ԱՄՆ-ի «գրին քարտը»՝ Ղարաբաղին

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի համար: Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի համար, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ): Հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար: Հանձնաժողովը կոչ է անում խաղաղ լուծում գտնել հակամարտությանը, որը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ու աննախադեպ հարձակումները, ընդգծում է շփման գծում հրադադարի հստակ վերահսկման համակարգի ներդրման կարևորությունը: Ավելի վաղ այս տարի Սենատի Հատկացումների հանձնաժողովին ԱՀՀ-ի ներկայացրած վկայությամբ Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կոչ էր արել Ղարաբաղին խոշոր ֆինանսավորում տրամադրել՝ օգնելու ԼՂ ժողովրդի ընթացիկ մարդասիրական և զարգացման կարիքները հոգալ: Հանձնաժողովը նաև ընդունել է սենատոր Քրիս Վան Հոլլենի (դեմոկրատ, Մերիլենդ) առաջարկած օրենքի լրացումը, որն արգելում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահական անվտանգության վարչությանը` հաշվի առնելով այս տարվա մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի անվտանգության անձնախմբի կողմից խաղաղ ցուցարարների դեմ կատարված հարձակումը: Վերջերս 19 անձի, այդ թվում՝ 15 թուրք անվտանգության աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև այս հարձակման հետ կապված: Օրինագիծը նաև պահպանում է Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը՝ վերահաստատելով ընդունված վեց բացառություններն Ադրբեջանին մարդասիրական ու այլ օգնության տրամադրման համար: Համագումարը շարունակում է կոչ անել 907-րդ բանաձևի լիակատար կիրարկումը` հաշվի առնելով հայերի նկատմամբ Ադրբեջանի թշնամական և ագրեսիվ գործողությունները, ասված է հաղորդագրությունում: «Ամերիկայի Հայկական համագումարը երախտագիտություն է հայտնում Սենատի Հատկացումների հանձնաժողովի երկկուսակցական աշխատանքի համար և հատկապես բարձր է գնահատում սենատոր Վան Հոլլենի ջանքերը՝ օգնելու Արցախի շարունակական ֆինանսավորման ապահովմանը: Հայաստանի և Արցախի վերաբերյալ հույժ կարևոր առաջնահերթություններում ԱՄՆ ներգրավվածության հարցում նրա առաջնորդությունը կենսական նշանակություն ունի, և լիահույս ենք շարունակել մեր հետագա աշխատանքն այս օրհասական ժամանակաշրջանում», - հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Ավելին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին զեկուցման ծրագրի (OCCRP) ներկայացրած վերջին զարգացումներին հետևելով, որ լույս են սփռել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից փողերի լվացման վրա և հայտնի են «Ադրբեջանական լվացքատուն» անվանմամբ, ականատես ենք լինում տարիներով իրականացվող խավիարային դիվանագիտության բացահայտման և մերժման», - ավելացրել են Համագումարի համանախագահները: Ղեկավարի լրացման փաթեթի շրջանակներում սենատոր Դիք Դուրբինը (դեմոկրատ, Իլինոյս) վիզայի սահմանափակումների մասին օրինագծի դրույթ էր ներառել այն ադրբեջանական պաշտոնյաների համար, «որոնց մասին Պետքարտուղարը հավաստի տեղեկություններ ունի, որ ներգրավված են «Turan»-ի՝ Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցի տնօրեն Մեհման Ալիևի անօրինական ազատազրկման գործում»: Նմանապես սենատորներ Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական, Օքլահոմա) և Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) վիզայի մերժման մասին դրույթ են ներառել այն թուրք պաշտոնյաների համար, ովքեր ներգրավված են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների անօրինական կալանքի երկարացման գործում: Առհասարակ, ժամանակ է արձանագրելու, որ ամերիկյան քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահպանվում է, և պետք է ամեն ջանք թափել, որպեսզի Թրամփի նախագահության շրջանում ևս առաջընթաց ապահովվի։ Մանավանդ հիմա, երբ Ալիևի իշխանության վերաբերյալ բազմաթիվ մութ գործարքների մասին տեղեկություններ են ջրի երես դուրս եկել և նրա նկատմամբ բացասական վերաբերմունք է ձևավորվել։ Հետևաբար, հայկական լոբբիստական խմբերը պետք է հնարավորինս օգտվեն այդ նպաստավոր իրավիճակից։ Օրեր առաջ ԱՄՆ-ից մեկ այլ դրական տեղեկություն ստացվեց։ ԱՄՆ-ի Միչիգան նահանգը դարձավ 8-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) անկախությունը՝ ընդունելով թիվ 99-րդ բանաձևը, տեղեկացնում է Միչիգանի Հայ դատի հանձնախումբը: Բանաձևը նաև կոչ է անում ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային հարաբերություններ հաստատել Արցախի հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի անկախությանն աջակցող բանաձևեր են ընդունել ամերիկյան Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեյն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա և Հավայի նահանգները: Իհարկե, պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը՝ նահանգների կողմից ճանաչելուց հետո էլ չի փոխվել և չի փոխվի, այսինքն, պաշտոնական Վաշինգտոնը չի ճանաչում Արցախը, բայց ճանաչումների գործընթացը որոշակի մթնոլորտի առկայության մասին է վկայում։ Սա մի գործընթաց է, որը վստահաբար նյարդայնացնում է Ադրբեջանի իշխանություններին։ Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանում կարո՞ղ ենք պատկերացնել, որ օրինակ մի քաղաք ճանաչի Արցախի անկախությունը։ Հարցը, բնականաբար, հռետորական է, որովհետև նման բան իրականում ոչ ոք չի կարող պատկերացնել։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am