Պայթյունի ծիլեր` ընդդեմ խորտակվող դինաստիայի

Ութ տարվա քաղաքացիական պայքարից հետո ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժումը կամ «Ռեալ» շարժումը հայտարարում է քաղաքական կառույց դառնալու և հաջորդ տարի երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի խոսքով՝ կուսակցության վերածվելուն ուղղված աշխատանքներ են տարվում արդեն մի քանի տարի: «Մեր կազմակերպությունը կարծում է, որ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին, բոյկոտը տարբերակ չէ», - հայտարարել է Ջաֆարլին: Շարժումը, որը, ամենայն հավանականությամբ, կհամալրի Ադրբեջանի սակավաթիվ ընդդիմադիր ուժերի շարքը, ստեղծվել է 2009թ.Ադրբեջանում հերթական սահմանադրական փոփոխությունների նախաշեմին: «Ռեալ»-ը դեմ էր երկրի ղեկավար Իլհամ Ալիևի առաջարկած փոփոխությանը, որով վերացվեցին Ադրբեջանում նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանափակումները: Շարժման առաջնորդների հավաստմամբ՝ «Ռեալ»-ը նախկինի պես դեմ է Ադրբեջանի սուպերնախագահական կառավարման համակարգին և պնդում է, որ երկիրը պետք է ունենա խորհրդարանական կառավարման համակարգ ու ապակենտրոնացված իշխանություն: Ութ տարվա գործունեության ընթացքում «Ռեալ» շարժումը եղել է բողոքի ակցիաների կիզակետում՝ հաճախ նախաձեռնելով դրանք: Մշտապես Ալիևի վարչակազմի հասցեին կոշտ քննադատություն հնչեցնող կառույցի անդամներից շատերը արդյունքում հայտնվել են ճաղերի ետևում: 2013թ. կալանավորված շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մինչ օրս բանտում է: Նա մեղադրվում է Իսմաիլի շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ և դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամեդովի ձերբակալությունը ոչ-իրավաչափ է համարել՝ վճռելով, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Ստրասբուրգյան դատարանը այդ որոշումը կայացրել է 2014 թվականին, սակայն Մամեդովը մինչ օրս ազատ չի արձակվել: Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցների պնդմամբ՝ ճաղերի ետևում գտնվող Իլգար Մամեդովի գլխավորած քաղաքական ուժը ֆինանսավորվում է Իրանի կողմից: Ամիսներ առաջ ադրբեջանական մի շարք պետական լրատվամիջոցներ գրեցին, թե իբր այդ կառույցի անդամները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում իրանցի դիվանագետների հետ, ապա նաև գումարներ ստացել Իրանից: «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում թե՛ ընդդիմադիր ակտիվիստները, թե՛ անկախ փորձագիտական շրջանակներում անհեթեթ են որակել այդ պնդումները՝ դրանք անվանելով Ալիևի վարչակազմի հերթական քարոզչական սուտ: Փորձագետ Ազեր Ռաշիդօղլուի համոզմամբ՝ իշխանությունները «Ռեալ» շարժումը Իրանի հետ կապելով փորձում են ազդել արևմտյան կառույցների կարծիքների վրա, որոնք պարբերաբար Ալիևին կոչ են անում ազատ արձակել Մամեդովին: Ալիևյան ռեժիմի դեմ ընդվզողներին ճաղերի հետևում պահելով, և անգամ երկրից փախչելու հասցնելով, փաստացի, ընդդեմ Ալիևի շարժում է հասունանում: Հնարավոր է նաև այս շարժմանը այլ գործիչների միավորում: Վերջին տարիներին ադրբեջանական իշխանական կոռումպացվածությունը, երկրի ներսում բռնաճնշումներն անկախ ամեն ինչից, Ալիևի նկատմամբ բացասական վերաբերմունք են առաջացրել ողջ աշխարհում: Իհարկե, նույնը պնդել չի կարելի Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակի առումով: Այստեղ համատարած վախի մթնոլորտ է, բայց նույնիսկ այդ մթնոլորտում, փաստորեն, ընդվզման ծիլեր են նշմարվում: Այն, որ Ադրբեջանի վարկանիշը կամաց-կամաց և հետևողականորեն անկում է ապրում` ակնհայտ է: Վերջին թարմ օրինակն այն էր, որ սեպտեմբերի կեսերին Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխող վարչակազմի բազմամիլիոնանոց կոռուպցիոն գործարքները հետաքննելու կոչ անող բանաձև ընդունեց, որին կողմ էին քվեարկել 578 պատգամավոր, դեմ՝ ընդամենը 19-ը, 68-ը ձեռնպահ է մնացել: Փաստաթղթում եվրոպացի պատգամավորները դատապարտում են փաստերը, որ իրենց վերջին աղմկահարույց բացահայտումներում մանրամասն նկարագրում են «Ադրբեջանական լվացքատուն» վերտառությամբ հետաքննության հեղինակները: Եվրոպական միության օրենսդիր մարմինը անընդունելի է համարում «Ադրբեջանի, ինչպես նաև այլ ավտորիտար ռեժիմ ունեցող երրորդ աշխարհի երկրների կողմից եվրոպացիների որոշումների վրա ապօրինի միջոցներով ազդելու փորձերը»: «Եվրոպական խորհրդարանը պետք է հետաքննի և վճռական միջոցներ ձեռնարկի նման կոռուպցիան կանխելու համար, քանի որ դա կասկածի տակ է դնում է կառույցի լեգիտիմությունն ու հեղինակությունը», - ասվում է հաղորդագրությունում: Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող նախագիծը վերջերս հրապարակած հոդվածում պնդում է, որ 2012-2014թթ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա մերձավոր շրջապատը շուրջ երեք միլիարդ դոլար են օրինականացրել, որն ուղղվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու, վերնախավի համար թանկարժեք գույք, ոսկեղեն ու պճնանքի այլ առարկաներ ձեռք բերելու նպատակով: Սկանդալային այդ հրապարակման համաձայն՝ հարյուր հազարավոր դոլարներ են ստացել Եվրամիության տարբեր պետություններ` Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բուլղարիան ներկայացնող լրագրողներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտանիքը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակիցը, Սլովենիայի նախագահի նախկին թեկնածուն: Զեկույցի հեղինակ լիտվացի պատգամավոր Պետրաս Աուստրևիչյուսի խոսքով՝ այդ հետաքննական նյութերը վկայում են, որ կոռուպցիան արդեն անցնում է պետական սահմաններն ու իր հետևանքները թողնում քաղաքական որոշումների վրա: Ադրբեջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «խավիարային դիվանագիտության» վերաբերյալ պնդումները քննարկվելու են նաև ԵԽԽՎ-ում: Ավելի վաղ, հիշեցնենք, ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել բելգիացի խորհրդարանական Ալեն Դեսքթերի հեղինակած զեկույցին, որի առանցքում Վեհաժողովի ներկայացուցիչներին ադրբեջանական իշխանության կողմից կաշառելու մասին պնդումներն են: Աղմկահարույց բացահայտումների հեղինակները, մասնավորապես, նշում են, որ ԵԽԽՎ իտալացի անդամ Լուկա Վոլոնտեի ջանքերի շնորհիվ 2013-ին տապալվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին վկայող զեկույցի ընդունումը: Ըստ հետաքննող լրագրողների՝ բանկային փաստաթղթերը վկայում են, որ այդ ժամանակահատվածում Վոլոնտեն ադրբեջանական իշխանություններից շուրջ 2 միլիոն եվրո է ստացել: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն հերքում է բոլոր այդ մեղադրանքները՝ պնդելով, թե «այդ ամենի ետևում կանգնած են Ջորջ Սորոսը և համաշխարհային հայությունը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am