Հարված թիկունքի՞ց

Օրերս սկանդալային տեղեկություն ի հայտ եկավ Ադրբեջանի սպառազինության թեմայով` այս անգամ, սակայն, եվրոպական երկրից մատակարարման վերաբերյալ: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը հայտնեցին, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի շարս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը: Չեխիայի արտաքին գործոց նախարարությունն ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, հաղորդել է, որ արտաքին ասպարեզում զենքի առևտրին վերաբերող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է Արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ Ներքին, Պաշտպանության և Արտաքին գործոց նախարարությունների պաշտոնական հիմնավորումները: Ապա` Չեխիայի ԱԳ նախարարությունը նշեց, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում: Չեխիայի արտաքին գործոց նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը: Նախարարությունն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար: Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին: Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին: Սա, բավական ուշագրավ և մութ գործարք է: Եթե Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին, ավելին` 2016 և 2017թթ. մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, Չեխիայի արտաքին գործոց նախարարությունում էլ տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում, այնուամենայնիվ` ինչպես է այն հայտնվել Ադրբեջանում: Նկատենք, որ վերջին տարիներին հայ-չեխական հարաբերություններում զարգացում է արձանագրվել: 2014թ. հունվարին պետական այցով Չեխիայի Հանրապետությունում էր Սերժ Սարգսյանը: Ստորագրվել են Համաձայնագիր ՀՀ կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին և բազմաթիվ այլ Փոխըմբռնման հուշագրեր: Անցյալ տարի հունիսին պետական այցով Հայաստան ժամանեց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Նա անգամ հայտարարեց մտադիր է իր երկիր վերադառնալուց հետո դիմել խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Պետական այցով Հայաստան ժամանելուց առաջ Զեմանը հարցազրույց էր տվել չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին և հայտարարել՝ ցանկանում է, որ իր երկիրն էլ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն որակի։ Նա խոստացել էր Հայաստանից վերադառնալուց հետո այս հարցը քննարկել նաև իր երկրի արտգործնախարարի հետ։ «Ես իմ դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ հայտնել եմ դեռևս 2014-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած այցի ժամանակ»,- հիշեցրեց Զեմանը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Միլոշ Զեմանին վերջինիս դիրքորոշման համար, ասաց, թե Բունդեսթագի կողմից ցեղասպանության ճանաչումն ապացուցեց, որ այս գործընթացը հնարավոր չէ կասեցնել։ - «Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի նախագահի աներկբա դիրքորոշման համար», - նշեց նա: Առաջին անգամ Հայաստանում գտնվող Զեմանը անդրադարձավ նաև ղարաբաղյան խնդրին և առաջարկեց կողմերին բանակցությունների համար հանդիպումները նաև Պրահայում անցկացնել։ «Ինչպես նախագահ Սարգսյանը, այնպես էլ նախագահ Ալիևը բավականին փայլուն անձնավորություններ են, հուսով եմ՝ նրանք կարող են խաղաղություն կնքել»,- ասաց բարձրաստիճան հյուրը։ Հայաստանի նախագահը բանակցությունները Պրահայում անցկացնելու առաջարկին դրական արձագանքեց, շնորհակալություն հայտնեց Չեխիային՝ Մինսկի խմբի ձևաչափին աջակցելու համար: Բայց և նշեց, որ իրեն մտահոգում է Ադրբեջանի նախագահի վերջին օրերի պահվածքը, ով իր ելույթում Հայաստանի հասցեին ցինիկ որակումներ է հնչեցրել, վիրավորել է Հայաստանի նախագահին։ «Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ», - ասաց նա: Երկու երկրների նախագահները այսօր Բաղրամյան 26-ում նաև հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ անցկացրեցին, տնտեսական կապերը զարգացնելու հարցեր քննարկեցին, ավարտին էլ փաստաթուղթ ստորագրեցին։ Միլոշ Զեմանը արձանագրեց, որ տնտեսական ոլորտում անելիքները շատ են, բայց ներդրումների ոլորտում կարևոր են նաև պետական երաշխիքները: Ամեն դեպքում, որքան էլ պաշտոնական Պրահան տեղյակ չէ այդ մութ գործարքից, պետք է հասկանալ, թե միջնորդ ո՞ր երկրի միջոցով են Ադրբեջանում հայտնվել չեխական արտադրության «Դանա» հրետանային համակարգը: Թամար Բագրատունի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am