Պուտինի ծննդյան տարեդարձն ու նրա որոշման ինտրիգը

Կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր աջակիցներին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը Ռուսաստանով մեկ ցույցեր անցկացնել, չնայած իշխանությունները հայտարարել են, որ չարտոնված հանրահավաքների մասնակիցներին քրեական պատասխանատվություն է սպառնում:Ինտերնետային իր կայքում Նավալնին գրել է. «Հոկտեմբերի 7-ին մենք պետք է փորձենք բոլորս միասին խոսել...Պուտինը պետք լսի և թոշակի անցնի: Նա 18 տարի իշխում է և դա բավարար է»: Պուտինի ծննդյան օրը Նավալնին չի կարող ցույցի մասնակցել:Հոկտեմբերի 2-ին դատարանը Ալեքսեյ Նավալնիին 20 օրով կալանելու որոշում է կայացրել՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու կոչերի համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարեց, թե դեռ չի որոշել առաջադրվելո՞ւ է եկող տարի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:«Ես ոչ միայն չեն որոշել, թե ում հետ եմ մրցակցելու այդ ընտրություններին, այլ նույնիսկ չեմ որոշել, թե արդյոք մասնակցելու եմ դրանց, թե ոչ», - ասել է Պուտինը՝ հավելելով, թե, ըստ օրենքի, թեկնածուները առաջադրվելու մասին պետք է հայտարարեն նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին։ Ռուսաստանցի փորձագետները, և ոչ միայն նրանք, համոզված են, որ Պուտինը մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է: Այլ հարց է, թե ով է լինելու Պուտինի հիմնական մրցակիցը:Ըստ մամուլի հրապարակումների, Կրեմլի քաղտեխնոլոգները մի քանի սցենարի վրա են աշխատում՝ մասնավորապես չբացառելով, որ նախագահական ընտրություններին Պուտինի հիմնական մրցակիցը լինի հայտնի լրագրող Քսենիա Սոբչակը։ ՌուսաստանումանցկացվողէներգետիկհարցերովհամաժողովինՎլադիմիրՊուտինըմիշարքուշագրավհայտարարություններարել: Մասնավորապես, ասել է, որանձնականհարաբերություններ ԱՄՆ նախագահԴոնլադԹրամփիհետչունի, որնրահետհանդիպել է ընդամենըմեկանգամ, և միքանիանգամհեռախոսով է զրուցել՝ այդթվումնաևՍիրիայիթեմայով: Պուտինիխոսքով, ՄոսկվանուՎաշինգտոնըսիրիականճգնաժամիկարգավորմաննուղղվածհամատեղմոտեցումներ և որոշումներենգտնում։«Թրամփի բնավորությամբ մարդը երբեք չի լինի որևէ մեկի պատանդը», - ասել է Պուտինը: Ռուսաստանի նախագահն արծարծել է նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցը: Նա, մասնավորապես, պատմել է, որ դեռևս 2001 թվականին Հյուսիսային Կորեայի այսօրվա առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը իրեն ասել էր, թե իր ղեկավարած երկիրը ատոմային ռումբ ունի:«Այսօրվա առաջնորդի հայրը համոզված էր, որ արդեն այն ժամանակ կարող էր հանգիստ խոցել իր հակառակորդին, առնվազն՝ Կորեական թերակղզում: Տասնվեց տարի է անցել, Հյուսիսային Կորեայի դեմ գործում են մշտական պատժամիջոցներ: Սակայն նրանք ատոմային ռումբի փոխարեն ջրածնային ռումբ ունեն արդեն: Սա պարզ օրինակ է, որ պատժամիջոցներով խնդիրը հնարավոր չէ կարգավորել», - ասել է Պուտինը: Միևնույն ժամանակ՝ շարունակվում են մեղադրանքները Ռուսաստանի նկատմամբ: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանը կոտրում է դաշինքի զինծառայողների հեռախոսները: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Ըստ մասնագետների՝ հարձակումների նպատակն է՝ գնահատել բանակի մարտական հզորությունը, հետևել ռազմական գործություններին և դաշինքի զինվորներին վախեցնել անձնական տիրույթ ներխուժմամբ: Միևնույն ժամանակ, հարձակման փաստի կամ դրան Մոսկվայի մասնակցության կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվում: The Wall Street Journal-ի տեղեկացմամբ՝ ցանցահենների զոհ են դառնում ՆԱՏՕ-ի զինվորները, ովքեր ծառայում են Լեհաստանի և Բալթյան երկրների սահմանների մոտ: Ցանցահեններին հետաքրքրում են հեռախոսներում պահվող տեղեկությունը, հասանելիությունը ֆեյսբուքյան օգտահաշիվներին, առանձին դեպքերում հանցագործները ջնջում են հեռախոսահամարները: Ռուսական կառավարությունը հերքում է իր կապը ցանցահենային ցանկացած գործունեության հետ: Ռուսաստանը հասանելիություն է ստացել նրան, թե ԱՄՆ-ը ինչպես է ներթափանցում արտասահմանյան համակարգային ցանցեր և պաշտպանվում կիբերհարձակումներից այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կապալառուն գաղտնի նյութեր է ներբեռնել և դրանք տեղադրել է իր անձնական համակարգչում: Այս մասին հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ռուս ցանցահենները ֆայլերը նույնականացրել են այդ կապալառուի կողմից ռուսական «Կասպերսկու լաբորատորիայի» ստեղծած հայտնի հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործելու շնորհիվ, գրում է թերթը: Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտը բոլոր կառավարական հաստատություններին արգելել է «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքն օգտագործել: Սպիտակ տունը կարծում է, որ ընկերությունը կարող է կապ ունենալ ռուսական հետախուզության հետ, որը դրա ծրագրերի միջոցով կարող է ցանցահենային հարձակումներ գործել ամերիկյան կառույցների վրա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ Թբիլիսիում վիրավորվել է ՆԳՆ աշխատակից. լարված իրավիճակ Վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, ջրցան մեքենաներ... իրավիճակը Թբիլիսիում լարված էր Մինչև -15 աստիճան ցուրտ է լինելու Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել ՔՊ-ականները լքում են կուսակցության շարքերը. նոր SMS-նե՞ր են ստացել ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճատել բանակը, Հայաստանը շարունակում է գրավվել․ թյուրքագետ Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի». Կարեն Վրթանեսյան Պատերազմը չի ավարտվել. Խաղաղությունը հավերժական չէ. Սերգեյ Մելքոնյան Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում Շոուներով զբաղեցնում են ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն Վրաստանի խորհրդարանը՝ միայն իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ, վստահություն է հայտնել նոր կառավարությանը Նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է «Դժգույն և դժբախտ» մայթն այլևս հետիոտնի համար չէ Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան ««Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է» Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am