Սիրիահայերը դեմ են առել պատին

Սիրիական կոնֆլիկտի սկսման օրվանից առ այսօր, համաձայն ՀՀ կառավարության և սփյուռքի նախարարության տվյալների՝ Հայաստան է եկել մոտ 22 հազար սիրիացի, որոնց բացարձակ մեծամասնությունը ազգությամբ հայեր են: Համաձայն նույն աղբյուրների՝ այս պահին ՀՀ-ում են 14 հազար սիրիացիներ, մնացածը կամ վերադարձել են Սիրիա կամ էլ տեղափոխվել են այլ երկիր: Այս պահին հոսքը Սիրիայից դեպի Հայաստան չի դադարել, սակայն էականորեն նվազել է: Սիրիայից եկած անձանցից որոշները Հայաստան են մուտք գործել սիրիական անձնագրերով, որոշներն էլ եկել են Հայաստանի Հանրապետության անձնագրերով, որոնք ստացել են բացառիկ կարգով տեղում՝ Սիրիայում՝ Հալեպի հայկական հյուպատոսության աջակցությամբ, որոշներն էլ չեն ունեցել փաստաթղթեր, սակայն Հայաստանում ստացել են ժամանակավոր կացության կարգավիճակ: Կան անձինք, ովքեր անընդհատ գնում գալիս են և սպասում են վիճակն ավելի կայունանա, որից հետո, հավանաբար, վերջանականապես կվերադառնան. « Մարդիկ այնտեղ ունացվածք ունեն, անընդհատ փորձում են ճշտել, թե իրենց այնտեղի գույքը որքանով է վնասվել, արդյոք ունեն հնարավորություն այնտեղից իրենց ունացվածքը տեղափոխել կամ վաճառել: Ամեն դեպքում Հայաստան եկածները անընդհատ ելումուտի մեջ են, բնական է, որ չեն կարող վերջնականապես կտրվել իրենց տունուտեղից»,- Hayeli.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի աշխատաշուկայում սիրիահայերի ինտեգրամանը վերաբերող հարցին, նշեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ծրագրերի բաժնի ղեկավար Նվեր Սարգսյանը: Ճշտող հարցին, թե կա արդյոք հոսք դեպի Հայաստան Իրաքյան Քրդստանից, որտեղ վերջերս անկախության հանրաքվե էր անցկացվել, Ն. Սարգսյանը պատասխանեց. « Այս պահին ես տեղեկություն ունեմ միայն Իրաքից եկած 2 եզդի ընտանիքների մասին, որոնք ապաստան են գտել Հայաստանում: Մեծ հոսք դեռևս չկա»: Սիրիայից եկած մարդիկ դժվարությամբ են կարողանում իրենց տեղը գտնել Հայաստանում, որտեղ սոցիալ-տնտեսական պայմանները բավական բարդ են նաև տեղացիների համար: ՄԱԿ-ի փորձագետի տվյալներով Հայաստան եկած սիրիացիներից բարձրագույն կրթություն ունեն ընդամնեը 20 տոկոսը, մնացածն հիմնականում արհեստավորներ են, ովքեր տիրապետում են նեղ ուղղվածության արհեստագործական մասնագիտությունների: Սա, իհարկե, միայն հայերին բնորոշ վիճակ չէ. Սիրիայում բարձրագույն կրթություն ունեցողների թիվը համեմատաբար քիչ է: Հատկանշական է, որ բարձրագույն կրթություն ունեցողների հիմնական մասը նախկինում սովորել են Հայաստանի բուհերում, հետևաբար նրանց դիպլոմը մեր աշխատաշուկայում, ինչպես նաև նախկին խորհրդային միության երկներում խնդիր չունի: Ինչ վերաբերում է սիրիահայ արհեստավորներն՝ Հայաստանում նրանց հմտությունները վկայագրման խնդիր ունեն: «Շատ դեպքերում նրանք այդ հմտությունները հավաստող վկայագրեր չունեն. ուղղակի տիրապետում են այդ արհեստին, շատերի համար դա ընտանեկան արհեստ է, որոշներն էլ, եթե անգամ ունեցել են, չեն հասցրել այդ փաստաթղթերն իրենց հետ վերցնել»,- նշում է Նվեր Սարգսյանը: Նրա խոսքով՝ սիրիահայ արհեստավորների հիմնական խնդիրը Հայաստանի աշխատշուկայում ցածր աշխատավարձերն են. «Մեր գործատուները սովոր չեն սիրահայերին, սիրիահայերն էլ սովոր չեն մեր գործատուներին: Այսինքն՝ կա մշակութային տարբերություն, բայց մեծ՝ շատ մեծ խնդիր է ցածր աշխատավարձը, որն իրենց համար աներևակայելի ցածր նիշ է»: Սիրահայերի գնահատմաբ՝ իրենք Հայաստանում որպես այդպիսին չեն կարողանում արժանապատիվ աշխատանք գտնել կամ էլ շատ քիչ քանակությամբ են կարողանում գտնել և դա ամենալուրջ խնդիրն է, որը նրանց խանգարում է վերջնականապես հաստատվել Հայաստանում. «Ցածր աշխատավարձերն, իհարկե, ոչ միայն սիրիահայերի, այլ նաև տեղացիների խնդիրն է. իրենք հանդիպում են նույն պատին, ինչ-որ ՀՀ քաղաքացիները: Այսինքն՝ իրենց ինտեգրումը մեր խնդիրներին շատ բարդ է: Բայց սիրահայերը շատ աշխատասեր են, պարտաճանչ են և որակյալ ու բարձրակարգ աշխատանքի շնորհիվ կարողանում են գրավել աշխատաշուկայի իրենց հատվածը>>: Սիրիայից տեղահանվածների մեջ կան նաև գյուտարարներ և նորարարներ, որը նրանք մեր աշխատաշուկայում չեն կարողանում ներկայացնել, քանի որ իրենց ունեցած որակավորումները չեն համապատասխանում մեր ստանդարտներին: Նրանք փաստացի չեն կարողանում իրենց արտադրանքը արտահանել ոչ ԵՄ, ոչ էլ ԵԱՏՄ շուկա: Նրանք ավելի մրցունակ են արաբական աշխարհի և Պարսկաստանի շուկաներում: Հայաստանի շուկան շատ փոքր է և այդ առումով մեծ շուկաներում արտահանում կազմակերպելու շանսերը քիչ են: Նվեր Սարգսյանի տեղեկություններով վերջս Հայաստանում աշխատող սիրիաահայ գործարարները Պարսկաստանում մասնակցել են ցուցահանդեսի և այնտեղից վերադարձել հաջողված պայմանագրերով: Կարինե Սարիբեկյան

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am