Պուտինի մեծ խնդիրը՝ ընտրությունից առաջ

Ռուսաստանի թերևս ամենահեղինակավոր տնտեսագետ, նախագահ Պուտինի մտերիմ թիմակիցը համարվող՝ ֆինանսերի նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե ԱՄՆ-ի սահմանած վերջին պատժամիջոցներն ավելի վտանգավոր են Ռուսաստանի տնետեսության համար, քան նախկին բոլոր պատժամիջոցները միասին։և Կուդրինի խոսքով՝ Ռուսաստանում դեռևս ամբողջովին չեն գիտակցում, թե ինչ վտանգ են իրենց մեջ կրում այդ նոր սահմանափակումները: «Հիմա ոչ միայն ամերիկյան, այլ նաև եվրոպական ընկերություններն ու բանկերը ռուսական ընկերությունների հետ համագործակցելու իրավունք չունեն, քանի որ հակառակ դեպքում նրանց նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն»,- ասել է ՌԴ ֆինանսների նախկին նախարարը: Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով եվրոպական ընկերությունները պարզապես կխուսափեն ռուսների հետ համագործակցելուց: «Մենք այդ վտանգը դեռ չեն զգացել, քանի որ նոր կանոնները կսկսեն գործել միայն սեպտեմբերի վերջից, իսկ գործելուց հետո ռուսական ըկներություններն անմիջապես կզգան դրանց բացասական ազդեցությունը»,- նշել է Ալեքսեյ Կուդրինը: Ըստ նրա, առնվազն միջնաժամկետ կտրվածքով ամերիկյան պատժամիջոցները հանդիսանալու են Ռուսաստանի տնտեսության իրավիճակը պայմանավորող հիմնական գործոններից մեկը։ Պատժամիջոցների թիրախում հայտնված ընկերությունների ցանկում են ռուսական խոշորագույն բանկեր, էներգետիկ ոլորտում գործող ընկերություններ: Հիշեցնենք, օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրեց Կոնգրեսի կողմից ընդունված՝ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրենսդրական փաթեթը, որում ծավալուն մի հատված նվիրված է հատկապես Մոսկվայի հանդեպ սահմանափակումներին: ԱՄՆ-ը դիտարկում է պատասխան միջոցառումների սահմանումը՝ կապված Ռուսաստանի կողմից բաց երկնքի պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման հետ։ Վաշինգտոնը կարող է չեղարկել այդ միջոցառումները, եթե Մոսկվան վերադառնա իր պարտավորությունների կատարման։ «Մոսկվայի հետ դիվանագիտական փոխգործակցության բազմաթիվ և անհաջող փորձերից հետո մենք որոշել ենք ձեռնարկել որոշ խելամիտ և համադրելի քայլեր՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարման»,-ասել է Պետդեպի աղբյուրը։ Զրուցակցի խոսքով՝ այդ միջոցառումները կարող են հրահրել ռուսական կողմին ամերիկյան անհանգստության հարցում ավելի կառուցողական պատասխանի։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են սահմանափակել ԱՄՆ-ի տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները Բաց երկնքի պայմանագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։ Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել էր Հելսինկիում 1992 թվականի մարտի 24-ին, ԵԱՀԿ 23 անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից։ Ռուսաստանը վավերացրել էր այն 2001 թվականի մայիսին։ Պայմանագրի մասնակիցները կարող են միմյանց տարածքներում թռիչքներ իրականացնել՝ ռազմական գործունեության վերահսկման նպատակով։ Թերթի տեղեկություններով՝ սահմանափակումը կդառնա ամերիկյան իշխանությունների պատասխանը Կալինինգրադի գլխավերևում թռիչքի արգելքին։ Պայմանագրի շրջանակում հետախուզական թռիչքի հեռավորությունը կարող է կազմել 5500 կմ, սակայն Ռուսաստանը Կալինինգրադի պարագայում սահմանել էր 500 կմ-ի ենթասահման։ Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը կարող է սահմանափակել ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները Ալյասկայի և Հավայիի օդային տարածքներում։ «Մենք ցանկանում ենք ստիպել Ռուսաստանին կրկին պահպանել պայմանագիրը»,-մեջբերվում է անանուն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը։ Վերջին մի քանի օրերը, նշենք, որ թեժ էին ռուս-ամերիկյան մեղադրանքների առումով։ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ ԱԽ ամբիոնից մեղադրեց Ռուսաստանին Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտման և աշխարհում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմի վրա բացասաբար ազդելու մեջ։ «Ցավոք սրտի, վերջին տարիներին Ռուսաստանը հաճախ է գործել այնպես, որ դա թուլացրել է չտարածման ոլորտի գլոբալ նորմերը և խաթարել պետություններին պատասխանատվության ենթարկելու ջանքերը»,-ասել է Թիլերսոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Նրա խոսքով՝ դրա օրինակ է հանդիսանում Ռուսաստանի կողմից Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով սեփական պարտավորությունների խախտումը, անվտանգության երաշխքների չպահպանումը, որոնք տրվել են սառը պատերազմից հետո։ Բացի այդ, ինչպես նշել է Թիլերսոնը, Մոսկվան փորձում է թուլացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անկախությունն այն բանում, ինչը վերաբերվում է գաղտնի միջուկային ծրագրերի հետաքննությանը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահի 2016թ. ընտրությունների ժամանակ 21 նահանգներում հաքերային հարձակումների է ենթարկվել ընտրական ենթակառուցվածքը։ Գրոհները կազմակերպած հաքերները աշխատում են ՌԴ իշխանությունների համար, հայտեցին ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը։ Գրոհի ենթարկված բոլոր նահանգների անունները չեն նշվում։ Այսօրվա դրությամբ հայտնի է, որ հաքերային միջամտության են ենթարկվել Ալաբամայի, Արիզոնայի, Կոլորադոյի, Կոնեկտիկուտի, Իլինոյսի, Այովայի, Մինեսոտայի, Մերիլենդի, Օհայոյի, Օկլահոմայի, Փենսիլվանիայի, Վիրջինիայի, Վաշինգտոնի և Վիսկոնսինի ընտրական ենթակառուցվածքները։ Ընդ որում, Վիսկոնսինը անցած տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում վճռորոշ նահանգն էր։ Նախարարության հայտարարությունից պարզ է դառնում, որ ռուս հաքերներ փորձել են խոցելի տեղեր գտնել, որպեսզի կարողանան մուտք գործել ընտրողների տվյալների բազա։ «2016 թ. ՌԴ կառավարությունը Պուտինի հանձնարարությամբ մեր երկրի վրա կազմակերպել էր կիբերհարձակում, որի նպատակն էր ազդել ընտրությունների ընթացքի վրա»,- ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախկին նախարար Ջեյ Ջոնսոնը։ Ինչպես հայտնի է, Կրեմլը ժխտում է իր միջամտությունը ԱՄՆ նախագահի ընտրություններին։ Ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը մեղմելու քայլեր չեն նշմարվում։ Կողմերը գնալով թեժ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։ Սակայն Ռուսաստանում տարեվերջից և տարվա սկզբից նոր ճգնաժամ է կանխատեսվում, տնտեսական խնդիրների խորացում։ Ինչպե՞ս է դիմագրավելու նոր բարդությունները դեպի նախագահական ընտրություններ գնացող Ռուսաստանն ու անձամբ Պուտինը․․․ Սա է ամենակարևոր հարցը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am