Կարապետյաններին հաջողվեց լռեցնել քաղաքական դաշտին

Կարեն Կարապետյանի գործունեության մեկամյակի հաշվետվությունից հետո ընդդիմադիր ուժերը համատեղ գրոհ էին կարծես պատրաստվում ձեռնարկել Կառավարության անգործության դեմ եւ հաշիվ պահանջել նախկին մեծամեծ խոստումների համար, այդ մասին ավետում էին լրատվականների իրենց աղբյուրները: Բայց արի ու տես ընդդիմադիր հատվածում նախանձելի  հանգստություն է տիրում: Նրանց անդորրը չի խախտել նույնիսկ   վերջին մի քանի օրերին համատարած գնաճը, առավել եւս դրա պատճառով   Հայաստանի բնակչության շրջանում  առաջացած խուճապը, որի մասին ահազանգում են քաղաքացիները: Թանկացել են առաջին անհրաժեշտության պարենային մթերքները եւ աղքատավարձով ապրող շարքային քաղաքացիների զգալի մասի համար կյանքը դարձրել իսկական պատուհաս: Ենթադրվում էր, որ գոնե վերջին թանկացումների մասին կառավարության պատասխանատուներից ժողովրդի ընտրյալները բացատրություն կպահանջեն, բայց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում որեւէ մեկին պարզվեց չի էլ հետաքրքրում նույնիսկ թանկացումների հարցը, էլ ուր մնաց կառավարության գործունեության դեմ քննադատություններ ակնկալել: Ընդդիմադիր շարքերում չկա նախկին էնտուզիազմը, որով քննադատում, նեղն էին գցում վարչապետին ու իր ենթականերին: «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանից  բանակի խնդիրներից էր հետաքրքրվում, ընդ որում՝ մասնավոր մի դեպքի մասին, ասում էր ինքը տեղյակ է մի զինվորի մասին, որի բուժման համար  ՊՆ-ն պարտավորություն չի ստանձնել, նախարարի պատասխանից պարզվեց, որ այդ զինվորին 5 մլն դրամ է հատկացվել, Թանդիլյանի երկրորդ հարցը այն մասին էր, որ առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաները գնում են զինվորի ընտանիքի անդամները, մինչդեռ ասում էր՝ պետք է գումար հատկացնել: Պատգամավորը տեղյակ չէր, որ ամսեկան յուրաքանչյուր զինվորի 2 հազարական դրամ է հատկացվում ու երբ նախարարը տեղեկացրեց, նա խոստացավ ճշտել: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն էլ Արծվիկ Մինասյանից բացատրություն էր պահանջում՝ ինչու նախարարության որեւէ աշխատակից չներկայացավ Հաղարծինի ճանաարհը շաբաթներ առաջ  օրինական անտառահատման պահանջով  փակած իջեւանցիների բողոքի ակցիային: Ավելորդ է խոսել ՀՀԿ-ականների մասին, Սերժ Սարգսյանի թիմը եւս զարմանալիորեն չի մարտնչում Կարապետյանի կաբինետի դեմ: Միակ հարց տվողը Շիրակ Թորոսյանն էր, սակայն նրա հարցի հասցեատերը՝ ԱԳ նախարարը բացակայում էր նիստից: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ներիշխանական վերադասավորումները եւ 2018-ին ընդառաջ իշխանության համար պայքարը ամլացրել է հայրենի քաղաքական դաշտը: Արդեն ակնհայտ է, որ այդ վերադասավորումների ընթացքում զգալիորեն ամրապնդվել է Կարեն Կարապետյանի եւ իր մեկենաս Սամվել Կարապետյանի դիրքերը, որոնք Հայաստանի առանց այն էլ մենաշնորհախեղդ տնտեսությունում նոր մենաշնորհներ են ձեւավորում, տնտեսությունը, ֆինանսական հոսքերն ամբողջությամբ վերցնում իրենց ձեռքում կամ վերահսկողության ներքո: Այս պարագայում բնական է, որ իշխանության ներսում պետք է առանձնակի զգուշավորություն դրսեւորել, ի վերջո, թանկացումներն էլ նույն այդ մենաշնորհների հետեւանքն են: Փաստացի Կարապետյաններին  հաջողվել է սաստել ՀՀԿ-ականների ընդվզումը իրենց դեմ, ինչը դրսեւորվում էր ոչ հեռավոր անցյալում, իսկ մյուս կողմից չեն ցանկանում ռիսկի գնալ, որպեսզի հետո դաշտում մնալու իրավունք ստանան: Եթե 2018-ից հետո իշխանությունն իրենց ձեռքը վերցնեն Կարապետյանները, այսօրվա խելոք ՀՀԿ-ականները կարող են նաեւ գլուխ գովել, որ իրենց նախընտրությունն էլ այս թեւն էր, վկան հնազանդ պահվածքը, իսկ եթե մնա Սերժ Սարգսյանի ձեռքում, կասեն, թե սպասում էին Գերագույն հրամանատարի հրամանին: Դե, իսկ ընդդիմության պահվածքն առավել քան հասկանալի է, իշխանության հաստիքային ընդդիմադիրները աչք են գցում իրենց տերերին՝ ով տեր, իրենք ծառան: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am