Դանակահարություն Գագիկ Մելքոնյանին պատկանող կրթահամալիրում. Newspress.am

NEWSPRESS.am-ի տեղեկություններով, ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում գտնվող` «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում։ Հիշեցման համար, սա այն նույն համալսարանն է, որը պատկանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, և որի տնօրենը նրա մտերմուհին է՝ Ռիտա Գյուլամբարյանը։

Քոլեջի սաների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով, մեր տեղեկություններով, Գագիկ Մելքոնյանի թոռը՝ կրտսեր Գագիկ Մելքոնյանը դանակահարել է մեկ այլ ուսանողի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկաններ։ Վերջիններիս տնօրեն Ռիտա Գյուլամբարյանը մատնանշել է մեկ այլ՝ դարձյալ Գագիկ անունով ուսանողի, ասելով՝ թե իբր այդ տղան է դանակահարել և, փաստորեն, փրկել է իր մտերիմ Մելքոնյանի թոռանը։

Մեզ հասած տեղեկություններով, այդ տղային ձերբակալել են ու պահել 3 ժամ, որից հետո նրան բաց են թողել։

NEWSPRESS.am-ը հետ զրույցում, Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց, որ տվյալ կրթահամալիրում իսկապես միջադեպ է տեղի ունեցել։

«Նման դեպք ունեցել ենք»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը։

Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 24-ին` ժամը 12։46-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ աջ սրունքի մակերեսի կտրած, ծակած, արյուն հոսող վերքով համալսարանից տեղափոխվել է 2007 թվականի ծնված երիտասարդ, որը հայտնել է, թե վնասվածքն ստացել է համալսարանի բակում ցանկապատի վրայով անցնելու հետևանքով։

«Մեկնած օպերատիվ խումբը՝ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել է, որ երիտասարդին վնասվածքներ պատճառել է նույն համալսարանի մեկ այլ ուսանող։ Ձեռնարկվել են միջոցառումներ երիտասարդի և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը՝ չմանրամասնելով, թե ով է հայտնաբերված երիտասարդը։

Նա միայն հավելեց, որ վնասվածք ստացած ուսանողը հրաժարվել է հաղորդում տալուց։

դիտվել է 801 անգամ
Լրահոս
Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան ժամը 8-ին, մեկ մարդու պես դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ․ Գևորգ Թամամյան Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձն այսօր գեներալ-մայորի կոչում է ստացել Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ․ Սենոր Հասրաթյան «Ոստիկաններին» ասելիք չունեմ, իրենց շփոթված հայացքներն արդեն ամեն ինչ ասում էին․ Դանիելյան Ֆրանսիան պատասխանեց, թե որքան հեռու է պատրաստ գնալ ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության հարցում. Փափազյան Ստրկության ու նվաստացման գարշահոտ է գալիս․ մենք այդ ճանապարհով չենք գնալու․ Տարոն Տոնոյան Եկեղեցու շնորհիվ է դարեր ի վեր հայը հայ մնացել. Հայ Առաքելական եկեղեցին մենք ենք․ Հենրիխ Դանիելյան Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ Փորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան Ով էր համակարգում Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու գործողությունը Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ news.am Այսօր կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը. կուսակցությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Նարեկ Մանթաշյան ՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ տեսնելով հայրենիքի քանդումը․ Արամ Ա Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am