Մոսկվան շտապեցնում է՝ հայկական զորքերի հետ քաշում է պահանջում «օկուպացված տարածքներից»

Առաջիկայում նախապատրաստվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Մոսկվան, ինչպես երևում է, բավական շտապում է և առաջ է քաշում «Լավրովի պլանը»՝ հիշեցնելով, որ այն նախատեսում է հայկական ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքներից, փախստականների վերադարձ: Ռուսաստանյան «Rosbalt.ru»-ն օրինակ «կանխատեսում» է. «եթե հայկական զորքերը սկսեն հետ քաշվել օկուպացրած ադրբեջանական տարածքներից՝ դա կնշանակի հակամարտության իրական մեկնարկ»: Ապա՝ խորհուրդ են տալիս Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին քաջություն ցուցաբերել, գնալ քայլի, քանի որ այս փուլում՝ ըստ ռուսական մամուլի՝ «դա իդեալական կլինի»: «Սարգսյանն ու Ալիևը պետք է շտապեն կարգավորման գործընթաց սկսել, որովհետև իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում փոխվում է, և դա չափազանց բացասական կանդրադառնա այնպիսի ոչ գլոբալ խաղացողների վրա, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը»: Ռուսաստանցի հայտնի փորձագետ «Կարնեգի» կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն էլ հանդես է եկել ծավալուն հոդվածով, որում բացատրում է, թե ինչպեսկարող է Ղարաբաղը մոտեցնել Ռուսաստանն Արևմուտքի հետ: Նա նախ՝ արձանագրում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածությունում, որի հարցում Ռուսաստանն ու Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ: Փաստացիորեն Բաքվին և Երևանին հաշտեցնելու կրեատիվ գաղափարների ամբողջ պաշարն արդեն սպառվել է: Եվ պետք էլ չէ ակնկալել ինչ-որ հրաշագործ լուծում, որը կարտահայտվի հակամարտող պետությունների ղեկավարների կամ դիվանագետ-միջնորդների դիվանագիտական խոհեմությամբ:Բանակցությունների սեղանին, ըստ էության, քննարկվում է երկու առանցքային խնդիր: Առաջինը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կարգավիճակն է, որը խորհրդային տարիներին մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ, բայց դե ֆակտո այն լքել էր դեռ նախքան ԽՍՀՄ անկումը: Երկրորդ խնդիրը ինքնավարությանը հարող 7 շրջանների ապաշրջափակումն է (5-ն ամբողջությամբ և 2-ը՝ մասնակի): Մարկեդոնովը փաստում է. «Բանակցությունները չեն ընթանում ըստ խնդրի էության, և առաջարկում է «գլոբալ լուծում»: «Առաջին հայացքից ստացվում է փակուղային իրավիճակ, որից արժանի ելք չկա: Բայց չշտապենք եզրակացություններ անել, քանի որ ԼՂ, ինչպես նաև դրա կարգավորման գործընթացը, ևս մեկ կարևոր առանձնահատկություն ունի:Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտությունները այս կամ այն չափով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսիդիմադրություն: Միանգամից վերապահություն անենք. այդ ձևաչափը սահմանվել է ո՛չ ԽՍՀՄ փլուզման գործընթացում, և ո՛չ էլ հետխորհրդային առաջին տարիներին: Բայց այսօրվա դրությամբ այն իրականություն է՝ տրված մեր զգացողությանը: Վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունում Մոսկվան երկու մասնակիորեն ընդունված հանրապետությունների երաշխավորն է, իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն աջակցում են Վրաստանին և նրա «տարածքային ամբողջականությունը»: Աշխատանքի նույնպիսի բաժանում մենք տեսնում ենք Ուկրաինայի հարավ-արևելքում: Մերձդնեստրում իրավիճակն ավելի բարդ է. Մոսկվան համագործակցում է Արևմուտքի հետ բանակցային «5+2» ձևաչափով: Բայց այստեղ էլ կողմերն ունեն միանգամայն տարբեր հայացքներ Դնեստրի երկու ափերի ինտեգրման, և ամենագլխավորը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության հեռանկարների հարցում:Եվ միայն Ղարաբաղյան հակամարտությունն է, որ երբեք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի կողմից չի որակավորվել որպես աշխարհաքաղաքական դիմակայության ֆրագմենտ: Անգամ 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի և Աբխազիայի իրադարձություններից հետո ամերիկացի դիվանագետները ողջունում էին Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք այդ ժամանակ ավարտվեցին Մայենդորֆի հռչակագրի ստորագրմամբ. ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին փաստաթուղթը՝ ստորագրված և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների կողմից:ԱՄՆ-ը և ԵՄ-ը աջակցում էին և շարունակում են աջակցել, ընդունված բանակցային ձևաչափից (որտեղ իրապես միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) բացի, եռակողմ գագաթնաժողովներին, որոնց ընթացքում դիրքորոշումներով են փոխանակվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Այսօր Մինսկի խմբի անունից գրեթե բոլոր հայտարարություններում անցյալ տարի Վլադիմիր Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում նախաձեռնված գագաթնաժողովն անվանում են կարևոր քայլ խաղաղության բանակցությունների շարունակության համար: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ղարաբաղյան ուղղությամբ գործադրվող ռուսական ջանքերը դիտարկում են որպես փորձ՝ փոխելու սահմանները հետխորհրդային տարածությունում:Միաժամանակ, ի տարբերություն նույն Աբխազիայի, Ղարաբաղի դեպքում հակամարտող երկու կողմերն էլ շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ: Պուտինի, Ալիևի և Սարգսյանի միջև անձնական վստահության մակարդակը անհամեմատելի է անդրկովկասյան նախագահների՝ ցանկացած այլ պետության ղեկավարի հետ ունեցած կապերի հետ: Այդ ռեսուրսն ընդունում են ամերիկացի և եվրոպացի դիվանագետները՝ անգամ հրապարակային կերպով:Հետևաբար` զարմանալի չէ, որ ղարաբաղյան բանակցությունների համար հիմք են ծառայում այսպես կոչված բազային սկզբունքները: Ըստ էության, դրանք Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզերն են, որոնք իրենցից ներկայացնում են փոխզիջում Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև (վերջինս Մինսկի խմբում խաղում է ինքնատիպ ԵՄ կիսաներկայացուցչի դեր)»: Այսինքն, ռուս մեկնաբանը հուշում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լի են հակասություններով մի շարք հարցերում, սակայն ԼՂ հարցում, քանի որ Արևմուտքն ընդունում է Մոսկվայի ազդեցությունը՝ ուրեմն խնդիրը կարելի է լուծել: Մոսկվան զգուշացնում է, այսպիսով, որ հակամարտության սրացումը հղի է վտանգներով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար ուսրացման դեպքում չի բացառվում, որ միայն Ղարաբաղով գործը չի ավարտվի, և «ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել Հայաստանի տարածք», ու հետևություններ է անում, թե՝ «Մոսկվայի համար դա կստեղծի մի շարք տհաճ հարցեր՝ սկսած Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ամբողջականություն, որի մասնակիցները հազիվ թե սոլիդար դիրքորոշում ունենան այդ հարցի շուրջ, ինչպես որ նախկինում եղել է Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում»: Մոսկվայի ծրագիրը՝ «Լավրովի պլանի» գործարկմամբ՝ առավել քան ակնհայտ է: Իրականում, աշխարհաքաղաքական այս բարդ փուլում, Ռուսաստանը հասկացել է, որ, եթե հիմա ԼՂ հարցը «չլուծվի» իր պատկերացրած ծրագրով, ապագայում այն հնարավոր է դուրս գա իր ազդեցության գոտուց: Դա է պատճառը, որ Մոսկվան հետևողականորեն սկսում է Հայաստանին «թասիբի գցել»: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am