Ո՞ւմ է ձեռնտու Ջավախքում լարվածությունը

Ջավախքում սեպտեմբերի 30-ի առավոտյան բախումներ են եղել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկակցել են իրենց նախնիների ոսկորների վերաթաղման տեղում, որը գտնվում է X դարի վերակառուցվող եկեղեցու բակում, խաչքար տեղադրել: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապատասխան հրաման: Բնակիչները չեն ցանկացել զիջել: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը: Բախման հետեւանքով տուժածներ են եղել՝ ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ ոստիկանների շրջանում: Շրջանային ժողովի նախկին պատգամավոր, այժմ պատգամավորի թեկնածու Աշոտ Սահարյանը կոչ է արել բնակիչներին չդիմադրել եւ խաչքարը հոկտեմբերի 4-ին տեղադրել: Նա պնդել է, որ այդ ժամանակ խոչըդոտներ չեն լինի, սակայն բնակչները երաշխիքներ են պահանջել: Բնակիչների եւ ոստիկանների միջեւ բանակցություն են ընթանում: Տեղում ոստիկանների եւ բնակիչների միջեւ բանակցությունները վարել է խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը: Այնուհետև Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մհեբրիշվիլին ժամանել էր Գումբուրդո՝ բնակիչների հետ բանակցություններ վարելու: Պարզվում է, հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելն արգելելու համար ոստիկաններն օդ են կրակել եւ մահակներով դաժանաբար ծեծել տեղի հայ բնակիչներին: «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը News.am-ին ասել է․«Ոստիկանների կողմից կիրառված բռնության հետեւանքով շատ հայեր են տուժել, նույնիսկ կան հայեր, որոնք գլխի շրջանում լուրջ վնասվածքներ են ստացել: Բախումներից հետո նաեւ հայեր են ձերբակալվել: Ներկայումս այստեղ է ժամանել Ներքին գործերի նախարարը, հույս ունենք, որ իրավիճակը կհանդարտվի»: Ժամեր անց, հայտնի դարձավ, որ Ջավախքում բանակցությունների արդյունքում ձերբակալվածները կազատվեն; Ջավախքի Գումբուրդո գյուղ ժամանած Վրաստանի ՆԳ նախարար Գերոգի Մհեբրիշվիլիի հետ բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել ազատել հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ձերբակալված 2 անձանց։ Այս մասին հայտնել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը եւ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը։ Նրանց խոսքով՝ խաչքարի տեղադրման հարցը կլուծեն հոգեւոր առաջնոդները։ Բանակցությունների ընթացքում տեղաբնակները պայմանավորվել են, որ ձերբակալվածներին ազատ կարձակեն, հատուկ նշանակության ջոկատները կհեռանան, իսկ գյուղի բնակիչները կցրվեն տներով։ Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունների եւ հոգեւոր հայրերի միջեւ նախնական պայմանավորվածություն է եղել, որ թույլ կտան Վրաստանի Մշակույթի նախարարության կողմից վերանորոգվող հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրել, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը՝ անդրադառնալով Ջավախքի Գումբուրդո քաղաքում տեղի ունեցած բախումներին: «Ինչպես գիտեք, ռեստավրացիայի ժամանակ վրացական կողմն ավիրել էր հայերի գերեզմանոցը, դրանից հետո մերոնք որոշել էին եղբայրական գերեզմանոց սարքել՝ տեղադրելով խաչքար եկեղեցու բակում: Խոսակցություններ կային, որ ընտրություններից հետո կթողնեն տեղադրել խաչքարը, բայց թույլ չէին տալիս: Հայերն էլ որոշեցին այսօր առավոտյան գնալ ու խաչքարը տեղադրել: Խնդիրը ոչ թե խաչքարն է, այլ եկեղեցու պատկանելությունը: Վրացական կողմը ցանկանում է եկեղեցին իրենով անել»,- ասաց Դավիթ Ռստակյանը: Ի դեպ, հատուկջոկատայինները, ըստ Դավիթ Ռստակյանի, հայերին նույնիսկ թույլ չեն տվել մտնել եկեղեցի եւ մոմ վառել՝ հայտարարելով, թե նման հրահանգ ունեն: Հայ համայնքի ներկայացուցչի կարծիքով, սա լրջագույն խնդիր է, քանի որ Վրաստանի իշխանություններն ամեն կերպ ցանկանում են հայկական եկեղեցին «դարձնել» վրացական: Հայ-վրացական հարաբերություններում լարումը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Վրաստանին, սա միանշանակ է։ Բայց վերջին շրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստան-Վրաստան հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջ եկել։ Նման պնդման համար հիմք է գրեթե 5 ամիս Վրաստանում Հայաստանի դեսպանի ագրեմանը մինչ օրես չստանալը։ Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին է ընտրել հարեւան Վրաստանում դեսպանի պաշտոնում։ Այնուհետեւ, Հայաստանը չմասնակցեց Վրաստանում անցկացվող վրաց-ամերիկյան զորավարժություններին։ Ապա հայտնի դարձավ, որ Վրաստանն ու Ադրբեջանը միասին ՄԱԿ-ում նախագիծ են ցանկանում ներկայացնել, որտեղ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ միասին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Ակնայտորեն, հայ-վրացական հարաբերություններում պարզաբանումների, ճշգրտումների անհրաժեշտություն կա։ Այս անորոշ, որոշակի լարված մթնոլորտը չի բխում ոչ մեկի շահերից։ Ի դեպ, նման մթնոլոր ձեռնտու կլինի նախեւառաջ ՌԴ-ին։ Բայց ստեղծված բարդությունները հարթելու համար անհրաժեշտ է կամք, պատրաստակամություն հավասարապես երկու կողմերից էլ։ Եթե այս ամենին էլ գումարենք օրերս Ջավախքի դեպքերը, ապա միանշանակ պետք է արձանագրել, որ լրացուցիչ բարդություններ այս պահին պետք չեն, առանց այդ էլ ամեն ինչ հարթ չէ, եւ Ջավախքի դեպքերը չպետք է դառնան լրացուցիչ խնդիր՝ հայ-վրացական հարաբերություններում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am