կարեւոր է փոխել ֆուտբոլի կառավարման հանդեպ մոտեցումը, իհարկե, բարդ է սերնդափոխությունը ֆուտբոլում, սակայն մինչեւ դրան հասնելը հարկավոր է լուրջ ներդրումներ անել, մանկական սպորտային դպրոցներ հիմնել, խնդրին մոտենալ հիմքից, ոչ թե ֆուտբոլը սեփական հիմնարկ եւ կամայական կառավարում ցուցաբերել՝ հանգիստ լինելով, որ սա քո ոլորտն է, եւ այն ստացել ես իշխանությանը մատուցած անուրանալի ծառայության դիմաց։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում մարզաձեւերը բաժանված են համակարգի ֆինանսական խոշոր ներկայացուցիչների միջեւ, իսկ ֆուտբոլը երկար տարինե,ր անկախ ամեն ինչից, հանձնված է Ռուբեն Հայրապետյանին։ Գուցե արժե վերանայել «սեփականատիրոջ» հարցը, այլ ոչ թե «աշխատողների»։ Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am