Ստալինը, Սուրբ Էջմիածինը և մեծ պահքի շրջանը․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1941 թ․ հուլիսի 3-ին ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինը կյանքի մեջ առաջին և վերջին անգամ անվստահ և ընդհատվող ձայնով դիմեց քաղաքացիներին։ 11-րդ օրն է՝ ընթանում էր պատերազմը, գերմանական ավիացիան և ծանր հրետանին անարգել ռմբակոծում էին սովետական աերոդրոմները, զորամասերը, քաղաքներն ու գյուղերը՝ խորանալով երկրի տարածքի ներսում։

Իսկ Ստալինը չգիտեր, ինչ ասել այդ վիճակում։ Եվ ահա նրա ելույթն սկսում է աննախադեպ դիմելաձևերով՝ «Ընկերնե՛ր, քաղաքացինե՛ր, եղբայրնե՛ր և քույրե՛ր… ձեզ եմ դիմում ես, ի՛մ բարեկամներ»։ Չկար որևէ հիշատակում բանվորագյուղացիության, սոցիալիստական աշխատավորների, ինտերնացիոնալի և դասակարգային ու կեղծ ինքնութենական այլ կատեգորիաների մասին։ Փոխարենը կար մի դիմելաձև, որ դեռ 24 տարի առաջ ամեն կիրակի հնչում էր ռուս մարդկանց ականջներում եկեղեցական քարոզի ժամանակ՝ «եղբայրնե՛ր և քույրե՛ր»…

Կրթությունը եկեղեցուց սկսած, ապա եկեղեցու անհաշտ թշնամու վերածված Ստալինը լավ գիտեր, ինչ էր ասում։ Պատերազմի այդ բախտորոշ օրերին նա ցանկանում էր մարդկանց մեջ արթնացնել վաղուց անթեղված աստվածընկալողունակությունը, որպեսզի կարողանային, երկրային մահը ուրանալով, հաղթել գերմանական ամենակուլ բանակին, որի համազգեստների վրա նույնպես գրված էր՝ «Ընդ մեզ Աստված»։

Եկեղեցամերժության և անսանձ աթեիզմի քարոզը, որ տարվել է անկախացած Հայաստանում, առաջին հայացքից միայն կարող է թվալ «անձնական խղճի նախընտրության» դրսևորում։ Իրականում դա եղել է և շարունակում է մնալ մի սիստեմատիկ ավերիչ ալիք, որն իր ներքո պետք է թաղի մարդկանց լավագույն բնազդները, ընդհանուրն անձնականից վեր դասելու գիտակցությունը և երկրի վրա գանձեր դիզելու փոխարեն երկնքում գանձեր դիզելու, այդ թվում՝ «մահ իմացեալ»-ը գերադասելու պատրաստակամությունը։ Եվ դեռ չեմ խոսում այն մասին, որ դրական առնչակցություն կա եկեղեցական հավատացյալ լինելու և բազմազավակության մեջ։ Կարճ ասած՝ որտեղ օրինավոր եկեղեցի, այնտեղ կյանքի օրինավոր շարունակականություն։

Այս բոլոր ճշմարտությունների իմացությունն էր, որ պատերազմի օրերին Ստալինին տարավ հաշտության թե՛ ռուսաց եկեղեցու, թե՛ հայոց եկեղեցու հետ։ «Խնդրում եմ` իմ ողջույնը և Կարմիր Բանակի շնորհակալությունը հայտնել հավատացյալ հայերին ու Էջմիածնի կաթողիկոսարանի հոգևորականությանը, որը միջոցներ է մուծել «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյունը կառուցելու համար»,- 1943 թ․ հունվարին գրում էր սովետական առաջնորդը կաթողիկոսական տեղապահ Գևորգ Զ Չորեքչյանին։

Վաղը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցում սկսվում է մեծ պահքի շրջանը՝ խորհրդանշելով անապատում Քրիստոսի ծոմապահությունը։ Ըստ մեր եկեղեցու հայրերի՝ մեծ պահոց շրջանը երբեմնի կորուսյալ դրախտը վերագտնելու հնարավորություն է։ Հայերիս համար եկեղեցական ցանկացած տոն, ցանկացած ծես ու օրենք կրկնակի հանձնառություն է պարունակում, որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, և հոգևոր փրկությունից զատ՝ առաջնորդում է նաև դեպի ազգային փրկություն, հոգևոր դրախտից զատ՝ առաջնորդում է նաև դեպի երկրային դրախտ, այն է՝ դեպի մեր հայրենիքի կորուսյալ հողերի ազատագրություն»։

դիտվել է 1870 անգամ
Լրահոս
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել Եվրամիությանը․ Բորելը Վրաստանին վերջնագիր է ներկայացրել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա տեղի կունենա Պայքարի քաղաքական լուծումն է՝ հեռացնել այսպես կոչված իշխանությանը․ Բագրատ Սրբազան Այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում. Զելենսկի «Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ». Հովիկ Աղազարյան Ամիրբեկովը Լոնդոնում քննարկել է հայ - ադրբեջանական գործընթացը Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի ընկերության հետ 22,5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել Ադրբեջանը փորձում է 11-12-րդ դարերում ստեղծագործած հայ գիտնականներին ներկայացնել որպես ադրբեջանցիներ ԱԳՆ-ն 1 ամսում 1 անձից գնման եղանակով՝ միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել. 168.am ֆեյսբուքյան գրառման համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ. փաստաբան Այո, Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր է․ Առուշ Առուշանյան «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի գործից ի՞նչ կա. Կարեն Վրթանեսյան «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ այլակարծության համար մարդկանց չէին կալանավորում, բարձրաստիճան պետական պաշտոնյան չէր կարող թքել քաղաքացու վրա ու անպատիժ մնալ»․ Նատալյա Սաղիյան Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց Իսրայելի վարչապետը չի մասնակցի Բաքվի COP29-ին «Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է և մենք դա տեսնում ենք․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Գորիսում է Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանում. Սամվել Ֆարմանյանը փակագծեր է բացում ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները ոչինչ չեն արել Իսրայելին Իրանին հարվածելուց հետ պահելու համար․ Զախարովա Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 1 օրում 102 մարդ է զոհվել Դատարանը 3 ամսով երկարաձգեց նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ 2024 թվականի ավարտին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կկազմի 5,033.3 մլրդ դրամ․ Անանյան Արտաշատում մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 53 երեխա, 4 աշխատակից Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am